Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2023 թվականի  բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի  դրույթների պահանջների կատարումով։

 2
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 Բյուջեի կազմման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակեցումը: Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղված է ՏԻՄ-ին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն  ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է գալիք ֆինանսական տարվա համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում: Որպես պոտենցիալ սպառողների միջև սահմանափակ միջոցների համապարփակ և հետևողական բաշխում՝  բյուջեն ՏԻՄ-ի գործունեության ֆինանսական կառավարման առանցքն է: Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային և ծախսային հատվածներում կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է եկամուտների և ծախսերի ֆինանսական կառավարման միջակայքային (բարձր և ցածր) և ռեգրեսիոն  մեթոդներով՝ վերջին երեք տարիների ընթացքում համայնքային բյուջե հաշվեգրված  և փաստացի մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: 

3 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2023 թվականի  բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում (ֆինանսական ճիշտ կառավարում), ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում և  արդյունքների ձեռքբերում՝ միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում, կձևավորվի ներդրված ռեսուրսների և ստացված արդյունքների միջև ինտեգրացված կապ, կապահովվի բյուջետային ծրագրի միջոցառումների ու գործողությունների կատարման թափանցիկությունն ու վերահսկման արդյունավետությունը:

Ծրագրային բյուջետավորման գործընթացը հնարավորություն կտա համայնքի հնգամյա զարգացման ծրագրի (ՀՀԶԾ-ի) և տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ-ի) հիման վրա պլանավորել համայնքի ֆինանսական միջոցները, դրանք օգտագործել խնայողաբար, արդյունավետ և հրապարակային:

Համայնքի բյուջետավարումը կդադարի դիտարկվել որպես ֆինանսական պլանի կազմում ու կատարում, առավել կկարևորվեն բնակչությանը համայնքային որակյալ ծառայությունների մատուցումը  և  համայնքի  խնդիրների  աստիճանական  լուծումը:

Կարևորելով մասնակցային գործընթացները տեղական ինքնակառավարման համակարգում՝ բյուջետավորման այս ձևաչափով կամրագրվեն հաշվետվողականությունը, շարունակականությունը, ծրագրերի առաջնահերթությունների հստակ սահմանումը, բյուջետավարման գործառույթների հստակ բաշխումը,   չափելիությունը: 

4․ Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Քանի որ համայնքի բյուջեն` տեղական ինքնակառավարման մարմնին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է, որով սահմանվում են եկամուտների և ծախսերի կատարման նորմատիվները,  հետևաբար բյուջեն հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքապետարանի աշխատակազմի, ենթակա կազմակերպություններ, համայնքի տարածքում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և տնտեսվարող սուբյեկտների, համայնքի բնակիչների համար և ուղղված է  կարգավորելու ՏԻՄ-ի վարած քաղաքականությունը ֆինանսական պլանավորում՝ եկամուտներ ակնկալող և ծախսեր պահանջող բոլոր ոլորտներում:

  • Քննարկվել է

    08.12.2022 - 23.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3128

Տպել