Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N318-Ն, 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N495-Ն ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N532-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N318-Ն, 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N495-Ն ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N532-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

 

ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ին կայացած կառավարության նիստում հավանության է արժանացել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից ՀՀ օրենքների նախագծերի վերա­բերյալ Հայաս­տանի Հան­րա­պետության կառավարու­թյան օրենսդրական նախա­­ձեռնությանը (այսուհետ՝ օրենքներ)։ Օրենքները ընդունվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից սույն թվականի դեկտեմբերի 8-ին, իսկ դեկտեմբերի 23-ին ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից: Օրենքների նախագծերով սահմանվել են մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ անցումային դրույթներ, որոնք անհրաժեշտ է նախատեսել նաև առնչվող ենթաօրենսդրական իրավական ակտերում։

 

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

 

    ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության N495-Ն որոշումը, իսկ  2022 թվականի ապրիլի 22-ին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի N 619-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 532-Ն որոշումը (այսուհետ՝ որոշումներ)։ Օրենքներում սահմանվել են անցումային դրույնթներ, մասնավորապես՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը Միասնական սոցիալական ծառայությունը վերափորձաքննության համար դիմող անձանց ճանաչում է հաշմանդամություն ունեցող, սահմանում է հաշմանդամության խումբը (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ), հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակը, որոշում է հաշմանդամության պատճառական կապը, ժամկետը, մշակում և հաստատում է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը և այլն։ Որոշումների դրույթները առնչվում են ընդունված օրենքների կարգավորումներին և անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել ենթաօրենսդրական ակտերում։

 

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

 

      Նախագծի անհրաժեշտություն բխում է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված օրենքների կարգավորումները առնչվող ենթաօրենսդրական ակտերում նախատեսելու անհրաժեշտությամբ, մասնավորապես, նախագծով առաջարկվում է՝
1․ ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին  աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթների գործողությունները տարածվեն նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ համապատասխանաբար՝ 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ճանաչված անձանց,
2․ զինծառայության ընթացքում վնասվածք ստացած անձանց վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը զինծառայության ընթացքում խեղում ստացած անձանց վրա,
3․ իրականացնել խմբագրական բնույթի այլ փոփոխություններ։

 

 4

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

5.

Ակնկալվող արդյունքը

 

 

Նախագծի ընդունման արդյունքում ենթաօրենսդրական իրավական ակտերը համապատասխանեցվում են գործող օրենսդրությանը։

 

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

 

Նախագծի ընդունման դեպքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։

 

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 

 Նախագիծը մասամբ փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերությունից ` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա»։

 

 

 

  • Քննարկվել է

    20.01.2023 - 06.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2758

Տպել