Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 161 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 161 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի ներկայաց­ումը բխում է հարկային հաշվառման տեսանկյունից հիմնական միջոցների վրա կատարվող ծախսերը, որպես կապիտալ ծախսեր որակելու ներկայումս ամրագրված մոտեցումները ՖՀՄՍ-ներով ամրագրված մոտեցումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի «Հիմնական միջոցների (այդ թվում՝ վարձակալված) վրա կատարված ծախսերն ըստ ընթացիկ և կապիտալ բնույթի տարբերակելու հայտանիշները և չափերը սահմանելու մասին» թիվ 161 որոշմամբ ամրագրված՝ հիմնական միջոցների վրա կատարվող ծախսերը, որպես կապիտալ ծախսեր որակելու մոտեցումները հիմնականում համապատասխանում են ՖՀՄՍ 16-ով ամրագրված մոտեցումներին:

Խնդիրը կայանում է նրանում, որ անցած տարիների ընթացքում նշյալ մոտեցումները ՖՀՄՍ 16-ով վերանայվել են և անհրաժեշտություն է առաջացել միասնականացնել հարկման և ֆինանսական հաշվառման նպատակներով ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարվող ծախսերը որպես կապիտալ ծախսեր ճանաչելու գործող մոտեցումները:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Ներկայումս ՀՀ կառա­վարության կողմից իրականացվող քաղաքա­կա­նությունն ուղղ­­­­­­ված է հարկային հաշ­վառ­ման ընթացակարգերի առավելագույնս հստա­կեց­մանը:
  2. Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի կարգավորման նպա­տա­կը հարկ­ման և ֆինանսական հաշվառման նպատակներով ոչ ընթացիկ ակտիվների վրա կատար­վող ծախսերը որպես կապիտալ ծախսեր ճանաչելու գործող մոտեցումները միաս­նա­կանացնելն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդ­­յուն­քում ակնկալվում է միաս­նա­կանացնել հարկման և ֆինանսական հաշվառման նպատակներով ոչ ընթացիկ ակտիվ­ների վրա կատարվող ծախսերը որպես կապիտալ ծախսեր ճանաչելու գործող մոտե­ցում­ները:
  • Քննարկվել է

    16.02.2017 - 20.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9188

Տպել