«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 16-ի 1675-Ն և 2018 թվականի ապրիլի 12-ի N 456-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -------------- 2023թ. N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1675-Ն ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 456-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 1675-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի չափը, տալու կարգը և պատվովճարի տնօրինման ուղղությունները սահմանելու մասին» N 456-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:
-
Քննարկվել է
28.12.2022 - 12.01.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 3049
Տպել