«Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին եւ 83-րդ հոդվածին համապատասխան՝
Երեւան քաղաքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Երեւանի զարգացման 2018 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված Երեւանի զարգացման 2018 թվականի ծրագիրը ենթակա է հրապարակման «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56-րդ եւ 63-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ ծրագրի հիմնական ցուցանիշները, վիճակագրական եւ գրաֆիկական տվյալները նաեւ առանձին տեղեկատուներով եւ
գրքույկներով՝ ընդհանուր 1000 տպաքանակներով:
«Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը կից ներկայացվում է:
-
Քննարկվել է
08.11.2017 - 23.11.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական
-
Նախարարություն
Երևանի քաղաքապետարան
Հանրային քննարկում
08.11.2017 12:43
23.11.2017թ. ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճ
Դիտումներ` 8990
Տպել