Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

      Նախագիծը բխում է սույն թվականի հոկտեմբերի 10-ի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2022 թվականի հոկտեմբերի 4-ին ժամը 10:00-ին կայացած՝ բանկային գործունեության մասին խորհրդակցության թիվ Վ/104-2022 արձանագրության 4-րդ կետի 2-րդ ենթակետից և 5-րդ կետից։

      Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակարանի ձեռքբերման գործընթացի կազմակերպման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցումը փոխարինվում է ակրեդիտիվի բացման մեխանիզմով։

  1. Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման բնույթը.

Հարկ է նշել, որ ակրեդիտիվի բացման մեխանիզմն արդեն իսկ նախատեսված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 935-941 հոդվածներով։

Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիան օրենսգրքի 570-րդ հոդվածով սահմանվում են կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագրի առանձնահատկությունները։

Նախագծով կարգավորվում է բնակարանի ձեռքբերման գործընթացի կազմակերպումը, մասնավորապես՝ կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցումը փոխարինվում է ակրեդիտիվի բացման մեխանիզմին։

Ներկայացված Նախագծով առաջարկվում է հետևյալ մեխանիզմը՝ բնակարանի պայմանագրի կնքում, հիպոտեքի ձևակերպում, ակրեդիտիվի բացում կառուցապատողի կողմից, որի համար սահմանվում են պայմաններ և ավարտական ակտի տրամադրման դեպքում կառուցապատողի կողմից ակրեդիտիվի օգտագործման թույլտվություն։

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում գնորդը ապահովվում է կառուցապատման գործընթացում ծագող հետագա խնդիրներից՝ մինչև կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը և սեփականության իրավունքի փոխանցման ակտի տրամադրումը։

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է ծախսերի և եկամուտների նվազեցումներ, քանի որ հիմպոտեքային վարկերը կտրամդրվեն ավելի ուշ։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    13.01.2023 - 29.01.2023

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Ֆինանսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3511

Տպել