Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԳԵՈՐԳԻ ԷԴՈՒԱՐԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳԵՈՐԳԻ  ԷԴՈՒԱՐԴԻ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  «Գեորգի էդուարդի Հարությունյանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  Հայաստանի Հանրապետության նախագահի  2022 թվականի սեպտեմբերի 15-ի N 259-Ա հրամանագրով Գեորգի էդուարդի Հարությունյանին   շնորհվել է  քաղաքացիություն: 

    Գեորգի  էդուարդի Հարությունյանը  հանդիսաում է  Կրասնոդարի  «Կրասնոդար» թիմի առաջատար ֆուտբոլիստ  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրավիրվել է  Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 21 տարեկանների  ազգային հավաքական թիմում,  հանդես գալու  և մասնակցելու   ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցաշարերին:

   Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել  Գեորգի էդուարդի Հարությունյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։  

Գեորգի էդուարդի Հարությունյանը   հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

«Գեորգի էդուարդի Հարությունյանին   շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    29.12.2022 - 20.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3030

Տպել