Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի 2023 թվականի բյուջեն մշակվել է Մեղրի համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագրի հիման վրա: 2023 թվականի բյուջեում նախատեսվում է կատարել նախկինում կիսատ մնացած ծրագրերի և նոր նախատեսվող 2023 թվականի ծրագրերի իրականացումը:

Առաջնորդվել ենք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:

Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհարաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումներն իրականցվում են յուրաքանչյուր մասի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համայնքի մեջ մտնող բնակավայրերի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:

Մեղրի համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) եկամուտների գումարը ծրագրվել է 1,198,499,476 դրամ, ծախսերի գումարը՝ 1,332,882,648 դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 134,383,172 դրամ:

  1. Բյուջեի եկամուտների կանխատեսում

Մեղրի համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 870,611,153 դրամ, գերազանցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն 17.5%-ով կամ 129,652,257 դրամով:

Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 411,817,473դրամ՝ 2022 թվականի հաստատված 331,820,214 դրամի դիմաց, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 24.1%-ով:

Նախատեսված եկամուտների հիմնավորումը և համեմատական վերլուծությունն առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում:

Մասնավորապես.

1) Հարկեր և տուրքեր.

Հարկային եկամուտները ծրագրվել են 106,837,473 դրամի չափով, 2022 թվականի հաստատված ցուցանիշի՝ 136,133,214 դրամի փոխարեն: 2023 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են հաշվի առնելով առկա ապառքները և 2022 թվականի հաշվարկային ցուցանիշները:

Տեղական տուրքերը ծրագրվել են 17,300,000դրամի չափով, որը 2022 թվականի հաստատված  ցուցանիշից ավել է 5,323,000 դրամով:

Պետական տուրքերը ծրագրվել են 15,850,000 դրամի չափով, որը 2022 թվականի հաստատված ցուցանիշից ավել է 12,250,000 դրամով:

2) Պաշտոնական դրամաշնորհներ.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշերը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան ծրագրվել է 339,274,500  դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազել է 28,530,500 դրամով, պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են 3,050,400 դրամ:

3) Այլ եկամուտներ.

2023 թվականի բյուջեով այլ եկամուտները նախատեսվել են 273,829,000 դրամ՝ նախորդ տարվա հաստատված 218,099,000 դրամի դիմաց: Այլ եկամուտներն իրենց մեջ ներառում են հողի գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական,մարզամշակույթային և արտադպրոցական կազմակերպություններում համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ), աղբահանության վճարները, տեղական վճարները, տույժեր, տուգանքները, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները և այլ ելամուտներ: 

Մեղրի համայնքի 2023 թվականի բյուջեի ֆոնդային մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 402,888,323 դրամ:

Ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 134,383,172 ՀՀ դրամ:

  1. Բյուջեի ծախսերի կանխատեսում

  Մեղրի համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 1,332,882,648 դրամի չափով: Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 65.3%-ը կամ 870,611,153 դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 462,271,499 դրամը՝ կամ 34,7%-ը կազմում է  կապիտալ ծախսերը (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 75,000,000 դրամ: Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերում 22.0%-ը բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, 0,1%-ը «Պաշտպանություն այլ դասերին չպատկանող» ոլորտին, 10.9%-ը «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին, 11,2%-ը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 6,1%-ը՝ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» ոլորտին, 5,6%-ը՝ «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին, 39,3%-ը՝ «Կրթություն» ոլորտին, 0.3%-ը «Սոցիալական պաշտպանություն» ծրագրին, 4,4 %-ը՝ «Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին, 0,1%-ը՝ «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» ոլորտին: Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 6.8%-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն  չկա:

  • Քննարկվել է

    15.12.2022 - 30.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2973

Տպել