Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՄԱՆ

N o       -Ն                                                                 «    »                  2022

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14N 1144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի «Հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը հաստատելու մասին» N 1144-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԺԱՆՆԱ  ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

  • Քննարկվել է

    20.12.2022 - 04.01.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3208

Տպել

Առաջարկներ`

Թադևոսյան Նաիրա

04.01.2023

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի N 1144-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը հստակ ձևակերպված է նախագծում: Պարզեցվել են խնդրահարույց հարցերը : Առաջարկում եմ Ուսումնական նյութերի մեջ հատուկ առանձնացնել քարտեզների, ատլասների առկայությունը։ Նկատի ունենալով վերջին տարիների զարգացումները, գիտության ոլորտում դիլետանտիզմը՝ պատճառաբանված ու գիտականորեն հստակեցված ընտրություն պիտի արվի ուսումնական քարտեզների տեղադրման հարցում։ ԲՏՃՄ բնագավառի հետ կապված՝ որպես ուսումնական նյութ՝ նկատի ունենալ նաև էլեկտրոնային լաբորատորիաների ներառումը։Ամեն թեմայի հետ կապված՝ դնել հստակ հղում, ռեսուրսը։ 4/5-րդ կետը շարունակել․ Դուրս գալով տարիքային խմբի առնձնահատկություններից՝ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել նյութի մատուցման առանձնահատկություններին՝ տեքստի ձևավորմանը, տառատեսակի ընտրությանը, վերնագրերի խոսունությանը, կոլլաժներին։ Դրանք պիտի լինեն ոչ միայն ակնահաճո, այլև ստեղծարարության մղող։ 4/7-րդ կետը կարելի է շարունակել․ Թեմայի հետ կապված՝ ուսուցչին առաջարկել կոնկրետ մեկ-երկու մեթոդ, որևէ տեխնոլոգիա, որ կնպաստեն դասն ավելի արդյունավետ ու նպատակային դարձնելուն։ 5-րդ կետի " և այլ բնութագրիչներից" առաջ նշել նաև բարոյահոգեբանական բառը։ Շնորհակալություն։

Տաթևիկ Եսայան

29.12.2022

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի N 1144-Ն հրամանի նախագծով նոր խմբագրությամբ շարադրվող կարգի (այսուհետ՝ Կարգ) վերաբերյալ առաջարկում եմ. 1. Կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նախադասության վերջում «անհրաժեշտության,» բառից հետո լրացնել «բացառի երկակի պատասխանների հնարավորությունը, շփոթեցնող՝ իրար նման պատասխանների առկայությունը», հաշվի առնելով սովորողների մոտ արդար մրցակցության զգացումի ձևավորման անհրաժեշտությունը․ 2. Կարգի 13-րդ կետում նշված է, որ «Բացասական եզրակացության դեպքում Ուսումնական նյութը վերադարձվում է ներկայացնողին` կցելով հիմնավորումները:», առաջարկում եմ կարգում նախատեսել հնարավորություն, նոր կետ 13-րդ կետից հետո հետևյալ բովանդակությամբ․ «Այն դեպքում, երբ բացասական եզրակացության մեջ նշված հիմնավորումները ներկայացնողի համար ընդունելի են, և ներկայացնողը ամբողջությամբ խմբագրում և լրամշակում է իր ներկայացվող նյութը եզրակացությանը համապատասխան, ապա ներկայացնողը/Պատվիրատուն իրավունք ունի դիմել փորձաքննությունն իրականացնող կազմակերպություն` կրկնակի փորձաքննություն իրականացնելու նպատակով:», հաշվի առնելով, որ փորձաքննություն իրականացնողը ժամանակատար, մանրակրկիտ և ծավալուն աշխատանք է տանում փորձաքննության իրականացման ընթացքում, որի արդյունքում կարող է ձևավորվել լավագույն ուսումնական նյութը։ Ընդհանուր նախագիծը հաջողված է և առաջընթաց է կարգավորող ոլորտում։

Yerazik Mesropyan

27.12.2022

1.4-րդ կետի 5-րդ ենթակետի <<մատչելի բառը կարելի է փոխարինել գիտահանրամատչելի բառով>>,քանի որ նյութը գիտական լինելով հանդերձ ներկայացվելու է հանրամատչելի բոլոր սովորողների համար: 2.4-րդ կետի 7-րդ ենթակետի<<թվային բառից հետո ավելացնել խաղային,հանելուկային,բեմականացման և այլ>>:

Տեսնել ավելին