«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի «Անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառման, ինչպես նաև մաքսային մարմիններ այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1125-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- Որոշման նախաբանում «48-րդ հոդվածի 6-րդ մասին» բառերը փոխարինել «286-րդ հոդվածի 6-րդ մասին» բառերով․
- Որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 1-ին կետում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրով» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով» բառերով․
- Կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«2․ Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում հաշվառվելու օրվանից սկսած անմաքս առևտրի խանութի տիրապետողը (այսուհետ` տիրապետող) վարում է անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառումը և յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, Պետական եկամուտների կոմիտեի կողմից հաստատված ձևով հաշվետվություն է ներկայացնում այն մաքսային մարմին, որի գործունեության տարածքում գտնվում է անմաքս առևտրի խանութը, որում ներառվում են տեղեկություններ անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման, դրանց իրացման և անմաքս առևտրի խանութում ապրանքների մնացորդների վերաբերյալ։»․
- Կարգի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերում «կազմակերպիչ» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «տիրապետող» բառով և դրա հոլովաձևերով․
- Կարգի 3-րդ կետում «անմաքս առևտրի խանութի կազմակերպիչների» բառերը փոխարինել «անմաքս առևտրի խանութի տիրապետողների» բառերով․
- Կարգը լրացնել նոր 8-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«8․ Նույն տիրապետողին պատկանող երկու և ավելի անմաքս առևտրի խանութների առկայության դեպքում տիրապետողը սույն կարգով սահմանված հաշվետվությունը ներկայացնում է առանձին՝ յուրաքանչյուր անմաքս առևտրի խանութի համար։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
09.01.2023 - 24.01.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2549
Տպել