-
2 - Կողմ
-
7 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--------------- N -Ն
ԱՆՉԱՓԱՀԱՍ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ, ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԱՆԳԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ, ԵՐԿՈՒ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԱՆԳԱՄ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԼՔԱԾ ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԻՑ 120 ԵՎ ԱՎԵԼԻ ԺԱՄԱՔԱՆԱԿ ԴԱՍԵՐ ԱՆՀԱՐԳԵԼԻ ԲԱՑ ԹՈՂԱԾ, ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՄԲ, ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ, ՀՈԳԵՄԵՏ, (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ), ԹՈՒՆԱՎՈՐ ԿԱՄ ԱՅԼ ԹՄՐԵՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ՈՒՄ ՎԱՐՔԱԳԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱԳԱ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ՈՒՄ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՈՉ ՌԵԱԲԻԼԻՏԱՑՆՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՎՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾՆՈՂԻ ԿԱՄ ԱՅԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ (ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ) ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասի, բացառությամբ Վարչական իրավախախումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատելու դեպքերի, երկու կամ ավելի անգամ բնակության վայրն ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 և ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, անչափահասի, ում նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով, ինչպես նաեւ անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում իրականացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված
ՀՀ կառավարության
20 թվականի __ __ -ի
թիվ _____-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԱՆՉԱՓԱՀԱՍ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ, ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԱՆԳԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ, ԵՐԿՈՒ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԱՆԳԱՄ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ԻՆՔՆԱԿԱՄ ԼՔԱԾ ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԻՑ 120 ԵՎ ԱՎԵԼԻ ԺԱՄԱՔԱՆԱԿ ԴԱՍԵՐ ԱՆՀԱՐԳԵԼԻ ԲԱՑ ԹՈՂԱԾ, ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՄԲ, ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ), ԹՈՒՆԱՎՈՐ ԿԱՄ ԱՅԼ ԹՄՐԵՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ՈՒՄ ՎԱՐՔԱԳԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱԳԱ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՈՉ ՌԵԱԲԻԼԻՏԱՑՆՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՎՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾՆՈՂԻ ԿԱՄ ԱՅԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ (ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ) ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասի, բացառությամբ Վարչական իրավախախումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատելու դեպքերի, երկու կամ ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 և ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, անչափահասի, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում իրականացնելու վերաբերյալ կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում է անչափահասների հանցավորության կանխարգելման ոլորտում աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները, անչափահասներին, անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչին պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառման վերցնելու, համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու կարգը:
2. Անչափահասների հանցավորության կանխարգելման աշխատանքներն իրականացվում են՝ առաջնորդվելով միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, կարգով, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններով և այլ իրավական ակտերով։
3. Անչափահասների հանցավորության կանխարգելման գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների վրա:
4. Անչափահասների հանցավորության կանխարգելման աշխատանքներն իրականացնելիս, ոստիկանության ծառայողը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այլ իրավապահ մարմինների, ինչպես նաև միջազգային ու տեղական կազմակերպությունների և կառույցների, ուսումնական հաստատությունների, ֆիզիկական անձանց հետ:
5. Անչափահասների կողմից և նրանց նկատմամբ կատարվող իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման հետ կապված աշխատանքները կազմակերպում, ղեկավարում և համակարգում է ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարը, ով.
1) առնվազն եռամսյակը մեկ անգամ ստուգում է իրավախախտ անչափահասների և անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին ժամանակին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ աշխատանքների արդյունավետությունը՝ հիմք ընդունելով ենթակա աշխատակիցների կողմից յուրաքանչյուր ամիս ներկայացված վերլուծական տեղեկանքները՝ համապատասխան առաջարկություններով և յուրաքանչյուր եռամսյակ ներկայացված կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ զեկուցագրերը,
2) կազմակերպում է անչափահասներին հանցագործություններ, այլ հակահասարակական գործողություններ կատարելուն, ինչպես նաև մուրացկանությամբ զբաղվելուն ներգրավող անձանց հայտնաբերման աշխատանքները և այդ մասին եռամսյակը մեկ գրավոր հայտնում ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն (այսուհետ՝ Վարչություն),
3) հսկողություն է իրականացնում քաղաքացիների դիմում-բողոքների և այլ փաստաթղթերի ժամանակին քննարկման և կատարման նկատմամբ,
4) ձեռնարկում է համապատասխան միջոցներ` իրականացվող աշխատանքներում հայտնաբերված թերությունները վերացնելու նպատակով:
6. Անչափահասների շրջանում կատարվող իրավախախտումների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների նկատմամբ հսկողությունը և մեթոդական ղեկավարումն իրականացնում է Վարչության՝ անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությունը:
7. Քաղաքացիների ընդունելության, դիմում-բողոքների ընդունման, պրոբացիայի շահառու հանդիսացող անչափահասների հսկողական քարտի գրանցման, անչափահասին կամ վերջինիս վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողին կամ օրինական ներկայացուցչին հաշվառման վերցնելու վերաբերյալ, ներկայացված անչափահասների գրանցման մատյանների, անչափահասի, ծնողի կամ օրինական ներկայացուցչի նախազգուշացման, անչափահասի վերաբերյալ հսկողական քարտի, անչափահասի կամ վերջինիս վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ օրինական ներկայացուցչի վերաբերյալ պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառման քարտի, ոստիկանության այլ տարածքային ստորաբաժանում ուղարկելու վերաբերյալ հաղորդման ձևը, ինչպես նաև հանրապետության տարածքում գործող ուսումնական հաստատություններում սովորողների շրջանում իրավախախտումների կանխարգելմանն ուղղված ոստիկանության գործառույթները սահմանվում են ՀՀ ոստիկանության պետի հրամաններով:
2. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
8. Անչափահասների հանցավորության կանխարգելման, իրավախախտ անչափահասների ֆիզիկական, հոգեկան, բարոյական և սոցիալական բնականոն զարգացումն ապահովելու, նրանց դաստիարակելու և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանելու նպատակով ոստիկանության ծառայողն իր առջև դրված ամենօրյա խնդիրներն ու գործառույթներն իրականացնելիս համագործակցում է շահագրգիռ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում գործող ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, խնամակալության և հոգաբարձության մարմինների, վերականգնողական համայնքային կենտրոնների, սոցիալական աջակցության տարածքային մարմինների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ըստ անհրաժեշտության, ոստիկանության ծառայողը վերջիններիս ներկայացնում է առաջարկություններ` անչափահասների հետ անհատական դաստիարակչական աշխատանքներ իրականացնելու, նրանց հանրօգուտ գործունեության, սպորտային և այլ խմբակներում ներգրավելու և ազատ ժամանցը կազմակերպելու վերաբերյալ: Դրսևորում է հետևողականություն ներկայացված առաջարկություններն ընդունելու հարցում, իսկ հակառակ դեպքում՝ պահանջում հիմնավորում:
9. Շահագրգիռ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և ոստիկանության փոխհամագործակցությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով.
1) աջակցության ցուցաբերում բռնության կամ ընտանեկան բռնության զոհ դարձած, ինչպես նաև հաշվառման մեջ գտնող անչափահասներին,
2) կորած, ընկեցիկ, բռնության ենթարկված և առանց ծնողական խնամքի մնացած անչափահասների հայտնաբերում և անմիջապես ուղղորդում համապատասխան բուժհիմնարկներ, իսկ խնամակալության ու հոգաբարձության մարմնի հետ համատեղ՝ հնարավորին չափ սեղմ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 24 ժամում, ուղղորդում հատուկ հաստատություններ կամ երեխաների աջակցության կենտրոն:
10. Ոստիկանության ծառայողը պարտավոր է ուսումնասիրել ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի հրամանով իրեն ամրակցված վարչական տեղամասը, իմանալ սպասարկվող վարչական տեղամասի չափերը, բնակելի հատվածը, ընդհանուր բնակչության և անչափահասների թվաքանակը, ուսումնական հաստատությունների, մշակութային, սպորտային և այլ կազմակերպությունների տեղաբաշխումը, ինչպես նաև տեղամասի առանձնահատկությունները:
11. Յուրաքանչյուր եռամսյակ անչափահասների հանցավորության կանխարգելման և հաշվառման մեջ գտնվող անձանց հետ համապատասխան աշխատանքներ իրականացնող ոստիկանության ծառայողն իր կողմից եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների (անցկացրած զրույց-հանդիպումների քանակի, քաղաքացիների շրջանում իրականացված իրազեկման հանդիպումների, անցկացված ստուգայց–շրջագայությունների, հաշվառման մեջ գտնվող անձանց շրջանում կատարած աշխատանքների և այլն) վերաբերյալ համապատասխան հաշվետվություն (զեկուցագիր) է ներկայացնում տարածքային մարմնի ղեկավարին, վերջինս էլ, անհրաժեշտության դեպքում, ենթակա աշխատակցին տալիս է համապատասխան հանձնարարականներ:
12. Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումները նախականխելու, դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները ժամանակին հայտնաբերելու և վերացնելու նպատակով ոստիկանության ծառայողը`
1) իր կողմից սպասարկվող տեղամասի բնակչության (այդ թվում՝ անչափահասների) շրջանում, ուսումնական հաստատություններում և դրանց հարակից տարածքներում իրականացնում է կանխարգելիչ աշխատանքներ,
2) հայտնաբերում և հսկողություն է սահմանում իր կողմից սպասարկվող վարչական տարածքում անչափահասների հնարավոր քրեածին հատվածներում,
3) համապատասխան աշխատանքներ է իրականացնում անչափահասներին հանցանքի կատարմանը հակող, այլ հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավող անձանց հայտնաբերման ուղղությամբ,
4) վերլուծում է հաշվետու ժամանակաշրջանում (յուրաքանչյուր ամիս) իրեն ամրակցված վարչական տարածքում անչափահասների կողմից կատարված իրավախախտումների վիճակը, նախապատրաստում և տարածքային մարմնի ղեկավարին է ներկայացնում գրավոր առաջարկություններ,
5) ոստիկանության այլ աշխատակիցների հետ համատեղ մասնակցում է հանրակրթական դպրոցներում, ուսումնական այլ հաստատություններում անցկացվող կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը:
6) յուրաքանչյուր եռամսյակ ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարին է ներկայացնում անչափահասների շրջանում իրականացվելիք նախականխման աշխատանքների վերաբերյալ պլանային միջոցառումներ՝ տարածքային մարմնի հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանում ընդգրկելու համար:
13. Անչափահասների վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքները կազմակերպելու համար օգտագործվում են նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների տրամադրած տեղեկություններն ու հաղորդումները, որոնք ստացվել են ոստիկանության տարածքային մարմիններում:
14. Քաղաքացիների ընդունելությունը հաշվառվում է քաղաքացիների ընդունելության, դիմում-բողոքների ընդունման և գրանցման մատյանում: Քաղաքացիներից, պետական մարմիններից և հասարակական կազմակերպություններից ստացված կամ անմիջապես ոստիկանության կողմից ընդունվող դիմումները, բողոքները ենթակա են գրանցման և հաշվառման ոստիկանության տարածքային մարմիններում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Անչափահասների հանցավորության կանխարգելման նպատակով ոստիկանության ծառայողը պարտավոր է`
1) այցելել հակահասարակական վարքագիծ դրսևորած, ինչպես նաև իրավախախտում կատարած, պրոֆիլակտիկ հաշվառման մեջ գտնվող անչափահասների, անչափահասի վարքագծի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի բնակության, ուսման և աշխատանքի վայրերը, զրույցներ անցկացնել անչափահասների, նրանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների և այլ անձանց հետ,
2) կազմակերպություններից և ուսումնական հաստատություններից պահանջել և ստանալ անհրաժեշտ տեղեկություններ (տեղեկանքներ, բնութագրեր),
3) հայտնաբերել և ոստիկանության տարածքային մարմիններ ներկայացնել ընկեցիկ, կորած, մուրացիկ, թափառաշրջիկ, բռնության ենթարկված, իրավախախտում կատարած անչափահասներին,
4) ընկեցիկ, կորած, լքված, ընտանեկան բռնության ենթարկված և ծնողական խնամքից զրկված 3-ից մինչև 18 տարեկան անչափահասներին տարածքային խնամակալության և հոգաբարձության մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ ուղղորդել երեխաների աջակցության կենտրոն, իսկ մինչև 3 տարեկան անչափահասներին շահագրգիռ պետական կառավարման մարմինների միջոցով տեղավորել բուժհաստատությունում կամ մանկատանը,
5) գրանցված ամփոփագրերով յուրաքանչյուր օր ծանոթանալ սպասարկվող վարչական տարածքում բնակվող անչափահասների կողմից կատարված իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններին,օպերատիվ ամփոփագրերին, հետևել նշված դեպքերով հարուցված վարույթի ընթացքին՝ իրավախախտումներ կատարած անչափահասների նկատմամբ համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով,
6) նախազգուշացնել ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոց կիրառելու հնարավորության մասին։
16. Ոստիկանության ծառայողն իրավունք չունի՝
1) ոստիկանության տարածքային մարմին ներկայացված անչափահասին պահել ոչ ավել, քան սահմանված է ՀՀ օրենսդրությամբ,
2) մինչև 14 տարին լրացած անչափահասի հետ զրույց անցկացնել առանց մանկավարժի կամ այլ օրինական ներկայացուցչի ներկայությամբ:
17. Ոստիկանության ծառայողը հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարված հանցագործության յուրաքանչյուր դեպքի առթիվ 1-օրյա ժամկետում համապատասխան զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարին, ով այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հայտնում է Վարչություն և ուղարկում պրոֆիլակտիկ հաշվառման քարտը` ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության ծառայողական քննություն անցկացնելու համար:
18. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության շահառու հանդիսացող և հսկողության տակ գտնվող անչափահասի վերաբերյալ տեղեկություն ստանալու դեպքում ոստիկանության ծառայողը լրացնում է հսկողական քարտ՝ անչափահասին տեսադաշտում պահելու և պրոբացիա իրականացնող իրավասու պետական մարմնի հետ համագործակցություն իրականացնելու համար: Հսկողական քարտը գրանցվում է պրոբացիայի ծառայության շահառու հանդիսացող անչափահասների հսկողական քարտի գրանցման մատյանում: Տվյալ անչափահասի կողմից հետագայում կատարած յուրաքանչյուր հանցագործության և այլ իրավախախտման մասին տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը:
19. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային մարմնից իրենց հսկողության տակ գտնվող անչափահասի նկատմամբ հսկողության դադարեցման մասին ոստիկանության տարածքային մարմնում համապատասխան տեղեկություն ստանալու դեպքում դադարեցնում է սույն կետի 18-րդ ենթակետով նախատեսված քարտի վարումը և համապատասխան մատյանում կատարում է նշում՝ վարումը դադարեցնելու մասին:
20. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունում հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարված հանցագործությունների փաստերով անմիջապես գրավոր հայտնում է Վարչությանը:
3. ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ՀԱՇՎԱՌՈՒՄՆԵՐ
21. Իրավախախտ անչափահասների և անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի նկատմամբ վարվում է պրոֆիլակտիկ հաշվառում՝ պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու և անձի հետագա վարքագծի հանցավոր դրսևորումները կանխելու նպատակով ։
22. Պրոֆիլակտիկ հաշվառումը վարվում է պրոֆիլակտիկ հաշվառման քարտի միջոցով: Պրոֆիլակտիկ հաշվառման քարտը գրանցվում է անչափահասի կամ անչափահասի վարքագծի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ օրինական ներկայացուցչի վերաբերյալ կազմված պրոֆիլակտիկ հաշվառման քարտերի գրանցման և հաշվառման մատյանում ՝ դրան տալով հերթական համար:
23. Պրոֆիլակտիկ հաշվառման քարտ կազմվում է կարգով սահմանված հիմքերի առկայության վերաբերյալ տեղեկություններ ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում։
24. Պրոֆիլակտիկ հաշվառման քարտ կազմվում է 11-ից մինչև 18 տարեկան անչափահասների կամ անչափահասների վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի նկատմամբ:
25. Հաշվառվողների հետ համապատասխան կանխարգելիչ աշխատանքներն իրականացվում են բնակության, ուսման վայրերում կամ ոստիկանության ստորաբաժանումներում:
26. Պրոֆիլակտիկ հաշվառման քարտի վարման առավելագույն ժամկետը 1 տարի է (բացառությամբ սույն կարգի 43-րդ կետով հաշվառման վերցված անչափահասների): Հաշվառված անձի կողմից իրավախախտումները կամ հակահասարակական վարքագիծը շարունակելու դեպքում, ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարին ներկայացված հիմնավոր զեկուցագրի հիման վրա, պրոֆիլակտիկ հաշվառման քարտի վարման ժամկետը երկարաձգվում է յուրաքանչյուր անգամ առավելագույնը 6 ամիս՝ մինչև անչափահասի 18 տարին լրանալը։
27. Պրոֆիլակտիկ հաշվառումը իրականացվում է ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի թույլտվության հիման վրա:
28. Նախքան անչափահասին կամ անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին պրոֆիլակտիկ հաշվառման քարտերով հաշվառելը, անչափահասը, ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ կամ անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը հրավիրվում է ոստիկանության տարածքային մարմին, որտեղ վերջիններս իրազեկվում են հաշվառման վերցնելու մասին, ներկայացվում են հաշվառման վերցնելու հիմքերը, կազմվում է իրազեկելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք, որը ստորագրվում է անչափահասի, ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից, ստորագրելուց հրաժարվելու դեպքում կատարվում է համապատասխան նշում՝ պատճառների վերաբերյալ և կցվում պրոֆիլակտիկ հաշվառման քարտին: Ոստիկանության տարածքային մարմին ներկայանալուց հրաժարվելու դեպքում՝ իրազեկումը կատարվում է անչափահասի կամ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի բնակության վայրում, կամ ծանուցվում փոստով: Հաշվառման փաստի մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր իրազեկում է ուղարկվում հաշվառված անձի ուսման կամ աշխատանքի վայրի տնօրինություն։ 17 տարին լրացած արական սեռի անչափահասի` հաշվառման մեջ գտնվելու փաստի վերաբերյալ գրավոր կերպով տեղեկացվում է անչափահասի հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ:
33. Անչափահասին պրոֆիլակտիկ հաշվառման վերցնելու մասին ոստիկանության ծառայողը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կերպով տեղեկացնում է անչափահասի ուսման վայրը սպասարկող ոստիկանին։
34. Անչափահասին կամ վերջինիս վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին ոստիկանության ստորաբաժանումում պրոֆիլակտիկ հաշվառման վերցնելու մասին ծառայողը 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հաշվառվող անչափահասի բնակության վայրի վարչական տարածքը սպասարկող ոստիկանության տարածքային մարմնի համապատասխան այլ ծառայողին, ով անչափահասի կողմից բացասական վարքագիծ դրսևորելու դեպքում անմիջապես գրավոր հայտնում է կանխարգելիչ աշխատանքներ իրականացնող ծառայողին, հաշվառվողի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ։
35. Անչափահասին կամ անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին ոստիկանության ստորաբաժանումում պրոֆիլակտիկ հաշվառման վերցնելու մասին ծառայողը 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հաշվառվող անչափահասի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմնին: Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը, ստանալով նշված գրությունը, սեղմ ժամկետում (ոչ ուշ քան 10 աշխատանքային օրը) անչափահասի կողմից հետագա հանցագործությունները կանխելու և վերջինիս ուղղման նպատակով ոստիկանության ծառայողի հետ համատեղ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար նշանակում է համապատասխան աշխատակից, ինչի մասին տեղեկացվում է ոստիկանության տարածքային բաժինը: Ոստիկանության ծառայողի և նշված աշխատակցի համատեղ կատարված աշխատանքները յուրաքանչյուր եռամսյակ քննարկվում են ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի և տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է անցկացնել արտահերթ հանդիպում:
36. Կարգի 35-րդ կետով նշված ՏԻՄ աշխատակիցը և ոստիկանության ծառայողն, ում կողմից իրականացվում է անչափահասի կամ անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի պրոֆիլակտիկ հաշվառումը, ամսական մեկ անգամ այցելում են հաշվառվողի բնակության հասցե՝ համատեղ կանխարգելիչ աշխատանք իրականացնելու համար: Այցելությունից հետո քննարկում և վերլուծում են հաշվառման մեջ գտնվող անձի վարքագիծը, առկա խնդիրները և որոշում իրականացվող հետագա աշխատանքները՝ այդ մասին կազմելով համապատասխան տեղեկանք, որը կցվում է հաշվառման քարտին:
37. Ոստիկանության ծառայողը ամսական առնվազն երկու հանդիպում է ունենում հաշվառման մեջ գտնվող անչափահասի կամ նրա վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ՝ պրոֆիլակտիկ զրույցներ անցկացնելու նպատակով, որի վերաբերյալ կազմում է համապատասխան տեղեկանք: Սակայն, անչափահասի կողմից հնարավոր իրավախախտ վարքագծի կամ անչափահասի վարքագծի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից բացասական վարքագծի դրսևորումները շարունակելու վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում, ոստիկանության ծառայողը պետք է ավելի հաճախ հանդիպի հաշվառվողի հետ կամ այցելի վերջիններիս բնակության հասցե՝ ընդհուպ շաբաթը մեկ և ավել անգամ:
38. Պրոֆիլակտիկ հաշվառման մեջ գտնվող անչափահասի հետ իրականացվող աշխատանքների ընթացքում ոստիկանության ծառայողն, ամսական առնվազն մեկ անգամ, առանց վերջինիս ներկայության զրույց է անցկացնում հաշվառվող անչափահասի ծնողի կամ օրինական ներկայացուցչի հետ՝ գնահատելու անչափահասի հետ իրականացվող աշխատանքների վիճակը: Կատարված զրույցի վերաբերյալ տեղեկանքը կցվում է պրոֆիլակտիկ հաշվառման քարտին:
39. Ոստիկանության ծառայողն այլ վարչական տարածքում փաստացի բնակվող, բայց իր սպասարկած վարչական տարածքում իրավախախտում կատարած կամ հակահասարակական վարքագիծ դրսևորած յուրաքանչյուր անչափահասի հայտնաբերման դեպքում ոստիկանության ստորաբաժանում ներկայացված անչափահասների գրանցման մատյանում կատարում է տվյալների գրանցում և 1 աշխատանքային օրվա ընթացքում հաղորդում է ուղարկում անչափահասի բնակության վայրի ոստիկանության տարածքային մարմին: Ուղարկված հաղորդման պատճենը պահվում է ոստիկանության ստորաբաժանումում:
40. Հաշվառման մեջ գտնվող անձի կողմից փաստացի բնակության վայրի փոփոխության դեպքում ոստիկանության ծառայողն այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղյակ է պահում վերջինիս նոր բնակության հասցեն սպասարկող ոստիկանության տարածքային մարմնին, որտեղից այդ մասին գրավոր հաստատում ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է պրոֆիլակտիկ հաշվառման քարտը:
41. Հաշվառված անձի նոր բնակության վայրի ոստիկանության տարածքային մարմինը պրոֆիլակտիկ հաշվառման քարտը ստանալուց ամիջապես հետո, հաշվառվողի հետ կանխարգելիչ աշխատանքները շարունակելու վերաբերյալ զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարին: Համապատասխան թույլտվություն ստանալուց հետո պրոֆիլակտիկ հաշվառման քարտը գրանցվում է մատյանում՝ դրան տալով նոր հերթական համար, որի ժամկետները հաշվարկվում են նախկին ոստիկանության տարածքային մարմնում կազմելու օրվանից:
42. Անչափահասի կողմից կատարված հանցագործության փաստով քրեական վարույթի ընթացքում կալանքը որպես խափանման միջոց չընտրելու կամ քրեական վարույթի ավարտի, ինչպես նաև քրեական վարույթ չնախաձեռնելու դեպքերում փաստական հանգամանքների վերաբերյալ 10 աշխատանքային օրվա ընթացքում քննիչը այդ մասին գրավոր տեղեկացնում է անչափահասի փաստացի բնակության վայրի ոստիկանության տարածքային մարմնին կամ ուղարկում է կայացված որոշման մեկ օրինակ՝ համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար։
43. Անչափահասի կողմից կատարված հանցագործության փաստով քրեական վարույթի շրջանակներում վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չընտրելու դեպքում, սույն կարգի 42-րդ կետով սահմանված կարգով ստացված գրության կամ որոշման հիման վրա ոստիկանությունում անչափահասին հաշվառման են վերցնում պրոֆիլակտիկ հաշվառման քարտով` իրականացվող աշխատանքները համաձայնեցնելով քննիչի հետ:
44. Մինչև կարգի 42-րդ կետով սահմանված տեղեկատվության ստանալը, ոստիկանության ծառայողը անչափահասին, ով կասկածվում է հանցանք կատարելու մեջ, պահում է իր տեսադաշում: Առնվազն ամիսը մեկ անգամ ոստիկանության շենքում կամ անչափահասի բնակության վայրում անց է կացնում կանխարգելիչ բնույթի զրույց՝ մինչ անչափահասին հաշվառման վերցնելը վերջինիս հակաիրավական վարքագծի դրսևորումները կանխելու նպատակով: Այդ աշխատանքներում անհրաժեշտ է ներգրավվել նաև անչափահասի ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին:
45. Պրոֆիլակտիկ հաշվառման քարտերով հաշվառվում են.
1) անչափահաս մեղադրյալը
2) մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասը, բացառությամբ Վարչական իրավախախումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատված դեպքերի,
3) երկու կամ ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասը
4) մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 և ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած անչափահասը,
5) թափառաշրջիկությամբ զբաղվող,
6) մուրացկանությամբ զբաղվող,
7) շահումով խաղերով զբաղվող,
8) ոգելից խմիչքներ օգտագործող,
9) թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասը,
10) ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասը,
11) դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասը, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա,
12) անչափահասը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով,
13) անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչ:
46. Կարգի 45-րդ կետի 2-րդ ենթակետով նշված արարքը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ, իսկ 3-րդ ենթակետով նշված արարքն առաջին անգամ կատարելու դեպքում, ոստիկանության ծառայողը անչափահասին, ծնողի կամ օրինական ներկայացուցչի հետ համատեղ հրավիրում է ոստիկանության տարածքային մարմին, տալիս պաշտոնական նախազգուշացում՝ իրազեկելով նշված արարքի կրկնման դեպքում հաշվառման վերցնելու հանգամանքի մասին: Պաշտոնական նախազգուշացում կիրառելուց հետո ոստիկանության ծառայողը երկու ամիս՝ ամսական մեկ անգամ կանխարգելիչ բնույթի զրույց է անցկացնում անչափահասի հետ՝ կազմելով համապատասխան տեղեկանք, որը կցվում է պաշտոնական նախազգուշացմանը:
47. Պրոֆիլակտիկ հաշվառման քարտին կցվում են՝
1) քարտում գտնվող փաստաթղթերի ցանկը,
2) հաշվառման քարտ կազմելու թույլտվության մասին ոստիկանության տարածքային մարմնի պետին ներկայացված զեկուցագիրը,
3) քարտ կազմելու հիմք հանդիսացած փաստաթղթերը,
4) գործով կազմված զեկուցագրերը, ընթացիկ աշխատանքների մասին տեղեկանքները, աշխատանքների կատարման ընթացքում հաշվառվող և այլ անձանց հետ անցկացված զրույցների վերաբերյալ տեղեկանքները,
5) անչափահասին հաշվառելու մասին ծնողին կամ օրինական ներկայացուցչին, ինչպես նաև ուսման և աշխատանքի վայրերին այդ մասին իրազեկելու վերաբերյալ տեղեկանքները,
6) հաշվառվող անձի ծննդյան վկայականի կամ անձնագրի (առկայության դեպքում) պատճենը, տեղեկանքներ բնակության վայրից,
7) հաշվառվող անձի վերաբերյալ կիսամյակը մեկ ստացվող բնութագրերը՝ բնակության (հարևանների շրջանում), ինչպես նաև ուսման կամ աշխատանքի վայրից,
8) պետական, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպություններից հաշվառվող անձի վերաբերյալ ստացված տեղեկությունները, նյութերը և այլ փաստաթղթերը,
9) տեղական ինքնակառավարման մարմինների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ստորաբաժանումների, խնամակալության և հոգաբարձության մարմնի, ինչպես նաև ոստիկանության այլ ծառայողների հետ փոխհամագործակցության շրջանակներում ստացված համապատասխան փաստաթղթերը, տեղեկանքները,
10) պրոֆիլակտիկ քարտին առնչվող ոչ գաղտնի այլ փաստաթղթերը,
11) անչափահասի վարքագծի վրա բացասական ազդեցություն ունեցող անձանց ցանկը, ինչպես նաև վերջիններիս հետ կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկանքները,
12) հաշվառվող անձին հաշվառումից հանելու թույլտվության վերաբերյալ ոստիկանության տարածքային մարմնի պետին ներկայացված զեկուցագիրը,
13) հաշվառվող անձին հաշվառումից հանելու հիմք հանդիսացած փաստաթղթերը, նյութերը:
48. Պրոֆիլակտիկ հաշվառման քարտը գրանցվում է անչափահասների պրոֆիլակտիկ հաշվառման քարտերի գրանցման և հաշվառման մատյանում:
49. Պրոֆիլակտիկ հաշվառման քարտի համարը պետք է համընկնի պրոֆիլակտիկ հաշվառման քարտերի գրանցման և հաշվառման մատյանում ընթացիկ տարվա հերթական համարի հետ:
50. Անչափահասների վերաբերյալ պրոֆիլակտիկ հաշվառման քարտերի վարումը դադարեցվում է հետևյալ դեպքերում՝
1) հաշվառման ժամկետը ավարտվելու, եթե բացակայում են այն երկարաձգելու հիմքերը,
2) 18 տարեկանը լրանալու,
3) հիվանդության դեպքում, երբ բացառվում է անչափահասի կողմից նոր իրավախախտումների կատարման հնարավորությունը,
4) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 6 ամսից ավելի ժամկետով բնակության մեկնելու,
5) ազատազրկման դատապարտվելու,
6) մահվան դեպքում,
7) օրենքով սահմանված այլ դեպքերում:
51. Անչափահասների վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի վերաբերյալ պրոֆիլակտիկ հաշվառման քարտերի վարումը դադարեցվում է հետևյալ դեպքերում՝
1) հաշվառման ժամկետը ավարտվելու, եթե նրա հակահասարակական վարքագիծը և անչափահասների վրա բացասական ազդեցությունը չի շարունակվել,
2) ազատազրկման դատապարտվելու,
3) օրենքով սահմանված կարգով ծնողական իրավունքներից զրկելու կամ դրանք սահմանափակելու,
4) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 6 ամսից ավել ժամկետով բնակության մեկնելու,
5) մահվան,
6) օրենքով սահմանված այլ դեպքում:
52. Հաշվառված անչափահասների կամ անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի պրոֆիլակտիկ հաշվառումից հանելը կատարվում է ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի թույլտվությամբ:
53. Անձին հաշվառումից հանելու մասին տեղեկացվում է անչափահասը, նրա ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը, գրավոր իրազեկում է ուղարկվում ուսման կամ աշխատանքի վայրերի տնօրինությանը, համապատասխան պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել հաշվառման մեջ գտնվելու ընթացքում նրա հետ իրականացված կանխարգելիչ աշխատանքներին: Եթե արական սեռի անչափահասը 17 տարեկան է, ապա այդ մասին գրավոր տեղեկացվում է անչափահասի հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատին։
54. Պրոֆիլակտիկ հաշվառումից հանելու մասին գրանցման և հաշվառման մատյանում կատարվում են համապատասխան նշումներ:
55. Պրոֆիլակտիկ հաշվառման քարտերը պահվում են ոստիկանության ծառայողի երկաթյա պահարաններում: Ավարտված պրոֆիլակտիկ հաշվառման քարտերը 3 աշխատանքային օրվա ընթացքում հանձնվում են տվյալ ոստիկանության տարածքային մարմնի արխիվ, որտեղ պահվում և ոչնչացվում են օրենսդրությամբ սահմանված ժամկետում և կարգով:
56. Պրոֆիլակտիկ հաշվառման քարտերի վարման, դրանց պահպանման ժամկետների, ոչնչացման կարգի և այլ գործավարության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարը:
57. Պրոֆիլակտիկ հաշվառման մեջ գտնվող անչափահասի կամ վերջինիս վարքագծի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ օրինական ներկայացուցչի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու կամ մինչև 6 ամիս ժամկետով ՀՀ տարածքից բացակայելու կամ գտնվելու վայրը անհայտ լինելու դեպքերում ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացնում բաժնի ղեկավարին՝ քարտի վարումը կասեցնելու համար: Վերը նշված հանգամանքների վերացման դեպքում կրկին բաժնի ղեկավարին հասցեագրված զեկուցագրով ոստիկանության ծառայողը շարունակում է քարտի վարումը՝ կարգի համաձայն:
58. Հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված անձանց նկատմամբ կանխարգելիչ բնույթի աշխատանքներն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագետի որոշմամբ՝ ոստիկանությանը ներկայացված գրության հիման վրա՝ հոգեբույժի պարտադիր մասնակցությամբ:
-
Քննարկվել է
20.12.2022 - 04.01.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անչափահասների արդարադատություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 4203
Տպել