Armen Hakobyan
31.12.2022
Բացարձակ մեր շահերից չի բխում ու առհասարակ գբահատում եմ պետական ռեկետ
0 - Կողմ
10 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9‑Ի ԹԻՎ 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022թ. դեկտեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նշված փաթեթում ներառված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում, եթե ավտոմեքենան օտարվում է այն ձեռք բերելուց (սեփականության իրավունքի պետական գրանցումից) հետո` 365 օրվա ընթացքում՝ սեփականության իրավունքի դադարման գրանցման համար պետական տուրքի վճարման պահանջ: Ընդ որում՝ վերոնշյալ նախագիծն ուժի մեջ է մտնելու 01.01.2023 թվականից:
Վերոնշյալ նախագծով նախատեսված կանոնակարգումների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):
Որոշմամբ, ի թիվս այլնի՝ սահմանված են տրանսպորտային միջոցի պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը։ Քանի որ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում, եթե ավտոմեքենան օտարվում է այն ձեռք բերելուց (սեփականության իրավունքի պետական գրանցումից) հետո` 365 օրվա ընթացքում, սեփականության իրավունքի դադարման գրանցման համար պետական տուրքի վճարման պահանջ, ուստի անհրաժեշտություն է առաջացել տրանսպորտային միջոցների պետական գրանցման համար ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկում կատարել լրացում՝ նախատեսելով որպես տրանսպորտային միջոցի տեսակ հանդիսացող ավտոմեքենայի՝ մի ֆիզիկական անձի կողմից այլ ֆիզիկական անձի օտարելու դեպքում, եթե ավտոմեքենան օտարվում է այն ձեռք բերելուց (սեփականության իրավունքի պետական գրանցումից) հետո` 365 օրվա ընթացքում, այդ ավտոմեքենայի սեփականության իրավունքի դադարման գրանցման համար վճարված պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց ներկայացնելու պահանջ։
Միաժամանակ, հաշվի առնելով ԱԺ-ի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունված ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը, Նախագծով ևս որպես ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսվել է 2023 թվականի հունվարի 1-ը։
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1830-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածի 3-րդ կետով սահմանված վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում նպատակից։ Մասնավորապես, Որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 2.1-րդ կետի 2.1.9-րդ ենթակետով նախատեսվել է կատարելագործել հարկային կարգապահության ռիսկերի բացահայտման, գնահատման և նվազեցման գործընթացները։
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Քննարկվել է
23.12.2022 - 07.01.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Պետական եկամուտներ
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3031
Տպել31.12.2022
Բացարձակ մեր շահերից չի բխում ու առհասարակ գբահատում եմ պետական ռեկետ