Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Զենքի հարդարման լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զենքի հարդարման լիցենզավորման կարգը, զենքի հարդարման լիցենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Զենքի հարդարման լիցենզավորման կարգը, զենքի հարդարման լիցենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստվել է ի կատարումն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի և ՀՀ վարչապետի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 1562-Ա որոշման 30-րդ կետի: 2022 թվականի հոկտեմբերի 5-ի «Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն՝ լիցենզավորման ենթակա նոր գործունեության տեսակ է նախատեսվել «զենքի հարդարումը»: 2022 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ քաղաքացիական և ծառայողական զենքի հարդարումը ՀՀ տարածքում ենթակա է լիցենզավորման, լիցենզիաները տալիս է ՀՀ ոստիկանությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքերի հարդարման լիցենզիա տալու կարգը, ժամկետները, զենքի հարդարման լիցենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում կկարգավորվեն զենքի հարդարման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները, կհաստատվեն զենքի հարդարման լիցենզիա ստանալու մասին հայտի, ինչպես նաև զենքի հարդարման լիցենզիաների ձևերը՝ համաձայն հավելվածների:

ՀՀ ոստիկանություն

  • Քննարկվել է

    17.01.2023 - 01.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3379

Տպել