Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զինծառայողի կյանքին պատճառված վնասի դեպքում շահառուներին հատուցման գումարների վճարումներն իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերի ստացման գործընթացի կատարելագործման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման 1-ին հավելվածի 2.1-ին կետի առաջին նախադասության համաձայն`
« 2.1. Ռազմական դրության ժամանակ զինծառայողի կյանքին պատճառված վնասի դեպքում սույն կարգով սահմանված գործընթացը կարող է իրականացվել նաև համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման նախաձեռնությամբ, որի շրջանակներում այդ ստորաբաժանումը, համագործակցելով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ապահովում է հատուցման դեպքի հանգամանքների և օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանների բացակայության վերաբերյալ քրեական վարույթ իրականացնող մարմնի գրության ու սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ստացումը և սույն կարգի 4-րդ կետի պահանջների համաձայն անհրաժեշտ փաստաթղթերի ու անվանացուցակների ներկայացումը հատուցման հիմնադրամին:», ինչի արդյունքում գործընթացն իրականացվում է առանց շահառուների կողմից ք. Երևան այցելության:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռազմական դրություն հայտարարված չլինելու հանգամանքով պայմանավորված ներկայումս զինծառայողի կյանքին պատճառված վնասի դեպքում որոշման 1-ին հավելվածի 2.1-ին կետի շրջանակներում ընձեռնված չէ հնարավորություն` համապատասխան մարմինների սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների նախաձեռնությամբ և տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ ապահովելու հատուցման գումարների վճարման համար հիմք հանդիսացող փաստաղթերի ստացման գործընթացը, շահառուների մի մասը ստիպված են լինում տարբեր բնակավայրերից այցելելու ք. Երևան, ինչը դժգոհությունների պատճառ է դառնում և նպաստում սոցիալական լարվածությանը:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է կատարելագործել գործող կարգավորումները և անկախ ռազմական դրություն հայտարարված լինելու հանգամանքից զինծառայողի կյանքին պատճառված վնասի դեպքերում որոշման 1-ին հավելվածով սահմանված գործընթացն իրականացնել նաև համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման նախաձեռնությամբ` տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, որի շրջանակներում, առանց զոհվածի ընտանիքի անդամների ք. Երևան այցելության կապահովվի հատուցման դեպքի հանգամանքների և որոշմամբ սահմանված այլ փաստաթղթերի ստացումը, հատուցման գործերի կազմումը և հատուցման գումարների վճարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ու անվանացուցակների հատուցման հիմնադրամին ներկայացումը:
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ, անկախ ռազմական դրություն հայտարարված լինելու հանգամանքից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զինծառայողների կյանքին պատճառված վնասի դեպքում ևս հատուցման հիմնադրամ ներկայացվող փաստաթղթերի ստացումը կիրականացվի շահառուների բնակավայրերում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ/ այլ ռազմավարություններ.
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական կամ այլ ոլորտային փաստաթղթերի հետ:

  • Քննարկվել է

    25.01.2023 - 09.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2970

Տպել