Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից՝ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող տեղեկատվության մեջ բացակայում է սեփականատիրոջ հեռախոսահամարի և սեփականության գրանցման կամ սեփականության դադարեցման հիմք հանդիսացող գործարքի տեսակի վերաբերյալ տեղեկատվությունը, որը հաշվառող մարմնի համար ստեղծում է որոշակի խնդիրներ սեփականատիրոջը պարտավորությունների մասին ծանուցելու և հաշվառելու մասով։

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում շարժական գույքի կադաստր վարող մարմինների կողմից՝ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու կարգի համաձայն համայնքներին ներկայացվող ելակետային տեղեկատվության մեջ կներառվի նաև սեփականատիրոջ հեռախոսահամարի և սեփականության գրանցման կամ սեփականության դադարեցման հիմք հանդիսացող գործարքի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչն իր հերթին կբարձրացնի համայքների կողմից հաշվառման ճշտությունը և կբարելավվի քաղաքացիների սպասարկման մակարդակը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,

Երևանի քաղաքապետարան.

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6.10, 4-րդ ենթակետ/  ռազմավարական փաստաթղթերի դրույթներից: 

Մասնավորապես, հանրային միջոցների օգտագործման հասցեականության բարձրացման և ռեսուրների հավաքագրման արդյունավետության բարձրացման նպատակով կբարելավվեն առկա ընթացակարգերը, կճշտվեն առկա բազաների տվյալները և կբարելավվի քաղաքացիների սպասարկման մակարդակը։

  • Քննարկվել է

    19.12.2022 - 04.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3129

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

19.12.2022

Առաջարկում եմ խմբագրել որոշմամբ սահմանված կարգը, ինչպես նաև մյուս Ձև-երը, մասնավորապես «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի» բառերը և դրա ստորոբաժանումների անվանումները, հակառակ պարագայում որոշման փոփոխությունները ընդունվելուց հետո (հնարավոր է մեկ ամիս հետո, երբ որոշումը մինչև վերջ կարդան, չնայած 2020 թվականի փոփոխությամբ չի էլ խմբագրվել) նորից ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հնարավոր է հանդես գա որոշման փոփոխության նախաձեռնությամբ, կամ նախարարությունում տեղյակ չեն, որ օրինակ տեխնիկական զննության շտեմարանի տնօրինողն են հանդիսանում։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

19.12.2022

Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1210-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Շարժական գույքի կադաստր վարող մարմինների կողմից՝ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների, դրանց սեփականատերերի կամ լիզինգառուների, ինչպես նաև փոխադրամիջոցների գրանցման (հաշվառման) տվյալների և դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններ տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1210-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի առաջին ենթակետի ա․ և բ․ պարբերություններով հաստատված Ձև N 1-ը և Ձև N 2-ը նոր խմբագրությամբ շարադրվող հավելվածների 1 և 3 կետերում «10» թիվը փոխել «8» թվով, հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված «ավտոբուս» հասկացությունը՝ ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ և «Ավտոմոբիլային տրանսպորտի մաին» ՀՀ օրենքով սահմանված «ավտոբուս» հասկացություն` ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է ութը. 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը, առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս։

Տեսնել ավելին