Լրամշակման փուլում է
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթների պահանջների կատարումով։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
Ջերմուկ համայնքի ավագանին 2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշմամբ սահմանել է տեղական վճարների տեսակները (որոշման 2-րդ կետ), դրանց դրույքաչափերը և արտոնությունները։ Որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով՝
ա/ համայնքի գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների կողմից խնդիր է առաջ բերվել առ այն, որ ջրմուղ-կոյուղու և համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարների հավաքագրման գործում լուրջ խոչընդոտներ են առկա։ Այսպես, ջրմուղ–կոյուղու ծառայությունները մատուցողը համայնքն է, ավագանու սահմանած դրույքաչափը՝ ըստ ծավալի, մինչդեռ համայնքի կողմից ջրաչափերի տեղադրումը և ծախսված կամ հեռացված ջրի հաշվարկային մեծությունը որոշելը ներկա պահին հնարավոր չէ իրագործել, որի պատճառով ստացվում է հետևյալ պատկերը՝ ծառայությունը մատուցվում է, սակայն դրա դիմաց գանձվելիք վճարի չափը որոշելու անհնարինությամբ պայմանավորված եկամուտ չի գանձվում։ Խնդրի լուծման համար ջրմուղ–կոյուղու ծառայությունների մատուցումը նպատակահարմար է սահմանել ըստ յուրաքանչյուր ընտանիքի շնչերի քանակի։
բ/ համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվում են գյուղական բնակավայրերի գրեթե բոլոր տնտեսությունները, և քանի որ բժշկական միջամտությունները հաճախ անհետաձգելի ու հրատապ են լինում, բժիշկը ծառայություն մատուցելը չի ուշացնում, բայց գյուղացին հաջորդիվ «թերանում է» վճարել՝ այդպիսով դարձյալ բյուջեի եկամտային մասում այս առումով եկամուտ չի գրանցվում։ Խնդրի լուծման համար առաջարկվում է վճար սահմանել անասնաբույժի ծառայությունների դիմաց՝ ըստ տնտեսությունների ունեցած անասնագլխաքանակի՝ անկախ այն հանգամանքից՝ անասունը բուժման կարիք ունի, թե՝ ոչ։
գ/ Ջերմուկ քաղաքում և Կեչուտ գյուղում համայնքի ավագանին փողոցներ է անվանակոչել, որի հետևանքով անհրաժեշտաբար պետք է վերահասցեավորվեն այն բոլոր անշարժ գույքերը, որոնք գտնվում են այդ փողոցների վրա, և քանի որ վերահասցեավորումը վճարովի է, մինչդեռ քաղաքացիները, իրենք կամքից անկախ, պետք է վերահասցեավորեն իրենց գույքերը, ապա ավագանու կողմից սահմանվում է վճարի չափի նվազեցում՝ 100 տոկոսի չափով։ Այլ կերպ՝ նախագծով առաջարկվում է այդ փողոցների անվանակոչման հետ կապված վերահասցեավորումները կատարել անվճար։
Քանի որ նախատեսվող փոփոխությունները ծավալուն են՝ Որոշման N 2 հավելվածը նպատակահարմար է շարադրել նոր խմբագրությամբ։
Ինչ վերաբերում է Նախագծի 1-ին կետով կատարվող փոփոխությանը, ապա աշխատանքային գործունեության արդյունքում դիտարկվել է, որ գյուղերի համար օրենքով սահմանված գործակիցներ կիրառելը նպատակահարմար չէ․ գործակիցների կիրառմամբ էապես նվազում է տվյալ տեղական տուրքերի դրույքաչափը; Կառուցապատում իրականացնող անձանց համար առանձնակի ծանր բեռ չէ օրենքով սահմանված դրույքաչափի վճարումը, մինչդեռ համայնքի բյուջեի համար դա էական եկամուտ կարող է ապահովել։
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը․
«Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է ապահովել համայնքի բյուջեի եկամուտների այն մասը, որը ձևավորվում է համայնքի կողմից շինարարության թույլտվությունների տրամադրման, ջրմուղ-կոյուղու և համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար համայնքի բյուջե վճարվող պարտադիր գանձույթներից:
- Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, հետևաբար «Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ։
«ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
«ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է Ջերմուկ համայնքի բյուջեի եկամուտների ավելացում։
-
Քննարկվել է
24.01.2023 - 08.02.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարան
Դիտումներ` 2999
Տպել