Նախագծով ներկայացվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական հայեցակարգային մոտեցումները, ներդրման ակնկալվող արդյունքները, մասնավորապես՝ առողջապահական ծառայություններ ստանալիս բնակչության ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, առողջապահական ծառայությունների ֆինանսական հասանելիության բարելավումը, որոնց արդյունքում հնարավոր կլինի կրճատել բնակչության կողմից կատարվող ծախսերը, այդ թվում աղետալի առողջապահական ծախսերը, կրճատել հիվանդացության, մահացության դեպքերի թիվը, ավելացնել կյանքի միջին տևողությունը, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն մարդկային կապիտալի զարգացմանը և տնտեսական աճին։ Նախագծում ներկայացվել է նաև Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրման ռազմավարությունը, ըստ ներդրման փուլերի իրականացման ենթակա միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները։

Նախագիծը հնարավորություն է տալիս ամփոփել Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հետ կապված հայեցկարգային մոտեցումների վերաբերյալ 2019 թվականին սկսված հանրային քննարկումները, ներառելով այս ժամանակահատվածում հասարակական կազմակերպությունների, միջազգային գործընկերների հետ իրականացրած քննարկումների արդյունքում կատարված որոշակի փոփոխություններ, որոնք վերաբերում են ապահովագրավճարի չափի հաշվարկման և ֆինանսական միջոցների հավաքագրման, դրանց կառավարման հիմնական սկզբունքներին, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ռիսկերի նվազեցմանը։ Ակնկալվում է, որ Նախագծի վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները հաշվի կառնվեն նախագծի վերջնական տարբերակի լրամշակման և կառավարության քննարկմանը ներկայացվելու ընթացքում:

  • Քննարկվել է

    11.01.2023 - 26.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12083

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

26.01.2023

Որպես ոչ ֆինանսական ցուցիչ սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի տևողության երկարելը: Առողջության համապարփակ ապահովագրությունը պետք է նպաստի առողջապահական ծառայությունների անհավասարությունների վերացմանը, ինչի լավագույն ցուցիչը հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի տևողությունն է։ Հետազոտությունների համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն վաղաժամ մահացության ավելի բարձր ցուցանիշ հաշմանդամություն չունեցող անձանց հետ համեմատությամբ: Օրինակ՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց մոտ մահացության տարբերությունը տղամարդկանց համար կազմում է 20 տարի, իսկ կանանց համար՝ 15 տարի (​​Thornicroft G. Physical health disparities and mental illness: the scandal of premature mortality. British J Psychiatry. 2011;199:441–2): Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց մահացության տարեկան մակարդակը կրկնակի է ընդհանուր բնակչության համեմատ (Heslop P, Blair PS, Fleming P, Hoghton M, Marriott A, Russ L. The confidential inquiry into premature deaths of people with intellectual disabilities in the UK: a population-based study. Lancet. 2014;383:889–95): Մահացության բարձր մակարդակի հիմնական գործոնը հաճախ առողջապահական ծառայությունների որակն է։ Մահացության մակարդակի վրա ազդող այլ գործոններ են երկրի և անձի անհատական եկամուտները: Օրինակ՝ եթե Ռումինիայում միջին հաշվով ողնուղեղի վնասվածքով մարդիկ պատահարից հետո ապրում են 10,8 տարի, ապա Շվեյցարիայում ապրողները՝ միջինում 26 տարի (Oña A, Strøm V, Lee B-S, Le Fort M, Middleton J, Gutenbrunner C et al. Health inequalities and income for people with spinal cord injury. A comparison between and within countries. SSM Popul Health. 2021;15:100854):

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

26.01.2023

Հայեցակարգի նախագծի 5-րդ կետից հեռացնել «առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազեցմանը» բառերը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հաշմանդամության կանխարգելման գաղափարախոսության հիմքում հաշմանդամության բժշկական մոդելն է և այն հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվությանը։ Առաջարկը բխում է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների 6 (2) առաջարկից (վերանայել իր օրենսդրությունը և պլանները, որոնք առնչվում են հաշմանդամության կանխարգելմանը և բուժմանը և դրանք համապատասխանեցնել հաշմանդամության մարդու իրավունքների վրա հիմնված մոդելին)։ Համապատասխանաբար անհրաժեշտ է հեռացնել նաև հավելված 4-ի ոչ ֆինանսական ցուցանիշների 5-րդ և 6-րդ տողերը։ Անհրաժեշտ է նաև խմբագրել հավելված 5-ի 17-20-րդ կետերը՝ ապահովելու, որ դրանք «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին և հաշմանդամության սահմանմանը։ Որպես օրինակ 18-րդ կետում նշվում է, որ «Հայաստանի ողջ տնտեսությունն ընդհանուր առմամբ վնասներ է կրում հիվանդություններ կամ վաղ տարիքից հաշմանդամություն ունեցող անձանց չկատարած նյութական և ոչ նյութական ներդրումների հետևանքով», մինչդեռ հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողանում իրենց ներդրումն ունենալ ոչ թե իրենց առողջական խնդիրների, այլ հասարակության՝ հաշմանդամության մարդու իրավունքների մոտեցումը չընկալելու, վերաբերմունքի և անմատչելիության, համակարգային խտրականության և խարանի պատճառով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

26.01.2023

Առաջարկվում է հայեցակարգի նախագծից և հավելվածներից հեռացնել «հաշմանդամության կանխարգելմանն» առնչվող դրույթները՝ համապատասխանեցնելով նախագիծը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին։

Տեսնել ավելին