Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
----------- 2023 թվականի N - Ն

 


ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 13-րդ կետը, ինչպես նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հրաձգարանի գործարկման լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) հրաձգարանի գործարկման լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը։

 

 

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2023 թվականի
հունվարի -ի N -Ն որոշման



Կ Ա Ր Գ



ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ



I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքերով հրաձգարանի գործարկման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:
2. Հրաձգարանի գործարկման լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքներով ու սույն կարգով:
3. Հայաստանի Հանրապետությունում հրաձգարանի գործարկման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
4. Լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմելու իրավունք ունեն իրավաբանական անձինք:
5. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:
6. Լիցենզավորված իրավաբանական անձինք պարտավոր են գործունեություն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

8. Ելնելով զենքի հաշվառման, պահպանման ապահովման, ինչպես նաև հրաձգարան գործարկողների, հրաձգարանից օգտվողների և հրաձգության մասնակիցների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` հրաձգարանի գործարկման լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձանց շենքային, տեխնիկական, տնտեսական, այդ թվում զենք և փամփուշտներ պահելու համար նախատեսված զետեղարանները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված տեխնիկական անվտանգության նորմերին։
9․ Հրաձգարանների լիցենզավորումը թույլատրվում է այդ վայրերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված տեխնիկական անվտանգության նորմերին պահանջներին համապատասխան կառուցելուց և դրանք գործարկելու համար լիազոր մարմնից համաձայնություն ստանալուց հետո։


III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

10. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում՝
1) լիցենզիա ստանալու մասին հայտ.
2) լիցենզավորող մարմնի կամ համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը՝ հրաձգարանի տեխնիկական անվտանգության պահանջների կամ պայմանների ապահովման վերաբերյալ.
3) հրաձգարանի գործարկման համար նախատեսված շինության կամ տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման կնքված պայմանագրի պատճենը.
4) շինության պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը.
5) զենքին և ռազմամթերքին առնչվելու իրավասություն ունեցող անձանց նշանակելու մասին հայտատուի հրամանների, այդ անձանց անձնագրերի պատճենները և զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության վերաբերյալ բժշկական եզրակացությունները․
6) հրաձգության հրահանգչի որակավորման վկայականի, աշխատանքային պայմանագրի պատճենները, զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության վերաբերյալ բժշկական եզրակացությունը․
7) գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:
11. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

12. Լիցենզավորող մարմինը լիցենզիան տալիս է լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:
13. Լիցենզիան տրվում է անժամկետ:
14. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու սույն կարգի պահանջներին.
3) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հրաձգարանի գործարկմամբ.
4) ապահովված չեն սույն կարգով սահմանված պահանջները կամ պայմանները.
5) օրենքով նախատեսված են այլ դեպքեր:
15. Լիցենզավորված իրավաբանական անձինք լիցենզավորող մարմին են ներկայացնում տարեկան հաշվետվություն:

V.ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

16․ Մինչև սույն ուժի մեջ մտնելը ՀՀ ոստիկանության կողմից հրաձգային օբյեկտ գործարկելու թույլտվությունները շարունակում են գործել՝ մինչև դրանց գործողության ժամկետի լրանալը։

 

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2023 թվականի
հունվարի -ի N -Ն որոշման

Ձև


_______________________________________
_______________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
_______________________________________
________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը)
________________________________________
(գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը)
_____________________________________
(պետական գրանցման համարը)

 


Հ Ա Յ Տ



ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 



Խնդրում եմ ինձ տալ _______________________________________________________
(նշել զենքի տեսակը)
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ պահպանել դրանք:

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1. ______________________________________________________________
2. ______________________________________________________________
3. ______________________________________________________________
4. ______________________________________________________________
5. ______________________________________________________________
6. ______________________________________________________________
7. ______________________________________________________________
8. ______________________________________________________________
9. ______________________________________________________________
10. _____________________________________________________________
______________________________________________________________

Հայտատու _____________________
(ստորագրությունը) ________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

_____ _____________ 20 թ.

 

 

 


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2023 թվականի
հունվարի -ի N 12-Ն որոշման



Ձև

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ

 



Սերիա - ՀԳԼ N ____________

Իրավաբանական անձի
անվանումը ________________________________________
________________________________________
________________________________________

Գտնվելու վայրը (հասցեն) ________________________________________
________________________________________
________________________________________
Գործունեության իրակա-
նացման վայրը (հասցեն) ________________________________________
________________________________________
________________________________________

Գործողության ժամկետը ___________________________________

ՀՀ ոստիկանության պետ __________________
(ստորագրությունը) ________________________
(անունը, ազգանունը)

 

 


Կ. Տ. _____ _____________ 20 թ.

 

 

  • Քննարկվել է

    16.01.2023 - 31.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3641

Տպել

Առաջարկներ`

Մեսրոպ Պապիկյան

24.01.2023

Ըստ նախագծի 10-րդ կետի 4-րդ ենթակետի՝ լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում շինության պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը, որը հավելյալ ֆինանսական ծանրաբեռնվածության ա հանգեցնելու հրաձգարաններին կամ ֆինանսական ծանրաբեռնվածությունից խուսափելու համար դրդելու է հրաձգարաններին իրականությանը չհամապատասխանող պայմանագրեր ներկայացնել։ Առաջարկում ենք վերը նշած կետի փոփոխություն իրականացնել՝ մասնավորապես պահանջել ներկայացնել շինության պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը ԿԱՄ հրաձգարաններում գրանցված պահնորդ աշխատակիցների հաստիկացուցակը։

Artak Zakarian

21.01.2023

Հետևյալ կետի համար առաջարկում եմ այլ տարբերակ III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ 14. 5) զենքին և ռազմամթերքին առնչվելու իրավասություն ունեցող անձանց նշանակելու մասին հայտատուի հրամանների, այդ անձանց զենք կրելու գործող թույլտվվությունների պատճենները։ Բացի այդ, այս III կետի 5), 6), 7) կետերը հնարավոր է հակասության մեջ մտնեն գործող օրենսդրության հետ, այն է՝ Իրավունք ունի՞ արդյոք իրավաբանակ անձը ստորագրել ֆիզ.անձի հետ «զենքին առնչվելու» կամ «հրահանգչի» աշխատանքային պայմանագիր կամ ՀԴՄ «հրաձգարան» գործունեության համար, այն դեպքում, երբ «Հրաձգարանի գործարկման լինզենզի» դեռ չունի ! և հնարավոր է, որ դեռ 23 օր չի ունենա !

Artak Zakarian

21.01.2023

9․ Հրաձգարանների լիցենզավորումը թույլատրվում է այդ վայրերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված տեխնիկական անվտանգության նորմերին պահանջներին համապատասխան կառուցելուց և դրանք գործարկելու համար լիազոր մարմնից համաձայնություն ստանալուց հետո Այս կետ առաջարկում եմ փոփոխել հետևալ խմբագրության. 9․ Հրաձգարանների լիցենզավորումը թույլատրվում է հրաձգարանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված տեխնիկական անվտանգության նորմերին պահանջներին համապատասխան և ՀՀ Ոստիկանության հետ նախապես համաձայնեցված նախագծով կառուցված (բաց հրաձագարանների դեպքում ՝ կահավորված) կամ ՀՀ ոստիկանության կողմից հաստաված տիպային նախագծի հիման վրա նախագծված և կառուցված (բաց հրաձագարանների դեպքում ՝ կահավորված) հրաձգարանը գործարկելու համար լիազոր մարմնից համաձայնություն ստանալուց հետո։

Տեսնել ավելին