Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
8 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-392-Ն օրենքի ընդունմամբ։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-392-Ն օրենքով ըստ էության նոր պայմաններ սահմանվեցին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակներում։
Մասնավորապես, սահմանվեցին, որ՝
- խնամքի նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ծնողը, եթե երեխան ևս հաշվառված է բնակության վայրի հասցեով և գտնվում է Հայաստանի Հանրապետությունում,
- նոր պայմաններին համապատասխան՝ խնամքի նպաստ նշանակելու և վճարելու առանձնահատկություններ (հիմնականում համապատասխանում են գործող կարգավորումներին),
- խնամքի արձակուրդում գտնվող և չգտնվող (այդ թվում՝ չաշխատող) ծնողի համար խնամքի նպաստի չափերը տարբերակվեցին (չափը որոշելու լիազորությունը տրված է Կառավարությանը),
- ծնողի կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված նպաստի չափերի փոփոխությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմում ներկայացնելու։
Բացի վերը նշված օրենսդրական փոփոխությունից բացի 2022 թվականի դեկտեմբերի 7-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված՝ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքով Ազգային օպերատորի վերաբերյալ դրույթները ուժը կորցրած են ճանաչվել։
Ըստ այդմ, վերը նշված օրենսդրական փոփոխությունների կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև խնդրո առարկա որոշման մեջ։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերագրյալն` առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ:
2. Կարգավորման առարկան
Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է՝
- Կառավարության որոշումից հանել խնամքի նպաստի իրավունքին առնչվող այն դրույթները, որոնք ամբողջությամբ կրկնում են Օրենքի կարգավորումները։
- Ուժը կորցրած ճանաչել Ազգային օպերատորի վերաբերյալ կարգավորումները։
- Տարանջատել տարածքային բաժնի կողմից խնամքի նպաստ նշանակելը մերժելու դեպքերը՝ ծնողի կատեգորիայով պայմանավորված (մինչև 2023 թվականը ծնված երեխայի դեպքում՝ աշխատող և գյուղաբնակ և 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ)։
- Սահմանել, որ դիմելու օրվան նախորդող՝ խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցած ժամանակահատվածի համար նպաստ նշանակվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տվյալների հիման վրա, կամ ծնողի ներկայացրած համապատասխան տեղեկանքի հիման վրա (եթե ծնողի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն)։
- Սահմանել, որ բացի ինքնաշխատ եղանակից խնամքի նպաստի չափը փոխվում է նաև այն դեպքում, երբ ներկայացվել ծնողի վերաբերյալ տեղեկատվությունը որպես ՀՀ օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն լինելու վերաբերյալ տեղեկանքը, կամ գործատուն գրանցման հայտով ճշտել է խնամքի արձակուրդն ավարտվելու (ընդհատվելու) մասին տեղեկատվությունը։ Ընդ որում, եթե նպաստի չափի փոփոխության արդյունքում առկա է պակաս վճարված գումար, ապա այն վճարվում է հաջորդ ամսվա վճարման ցուցակներով, իսկ ավել վճարվածի դեպքում գործելու են Օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգավորումները։
- Սահմանել, որ ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե դիմումը ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք։
- Առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա հնարավորություն է տրվել փոխել նաև վճարող կազմակերպությունը։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում Կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն Օրենքի կարգավորումներին։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 19.1-ին կետից:
5. Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, մասնավորապես՝ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելվածի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետից։
Արդյունքում, 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների ծնողներին նշանակվելու է խնամքի նպաստ անկախ բնակության վայրի հասցեից։ Այսինքն, ի տարբերություն գործող կարգավորումների, խնամքի նպաստ տրամադրվում է նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերի:
-
Քննարկվել է
16.01.2023 - 01.02.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2970
Տպել