Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 122-րդ հոդ­վածի 2-րդ մասի համաձայն, գույքի բնական կորուստը համախառն եկա­մտից նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերը չգերազանցող չափով՝ այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտ­նա­բերելու հար­կային տարվա ընթացքում:

 Ներկայումս հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաս­տացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանված են ՀՀ կառավարության 1999 թվա­կանի ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաս­տացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասի» թիվ 272-Ն որոշ­մամբ, ըստ որի համապատասխան բնագավառներում հարկման նպատակով համախառն եկա­մտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանվում են համա­պա­տաս­խան նախարարությունների կամ գերատեսչությունների կողմից:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 122-րդ հոդ­վածի 2-րդ մասի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում հաստատված չէ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել համապատասխան բնագավառներում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը:


  • Քննարկվել է

    07.11.2017 - 07.12.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8829

Տպել