Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությոնը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-504-Ն և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-503-Ն օրենքների ընդունմամբ։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներով, որպես կենսաթոշակը (խնամքի նպաստը) անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն, Ազգային օպերատորի վերաբերյալ կարգավորումները ուժը կորցրած ճանաչվեցին։

Ընդ որում, նշված փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի փետրվարի 1-ից։

Միաժամանակ, նշված օրենքներով սահմանվեց, որ Ազգային օպերատորի միջոցով 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ կենսաթոշակն (խնամքի նպաստը) անկանխիկ եղանակով ստացող անձի կենսաթոշակի (խնամքի նպաստի) վճարումը 2023 թվականին բանկի միջոցով շարունակելու կարգը սահմանելու է Կառավարությունը։

Կենսաթոշակների դեպքում Կառավարությանը վերապահված է նաև սահմանելու «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն ստորագրելու (բանկ ներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից հաստատվելու) ժամկետի հաշվառման կարգը:  

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերագրյալն` առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշումների մեջ:

2. Կարգավորման առարկան

Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է, որ 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ Ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակն (խնամքի նպաստը) անկանխիկ եղանակով վճարող բանկի ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարի Միասնական սոցիալական ծառայությունը։

Նախագծով առաջարկվում է սահմանել նաև, որ ծրագրային մոդուլի միջոցով ընտրությունը կատարվելու է պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով այդ ամսվա կենսաթոշակի (խնամքի նպաստի) վճարման ցուցակում ներառման ենթակա՝ տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով կենսաթոշակ (խնամքի նպաստ) ստացող անձանց թվի համամասնություններն ըստ վճարող կազմակերպությունների (բանկերի)։

Ընդ որում, 2023 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ընդգրկված կենսաթոշակառուի՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն ստորագրելու ժամկետի հաշվառումը  ապահովելու է ծառայությունը՝ հաշվի առնելով շտեմարանում առկա տեղեկատվությունը, մասնավորպես, կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ ազգային օպերատորի կողմից հաստատված լինելու վերաբերյալ:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից: Այն ապահովում է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-504-Ն և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-503-Ն օրենքներով Կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացումը:

4. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ծախսերի և եկամուտների ավելացում նախատեսված չեն:

  • Քննարկվել է

    12.01.2023 - 27.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2872

Տպել

Առաջարկներ`

«Արազա» ԲՀԿ

12.01.2023

իՆՉՈՒ՞ ԵՔ ԲԱՐԴԱՑՆՈՒՄ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՈՒ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ: Յուրաքանչյուր թոշակառու, կամ նպաստառու իր գումարը ստանալու համար առաջարկված բանկերի ցանկից հնարավորություն ունի ընտրել առավել հարմար բանկը մշտական սպասարկում ստանալու ակնկալիքով: Առաջարկվող փոփոխության մեջ ոտնահարվում են շահառուների շահերը, ինչն անընդունելի է:

Կարեն Աբրահամյան

12.01.2023

Առաջարկում եմ բացառությունների մեջ 75 տարեկաը լրացած, 1-ին ու 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից բացի նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ներառել։

Տեսնել ավելին