Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 47.2 հոդվածի 1-ին մասի պահանջների կատարման անրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորում, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների ներմուծման հսկողություն մինչ օրս չի իրականացվել և ներկայում, նույնպես, չի իրականացվում: Պատճառը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» նախորդ օրենքում բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման պահանջների ամբողջականության, և առկա դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի բացակայությունն էր: Սույն թվականի հուլիսի 6-ին ընդունվել է ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի10-րդ գլուխը, որը նվիրված է բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորմանը, ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ, որտեղ ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգի սահմանման պահանջ:

Այսպիսով, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ բժշկական արտադրատեսակներին վերաբերող պահանջների կատարման համար անհրաժեշտ է ընդունել «Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը: Այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման հիմնական և կարևորագույն փաստաթղթերից մեկը, առանց որի հնարավոր չի լինի ամբողջությամբ հսկել բժշկական արտադրատեսակների շրջանառությունը, քանի որ հիշյալ որոշման նախագիծը պարունակում է հիմնաքարային դրույթներ Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման վերաբերյալ ընդհանուր պահանջների, անհրաժեշտ ընթացակարգերի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

«Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումն ամբողջությամբ կհստակեցնի Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կանոնները: Այս նախագծի ընդունմամբ ստեղծվում են իրավական հիմքեր Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման համար, մասնավորապես՝ բժշկական արտադրատեսակների ներմուծման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակները, պարագաները և փորձարկվող (հետազոտվող) արտադրատեսակները ներմուծելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

5. Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ 2022 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Սույն նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:

  • Քննարկվել է

    05.01.2023 - 20.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4210

Տպել

Առաջարկներ`

«Ռոմա» ՍՊԸ

20.01.2023

Ի լրումն նախորդ առաջարկի, նշեմ որ ՀՀ տարածք են ներմուծվում նաև բժշկական արտադրատեսակներ, որոնց պիտանիության ընդհանուր ժամկետը 2 ամիս է։ Հետևաբար նշված բժշկական արտադրատեսակների համար նպատակահարմար չէ սահմանաել պիտանիության (շահագործման) մնացորդային ժամկետ, դարձյալ հաշվի առնելով Հայաստան կատարվող ներմուծումների լոգիստիկական բարդությունները։

«Ռոմա» ՍՊԸ

19.01.2023

Հավելված N1-ի 8-րդ կետով սահմանվում է. «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման պահին բժշկական արտադրատեսակի պիտանիության (շահագործման) մնացորդային ժամկետը պետք է լինի նվազագույնը մեկ տարի: Այն դեպքում, երբ բժշկական արտադրատեսակի պիտանիության ընդհանուր ժամկետը մեկ տարի է կամ դրանից պակաս, ապա ներմուծման պահին պիտանիության մնացորդային ժամկետը պետք է լինի ոչ պակաս, քան պիտանիության ընդհանուր ժամկետի 2/3-ը: Ավելի կարճ պիտանիության մնացորդային ժամկետով բժշկական արտադրատեսակի ներմուծումը թույլատրվում է պետության կարիքների համար՝ լիազոր մարմնի որոշման հիման վրա:»։ ՀՀ ներմուծվող մեծ թվով բժշկական արտադրատեսակների պիտանիության ընդհանուր ժամկետը մեկ տարի է, ուստի ՀՀ տարածք ներմուծման պահին այդ ապրանքների պիտանիության (շահագործման) մնացորդային ժամկետը փոքր է լինում պիտանիության ընդհանուր ժամկետի 2/3-ից, հաշվի առնելով, որ այդ ապրանքների մեծ մասը ներկրվում են Չինաստանից։ Կառավարության որոշման նախագծի վերոնշյալ կետով սահմանված պիտանիության մնացորդային ժամկետները լրջագույն խնդիրներ են առաջացնելու մեծ թվով բժշկական արտադրատեսակների ներմուծման հարցում, ինչն էլ իր հերթին բերելու է լաբորատոր հետազոտությունների ընդհատման։ Հաշվի առնելով Հայաստան կատարվող ներմուծումների լոգիստիկական բարդությունները և վերոգրյալը, խնդրում եմ վերանայել նախագծի վերոնշյալ կետը։

ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ՍՊԸ

17.01.2023

Քանի որ բժշկական պարագաների ներկրման ցիկլը տևում է պատվերից մինչև ներկրման օրը մոտ վեց ամիս, ապա պետք է պահանջվող մակնշման կոնկրետ պայմանները ներկայացվեն ներկրողներին պահանջը ներկայացվելուց մինիմում մեկ տարի առաջ, որպեսզի հնարավոր լինի ներկրվող պարագաների համար պատվիրել նոր դիզայնով և պահանջվող թարգմանություններով ու նշաններով պատրաստված փաթեթավորումներով բժշկական նշանակության ապրանքներ: Կան ապրանքներ , որոնց վերամակնշումը ՀՀ ներկրելուց հետո տեխնիկապես շատ մեծ դժվարություն կկզամի, կփչացնի փաթեթավորումները համապատասխանորեն վատացնելով պահպանման և տեղափոխման համար նախատեսված փաթեթավորումները:

Տեսնել ավելին