Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման չափանիշներ և գործիքակազմ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ

 

 

ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ԵՎ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ «Նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման չափանիշներին և գործիքակազմին»՝  համաձայն Հավելվածի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
---նիստի արձանագրային որոշման

 

 

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ

ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ

I. Ամփոփ համառոտագիրը

 

  1. Նոր սերնդի ուսումնամեթոդական նյութերը կրթության որակի բարձրացման և ժամանակակից կրթական միջավայրի ստեղծման հենքային պայման են: Դրանք ոչ միայն իրականացնում են տեղեկատվական գործառույթ, այլ նպաստում են ուսուցման գործընթացի կազմակերպմանն ու սովորողների ինքնուրույն, փոխներգործուն գործունեության ապահովմանը: Ժամանակակից դասագրքի հիմնական նպատակն է՝ բացահայտել կրթության բովանդակության, պետական հանրակրթական չափորոշչի և առարկայական ծրագրերի համապատասխանությունը:
  2. Դասագիրքը պետք է համապատասխանի դիդակտիկական սկզբունքներին, ուսուցման նպատակներին և իրականացնի սովորողների աշխարհայացքի, բարոյական նորմերի ձևավորման գործառույթներ:

                                                                                                             II. Ներածություն

 

  1. Դասագրքերի որակի գնահատման և դրանց բարելավման հարցը մշտապես կրթության քաղաքականություն մշակողների, գիտնականների, մանկավարժ–հետազոտողների, հրատարակչությունների և հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում է, քանի որ ուսուցման/ուսումնառության արդյունավետությունը էապես պայմանավորված է ուսումնական նյութերի, մասնավորապես՝ դասագրքերի որակով:
  2. Ժամանակակից գիտամանկավարժական գրականության մեջ դպրոցական դասագիրքը դիտարկվում է որպես փոխկապակցված բաղադրիչների բազմագործառույթ համակարգ, որի հիմքում ընկած է տվյալ երկրի՝ պաշտոնապես հաստատված կրթության բովանդակությունը, և որի բաղադրիչներն են՝ դասագրքի կառուցվածքային, մեթոդաբանական տարրերը, որոնք ուղղված են գրքի գործառույթների իրականացմանը։
  3. Հետևաբար, արդյունավետ դասագրքեր ստեղծելու համար պետք է, որ տվյալ երկրի կրթության բովանդակությունը և դասագրքի բաղադրիչ տարրերը փոխկապվածության և փոխազդեցության մեջ գտնվեն։ Կարևոր է, որ դասագիրք ստեղծողներն այդ հանգամանքը ուշադրության կենտրոնում պահեն՝ դասագրքի շարադրմանն անցնելուց առաջ որոշակիացնելով այն մեթոդաբանական և արժեքային մոտեցումները, որոնք տվյալ դասագրքի հիմքն են դառնալու և հստակ պատկերացնելով՝ ինչպես է այն դասարանում «աշխատելու»:
  • Քննարկվել է

    03.11.2017 - 18.11.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15398

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

17.11.2017

2-րդ բաժնի 34-րդ կետի 9-րդ բնութագրիչի «Դասագիրքը նպաստում է» բառերից հետո լրացնել «մարդու իրավունքների և ազատությունների, յուրաքանչյուր անձի արժանապատվության նկատմամբ հարգանքի ձևավորմանը» բառերով։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

17.11.2017

2-րդ բաժնի 31-րդ կետի16-րդ բնութագրիչի «հարմարեցվում է» բառը փոխել «մատչելի է» բառերով։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

17.11.2017

2-րդ բաժնի 31-րդ կետի 14-րդ բնութագրիչները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հաշմանդամություն ունեցող անձինք արտացոլված են բովանդակության մեջ հաշմանդամության մարդու իրավունքների մոդելի տեսանկյունից»։

Տեսնել ավելին