«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
10 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ____________ 2023 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում (այսուհետ՝ կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) կարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «և ավելի» բառերը.
2) կարգի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով՝
« 5) շահառուի ընտրությամբ՝ մեկական 4-սենյականոց և 1-սենյականոց կամ մեկակական 3-սենյականոց և 2-սենյականոց բնակարաններ` 7-9 անձից բաղկացած ընտանիքին.
6) շահառուի ընտրությամբ՝ մեկական 4-սենյականոց և 2-սենյականոց կամ երկուական 3-սենյականոց բնակարաններ` 10-12 անձից բաղկացած ընտանիքին.
7) մեկական 4-սենյականոց և 3-սենյականոց բնակարաններ` 13 և ավելի անձից բաղկացած ընտանիքին:»:
- Սույն որոշման դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստացած զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և օրենքով սահմանված նրանց ընտանիքի անդամների վրա:
- Սույն որոշմամբ սահմանված գործընթացն իրականացնելու նպատակով սույն որոշման 1-ին կետում նշված պայմանները բավարարող ընտանիքի թվակազմ ունեցող և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն նախկինում ստացած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց կողմից Հանձնաժողովի նախագահին է ներկայացվում դիմում` կցելով կարգի 15-րդ կետի 2-8-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը: Հանձնաժողովը` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում շահառուի ընտանիքի անդամներին հասանելիք սենյակների թիվը որոշելիս հաշվի է առնում դիմումի ներկայացման օրվա դրությամբ շահառուի օրենքով սահմանված ընտանիքի նոր անդամների թվաքանակը: Ընդ որում, տվյալ դեպքում հասանելիք սենյակների թիվը որոշվում է պաշտպանության նախարարության կողմից նախկինում տրամադրված և սույն որոշման 1-ին կետով սահմանված աջակցության չափերի տարբերությամբ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
|
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն.Փաշինյան
-
Քննարկվել է
16.01.2023 - 31.01.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 3293
Տպել