ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 569 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 28-ի «Մաքսային արժեքի որոշման նպատակով համախառն ամենամեծ քանակի որոշման կարգը սահմանելու մասին» N 569 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- Որոշման վերնագրում և Որոշմամբ հաստատված կարգի վերնագրում ՄԱՔՍԱՅԻՆ բառից առաջ լրացնել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ բառերը.
- Որոշման նախաբանում «82-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերը փոխարինել «31-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերով.
- Որոշման 1-ին կետում Սահմանել բառից հետո լրացնել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների բառերը.
- Որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի 1-ին պարբերության մեջ «ազգային վիճակագրական ծառայության կողմից մաքսային մարմնի» բառերը փոխարինել «վիճակագրական կոմիտեի կողմից մաքսային մարմնին» բառերով, իսկ նույն կետի 2-րդ պարբերության մեջ «ազգային վիճակագրական ծառայության կողմից» բառերը փոխարինել «վիճակագրական կոմիտեի կողմից» բառերով.
- Որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետում «75-րդ հոդվածի 4-րդ կետում» բառերը փոխարինել «25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում» բառերով.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
20.12.2022 - 04.01.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2663
Տպել