Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Համայնքի բյուջեն համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը:
«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի
1-ին մասի 1-ի կետի և 83-րդ, 85-րդ, 86-րդ, 89-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով: :
Համայնքի ավագանու որոշումով կարգավորվում են համայնքի բյուջի եկամուտների ձևավորման և ծախսման հետ կապված իրավահարաբերությունները։
Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 285327,4 հազար դրամ :
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 95926,4 հազար դրամ՝ 2022 թվականի հաստատված 71686,7 հազար դրամի դիմաց, ավել է նախորդ տարվա ցուցանիշից 24239,7 հազ դրամով։
Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 318797.7 հազար դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի
285327.4 հազար դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 33470.3 հազար դրամը ՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը ( հողի օտարումից) նախատեսվելէ 20000.0 հազար դրամ:
Նախագծով առաջարկվող վարչական բյուջեի ծախսերում 40.1 %-ը կամ
285327,4 հազ.դրամը բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, «Տնտեսական հարաբերություններ ոլորտին» 8.1%-ը կամ 23200,0հազ.դրամը, «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 4,6 %-ը կամ 13000,0 հազ.դրամը,«Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն ոլորտին, 7.1 %-ը կամ 20300,0 հազ դրամը, «Հանգիստ, մշակույթ և կրոն ոլորտին ,
2.6 %-ը կամ 7500,0 հազ դրամը, «Կրթություն»ոլորտին 17.8 %-ը կամ 50796,0 հազ դրամը , «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին 1.2 %-ը կամ 3300,0 հազ.դրամը, «Հիմնական բաժիներին չդասվող պահուստային ֆոնդեր»ոլորտին 52881.4 հազ.դրամը ։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 18.5 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։
Համայնքի ավագանու որոշումը ենթաօրենսդրական նոմատիվային բյութի իրավական ակտ է :
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է՝
1) նորմատիվ իրավական ակտ` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար.
3) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ.։
Հայամայնքի ավագանին Սահմանադրության և Տեղական ինքնակառավարման մասին», օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված է որպես Սահմանադրությամբ նախատեսված մարմին ընդունել նորմատիվ իրավական ակտ։ Այն պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:
-
Քննարկվել է
13.12.2022 - 28.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարան
Հանրային քննարկում
19.12.2022 09:42
https://tumanyancity.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=1696#.Y5gSsX1Bzcs
Դիտումներ` 3010
Տպել