<<Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու և այդ զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու կարգը, ինչպես նաև պատվովճարի չափը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
9 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու և այդ զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու կարգը, ինչպես նաև պատվովճարի չափը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և սպայական կազմերի զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգի ներդրման, ինչպես նաև ՀՀ վարչապետի 29.12.2022թ. N 1552–Ա որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 27-րդ և 63-րդ հոդվածներում 2022 թվականի նոյեմբերի 6-ի ՀO-515-Ն oրենքով կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն սահմանվել է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիր: Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար դիմելու և այդ զինծառայողներին պայմանագրային զինվորական ծառայության ընդունելու ընթացակարգը, այդ զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու պայմանները և հաշվարկված պատվովճարի գումարը զինծառայողին փոխանցելու կարգը, պատվովճարի չափը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը հանգեցնում է հիմնականում 2028 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում, իսկ մինչ այդ՝ օրենքով նախատեսված դեպքում (պատվովճարի իրավունք ունեցող զինծառայողին առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակելիս) կարող է հանգեցնել լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի ծախսերի ավելացման, որի հաշվարկը հնարավոր չէ կազմել՝ պարտադիր զինծառայությունից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնող զինծառայողների քանակական պատկերի բացակայության պատճառով:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման ապահովման հետ:
-
Քննարկվել է
16.01.2023 - 31.01.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 3066
Տպել