Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

___________________ 2022 թվականի N ____ -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23‑ի «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 2169-Ն որոշման հավելվածի՝
    • 23-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Դրամական աջակցության գումարը անկանխիկ եղանակով ստանալու նպատակով բանկն ընտրելու  (փոխելու) համար ծնողը դիմում է տարածքային բաժին։»․

  • 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.1-ին և 23.2-րդ կետերով․

«23.1 Բանկը փոխելու դիմումը ծնողը կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով, եթե դիմելու օրվա դրությամբ դրամական աջակցության վճարումը դադարեցված չէ։ Այս դեպքում ծնողը www.socservice.am կայքէջից մուտք է գործում առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է պարտադիր լրացման ենթակա դաշտերի տվյալները։ Ծնողը ծրագրային միջավայր մուտք է գործում սույն կարգի 15-րդ կետում նշված կարգով։

23.2 Սույն կարգի 23.1-ին կետում նշված դեպքում ներկայացված դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ դրամական աջակցության գումարի վճարումը դադարեցված է։ Առցանց դիմումի հիման բանկը փոխելը մերժելու դեպքում դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizen համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով մերժման հիմքերը։».

  • 28-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով․

«5) դրամական աջակցություն ստանալու իրավունքը սույն կարգի 25-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված հիմքով դադարելու դեպքում՝ մյուս ծնողի գրավոր դիմումի հիման վրա, եթե դիմող ծնողը դիմում ներկայացնելու օրվա դրությամբ բավարարում է սույն կարգի 3-րդ կետում նշված պայմաններին՝ դրամական աջակցություն ստանալու իրավունքը դադարելու  ամսվան հաջորդող 6 ամսվա ընթացքում գրավոր դիմելու դեպքում՝ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից (բայց սույն կարգի 3-րդ կետում նշված պայմաններին բավարարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ ավելի վաղ), իսկ նշված ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից».

  • 30-րդ կետի 2-րդ նախադասությունում «4-րդ և 8-րդ» բառերը փոխարինել «4-րդ, 8-րդ և 10-րդ» բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

  • Քննարկվել է

    20.12.2022 - 05.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3068

Տպել