«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
10 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթների պահանջներից:
2. Առկա իրավիճակը
Մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելը ՀՀ կառավարության կողմից ընդունվել են տարբեր պատճառներով անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի բնակիչների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված որոշումներ:
Սակայն այդ որոշումները չունեն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին համապատասխան անհրաժեշտ լիազորող նորմեր, ինչպես նաև դրանցով կարգավորված հարաբերությունները կորցրել են արդիականությունը:
Բացի այդ, անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի իրավական կանոնակարգման նպատակով ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N376-Լ որոշմամբ հաստատվել է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը:
Ծրագրով նախատեսված է 2021-2023 թվականների ընթացքում հիիմնախնդրի կանոնակարգման մասով ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքերը, որոնցով կնախանշվեն պետության քաղաքականության հիմնական մոտեցումները և առաջնահերթություններն, իսկ 2024 թվականից մեկնարկել կոնկրետ ծրագրեր՝ կառավարության կողմից սահմանված մոտեցումների և առաջնահերթությունների համաձայն:
Նշված իրավական ակտերից առաջին հերթին նախատեսված է «Քաղաքաշինության մասին» օրենքում հիմնախնդրի կանոնակարգման մասով Կառավարության համար լիազորության սահմանումը և այդ մասով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունվել է ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որն ուժի մեջ մտնելուց հետո պետք է մշակվեն (հիմնական մասն արդեն մշակված են և գտնվում են շրջանառության տարբեր փուլերում) մի շարք ենթաօրենսդրական ակտեր (Կառավարության որոշման նախագծեր), որոնցով կսահմանվեն՝
- ուժեղացման և վերակառուցման) և քանդման ենթակա՝ վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը,
- բնակֆոնդի ուժեղացման և վերակառուցման կամ քանդման դեպքում այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը,
- բնակֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման կարգը,
- բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգը:
Նշված իրավական ակտերի նախագծերով ըստ էության ամբողջությամբ կկանոնակարգվեն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի մասով պետական քաղաքականությանն առնչվող հարցերը, մոտեցումները, սկզբունքները, առաջնահերթությունները և այլն:
3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը
Նախագծի նպատակն է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, որոնք չունեն լիազորող նորմեր և դրանցով կարգավորված հարաբերությունները կորցրել են արդիականությունը:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով:
6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն չի առաջանում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չեն սպասվում:
7. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ
Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N376-Լ որոշմամբ հաստատված՝ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգի դրույթները:
8. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը
Նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ կհրապարակվի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքի «Քաղաքաշինության բնագավառին առնչվող նորմատիվ իրավական ակտեր» բաժնի «Իրավական ակտերի նախագծեր» ենթաբաժնում:
9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ուղղակի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է :
-
Քննարկվել է
22.12.2022 - 06.01.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 3016
Տպել