Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2022 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Վերադաս մաքսային մարմնի, վերադաս մաքսային մարմնի մաքսատուն-վարչությունների ու մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը և մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 865-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 546-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • Որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «վերադաս մաքսային մարմին» բառերի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտե» բառերի համապատասխան հոլովաձևերով.
  • Որոշման նախաբանում «6-րդ հոդվածի 3-րդ մասին և 4-րդ մասի 2-րդ կետին» բառերը փոխարինել «212-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերին» բառերով.
  • Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Արարատյան մաքսատուն-վարչության» բառերը փոխարինել «Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության»  բառերով.
  • Որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետում «Արարատյան մաքսատուն-վարչություն» բառերը փոխարինել «Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն» բառերով և նշված կետից հանել «Արշակունյաց 127/21,» բառերը.
  • Որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետից հանել «Մովսես Խորենացու 1, 2 և» բառերը:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    13.01.2023 - 28.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2802

Տպել