Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն ԵՎ N 1177-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1456-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
8 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն ԵՎ N 1177-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1456-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և
34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում 1) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշում 1-ի 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1-ին կետով.
«2.1 Սահմանել, որ 2023 թվականի փետրվարի 1-ից սույն որոշման դրույթները տարածվում են առաջին անգամ հաշմանդամության գնահատման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից՝ նաև կրկնակի հաշմանդամության գնահատման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա։»․
2) Որոշում 1-ի 4-րդ կետում «նախարարությունն է» բառից հետո լրացնել «, իսկ անձի ֆունկցիոնալության գնահատման իրավասու պետական մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն է» բառերով.
3) Որոշում 1-ի 5-րդ կետում «մտնելը» բառից հետո լրացնել «առաջին անգամ» բառերը․
4) Որոշում 1-ի 7-րդ կետում «փետրվարի 1-ից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն որոշման 6-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից» բառերը․
5) Որոշում 1-ի հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 2-րդ կետում «սոցիալական ծառայությունները որոշելու» բառերը փոխարինել «ծառայությունների անհատական ծրագիրը կազմելու» բառերով.
6) Հավելվածի 3-րդ կետում «սահմանող» բառը փոխարինել «հաստատող» բառով.
7) Հավելվածի 5-րդ կետում «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, պաշտպանության և արդարադատության նախարարությունները, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը» բառերով, իսկ «անձինք» բառից հետո լրացնել «՝ յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում» բառերով.
8) Հավելվածի 7-րդ կետի N 1 աղյուսակը՝
ա. «18 տարեկանից բարձր» սյունակում «Էնդոկրինոլոգ» բառը փոխարինել «Ներզատաբան» բառով, «Գաստրոէնտերոլոգ» բառը՝ «Աղեստամոքսաբան» բառով, իսկ «Վերականգնողաբան» բառը փոխարինել «Պալարախտաբան» բառով և սյունակը լրացնել նոր՝ 21-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝ «21․ Ընտանեկան բժիշկ»․
բ. «մինչև 18 տարեկան» սյունակում «Մանկական վերականգնողաբան» բառերը փոխարինել «Ընտանեկան բժիշկ» բառերով․
գ. «Անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ» սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերով՝
«11․ Վերականգնողաբան
12․ Մանկական վերականգնողաբան
13․ ֆիզիոթերապևտ»․
9) Հավելվածի 9-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում բացարկի և ինքնաբացարկի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով։» նախադասությամբ․
10) Հավելվածի 11-րդ կետում «գնահատման» բառից առաջ լրացնել «անձի ֆունկցիոնալության» բառերը․
11) Հավելվածի 13-րդ կետում «դեպքում» բառից հետո լրացնել «՝ անձի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա» բառերով․
12) Հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետում «գնահատման որոշման» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի)» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «վատթարանալու» բառից հետո ստորակետը փոխարինել «կամ» բառով․
13) Հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետում «որոշումն» բառից հետո լրացնել «(վարչական ակտի ընդունման)» բառերը, իսկ 3-րդ ենթակետում «որոշման» բառից հետո լրացնել «(վարչական ակտը)» բառերը․
14) Հավելվածի 16-րդ կետում «կազմակերպությանը» բառից հետո լրացնել «, բացառությամբ մահվան պատճառական կապի որոշման համար դիմելու դեպքերի, որը կարգավորվում է սույն կարգի 50.1-ին, 50.2.-րդ և 50.3-րդ կետերով» բառերը.
15) Հավելվածի 17-րդ կետում «10-րդ գլխով» և «10-րդ գլխում» բառերը փոխարինել համապատասխանաբար «9-րդ գլխով» և «9-րդ գլխում» բառերով․
16) Հավելվածի 19-րդ կետի 3-րդ ենթակետում «անվանումը» բառից հետո լրացնել «և հասցեն» բառերը, իսկ 5-րդ ենթակետում՝ «տեղեկատվություն» բառը փոխարինել «տեղեկատվությունը» բառով․
17) Հավելվածի 22-րդ և 47-րդ կետերում «որոշման» բառից հետո լրացնել «(վարչական ակտի)» բառերը․
18) Հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, և կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝
«3) առկայության դեպքում՝ հիվանդությունների, վնասվածքների առաջացման պատճառի վերաբերյալ համապատախան փաստաթուղթը։»․
19) Հավելվածի 24-րդ կետի 3-րդ, 5-րդ ենթակետերը և 25-րդ կետը ուժը կորցրած ճանաչել․
20) Հավելվածի 24-րդ կետի 4-րդ ենթակետում «մանկավարժահոգեբանական օգնություն ցուցաբերող ծառայության» բառերը փոխարինել «մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող կենտրոնների» բառերով.
21) Հավելվածի 27-րդ, 37-րդ, 59-րդ, 62-րդ, 63-րդ և 66-րդ կետերում «գնահատման» բառից առաջ լրացնել «ֆունկցիոնալության» բառը․
22) Հավելվածի 28-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
23) Հավելվածի 29-րդ կետում «հիմնարկի վարչակազմը» բառերը փոխարինել «հիմնարկը» բառով.
24) Հավելվածի 32-րդ կետում «Ծառայության տարածքային կենտրոնը» բառերը փոխարինել «Ծառայությունը կամ ծառայության ցանկացած տարածքային կենտրոն» բառերով.
25) Հավելվածի 32-րդ կետի 3-րդ ենթակետում «հետո մուտքագրում է էլեկտրոնային համակարգ» բառերը փոխարինել «հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրում է էլեկտրոնային համակարգ, որից հետո էլեկտրոնային համակարգում հարուցվում է վարչական վարույթ և կազմվում գնահատվող անձի վարչական վարույթի էլեկտրոնային գործը» բառերով, իսկ վերջին նախադասությունը հանել․
26) Հավելվածի 32-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել․
27) Հավելվածի ամբողջ տեքստում «էլեկտրոնային գործ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վարչական վարույթի էլեկտրոնային գործ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով․
28) Հավելվածի 36-րդ կետից հանել «տվյալ» բառը․
29) Հավելվածի 38-րդ կետից հանել «(բացառությամբ հեռակա փորձաքննության)» բառերը․
30) Հավելվածի 39-րդ կետի 1-ին նախադասդությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Այս դեպքում վարչական վարույթի ժամկետը երկարաձգվում է:»․
31) Հավելվածի 41-րդ կետից հանել 2-րդ և 3-րդ նախադասությունները։
32) Հավելվածի 41-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41.1-ին կետով՝
«41.1 Մինչև 18 տարեկան անձանց համար միջավայրային գործոնների «e» ծածկագրերը գնահատում է ծառայությունը, գնահատվող անձի վարչական վարույթի էլեկտրոնային գործը ձևավորվելուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում այցելելով գնահատվողի գտնվելու վայր։ Եթե անձի ֆունկցիոնալության գնահատումը կատարվում է անձի գտնվելու վայր այց կատարելու միջոցով, ապա «e» ծածկագրերը գնահատում են հարբժշկական մասնագետները՝ նաև 18 տարեկանից բարձր տարիքի անձանց համար։».
33) Հավելվածի 42-րդ կետում «(վարչական ակտը), որն» բառերից հետո լրացնել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներից բացի,» բառերով, իսկ 2-րդ նախադասության մեջ «որոշումը» բառից հետո լրացնել «(վարչական ակտը)» բառերը․
34) Հավելվածի 44-րդ կետում «որոշումը» բառից հետո լրացնել «(վարչական ակտը)» բառերով․
35) Հավելվածի 45-րդ կետում «Գնահատման գործընթացը» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը» բառերով, իսկ «որոշումն» բառից հետո լրացնել «(վարչական ակտը)» բառերով.
36) Հավելվածի 46-րդ կետում «որոշումն» բառից հետո լրացնել «(վարչական ակտը)» բառերով.
37) Հավելվածի 48-րդ կետի «Գնահատող հանձնաժողովի որոշման» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի)» բառերով․
38) Հավելվածի 50-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 50․1-ին, 50․2-րդ և 50․3-րդ կետերով՝
«50.1. Մահվան պատճառական կապը սահմանվում է, երբ մահվան պատճառ են հանդիսացել արտադրական վնասվածքը կամ մասնագիտական հիվանդությունը կամզինվորական ծառայության հետ կապված հիվանդությունը, վնասվածքը (այդ թվում` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին մասնակցած զինծառայողի) կամ դրանց անմիջական բարդությունը, խորացումը։
50.2. Մահվան պատճառական կապը որոշելու համար մահացածի ընտանիքի չափահաս անդամը կամ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, անկախ ժամանակաշրջանից, մահվան պատճառական կապը որոշելու համար ծառայություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- դիմում,
2) Ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից ԽՍՀՄ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած շարքային կազմի զինծառայողների, Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրենց համակարգերի զինծառայողների համար տրված ուղեգիր, որտեղ նշվում է ուղեգրման նպատակը,
3) մահվան վկայականը,
4) տարած հիվանդությունների կամ կրած վնասվածքների փաստը հավաստող կամ ռազմաբժշկական փաստաթղթերից որևէ մեկը, կամ զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքը 1986 թվականի ապրիլի 26-ից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարման ժամանակ զինվորական ծառայողական պարտականությունները կատարելու մասին կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (նախկինում` բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտ) տված փաստաթուղթը կամ միջգերատեսչական փորձաքննության խորհրդի եզրակացությունը հիվանդության պատճառական կապի մասին,
5) բժշկական քարտից քաղվածքը (առկայության դեպքում)։
50․3․ Ծառայությունը սույն կարգի 50․2-րդ կետում նշված փաստաթղթերը սկանավորում կամ մուտքագրում է էլեկտրոնային համակարգ։ Փաստատթղթերի ուսումանսիրության արդյունքում, ինչպես նաև հաշվի առնելով ախտաբանական գործընթացի յուրահատկությունները, ծառայությունը մեկամսյա ժամկետում ընդունում է որոշում, որով հաստատում կամ ժխտում է մահվան պատճառը` կապված արտադրական վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության կամ զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ` պայմանավորված պատճառահետևանքային կապի առկայությամբ կամ բացակայությամբ և մահացածի ընտանիքի չափահաս անդամին կամ անչափահաս անդամի օրինական ներկայացուցչին հանձնում որոշումը:»։
39) Հավելվածի 6-րդ գլխի վերնագրում «ՎԱՐՈՒՅԹԸ» բառից հետո լրացնել «Երկարաձգելը,» բառը, իսկ Հավելվածի 51-րդ կետում «վարույթը» բառից հետո լրացնել «երկարաձգելը,» բառը․
40) Հավելվածի 54-րդ կետում «գնահատմանը» բառից առաջ լրացնել «անձի ֆունկցիոնալության» բառերը․
41) Հավելվածի 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«65․ Դիտորդը պարտավոր է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքներով սահմանված կարգով պահպանել անձի ֆունկցիոնալության գնահատման ժամանակ իրեն հայտնի դարձած գնահատվողի վերաբերյալ անձնական, ինչպես նաև բժշկական գաղտնիք պարունակող տվյալների գաղտնիությունը և ստանալ անձի գրավոր համաձայնությունը՝ անձի վերաբերյալ տվյալներ մշակելուց առաջ:»․
42) Հավելվածի 73-րդ կետի 1-ին ենթակետում «՝ տոտալ սենսոմոտոր» բառերը փոխարինել «(տոտալ սենսոմոտոր)» բառերով․
43) Հավելվածի 76-րդ կետի 1-ին ենթակետը ուժը կորցրած ճանաչել․
44) Հավելվածի 77-րդ կետի 1-ին ենթակետում «ասցիտով» բառից հետո «,» կետադրական նշանը փոխարինել «և» շաղկապով.
45) Հավելվածի 77-րդ կետի 10-րդ ենթակետի «ա» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել․
46) Հավելվածի 79-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 79-րդ կետով՝
«79․Սույն կարգի 73-րդ կետից մինչև 78-րդ կետը ներառյալ թվարկված հիվանդություններից (ախտաբանական վիճակներից) որևէ մեկի առկայությունը բավարար է անձի առողջական վիճակը որպես վերականգնման հեռանկար չունեցող որակելու և անձի ֆունկցիոնալության գնահատման՝ առանց եռամսյա ժամկետի պահպանման, ուղեգրելու համար:»։
- Հայաստանի Հանրապետությանկառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» N 1177-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում 2) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) Որոշում 2-ի 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանադակությամբ՝
«3. Սահմանել, որ 2023 թվականի փետրվարի 1-ից սույն որոշման դրույթները տարածվում են առաջին անգամ հաշմանդամության գնահատման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից՝ նաև կրկնակի հաշմանդամության գնահատման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա։»․
2) Որոշում 2-ի 4-րդ կետում «փետրվարի 1-ից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից»․
3) Որոշում 2-ի հավելվածի 8-րդ կետում «Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողները» բառերը փոխարինել «միջավայրային գործոնները գնահատող մասնագետները» բառերով:
3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Տուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ մահվան պատճառական կապը որոշելու կարգը հաստատելու մասին» N 1456-ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:
-
Քննարկվել է
23.12.2022 - 09.01.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3482
Տպել