«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
-
0 - Կողմ
-
7 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակ)․
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է մարզպետներին բաժնետիրական ընկերություններում հիմնադրի անունից հանդես գալու իրավասություն վերապահելու անհրաժեշտությունից։
2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․
Բաժնետերերը որպես ընկերության սեփականատեր, ունեն որոշակի գույքային և տեղեկատվական իրավունքներ: Նրանք իրավունք ունեն մասնակցել Ընկերության կառավարմանը, օտարել իրենց բաժնետոմսերը, ստանալ շահութաբաժիններ, իրազեկվել ընկերության մասին` որպես կանոն բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելով և քվեարկելով: Ընդհանուր ժողովին բաժնետերի մասնակցությունը քաջալերելու նպատակով նրանց պետք է հնարավորություն ընձեռվի նախապես հարցեր ուղղելու և պատասխան ստանալու ընկերության գործադիր մարմնից և խորհրդից: Բացի այդ հեռակա քվեարկության մեխանիզմի արդյունավետ կիրառումը կնպաստի բաժնետերերի մասնակցության բարելավմանը:
Պետական ընկերությունները պետք է կառավարվեն և ղեկավարվեն այնպես, որպեսզի հանրությանը հասկանալի լինի նրանց գործունեությունը, խնդիրները, ինչպես նաև շահույթի օգտագործման նպատակները: Պետությունը պետք է հանդես գա որպես ակտիվ և իրազեկ սեփականատեր` ունենալով պարզ և հետևողական սեփականության քաղաքականություն, որը կապահովի պետական ընկերությունների արհեստավարժ, արդյունավետ, թափանցիկ և հաշվետվողականության վրա հիմնված կառավարումը:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերով ընկերությունների հիմնադրման մասին Կառավարության որոշումը պետք է պարունակի դրույթներ ընկերության հիմնադրման, ինչպես նաև հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի (մարմինների) և նրանցից յուրաքանչյուրի կառավարմանը հանձնված բաժնետոմսերի փաթեթի մասին:
Նույն հոդվածի 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները Կառավարության կողմից կարող են վերապահվել համապատասխան պետական կառավարման մարմնին (մարմիններին), ինչպես նաև, որպես պատվիրակված լիազորություն, համայնքի ղեկավարին, այսուհետ` լիազորված պետական մարմնին:
Ելնելով վերը նշվածի համակարգային վերլուծությունից, ինչպես նաև պետական ընկերությունների արհեստավարժ, արդյունավետ, թափանցիկ և հաշվետվողականության վրա հիմնված կառավարման անհրաժեշտությունից՝ նախագծերով նախատեսվում է մարզպետներին վերապահել բաժնետիրական ընկերություններում հիմնադրի անունից հանդես գալու իրավասություն։
3․ Առկա խնդիրների համար առաջարկվող լուծումները․
Նախագծերը հնարավորություն կտա ապահովել պետական ընկերությունների արհեստավարժ, արդյունավետ, թափանցիկ և հաշվետվողականության վրա հիմնված կառավար
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք․
Նախագծերը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծերով նախատեսվում է մարզպետներին վերապահել բաժնետիրական ընկերություններում հիմնադրի անունից հանդես գալու իրավասություն։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
7․ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
8․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
16.12.2022 - 01.01.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3478
Տպել