Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը 

 «Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է պետական նպաստների չափերը, իսկ 13-րդ հոդվածի 1-ին և 16-րդ հոդվածի 1-ին մասերով՝ յուրաքանչյուր տարի պետք է սահմանի ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող անապահովության սահմանային միավորը: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի ընդունումից հետո տվյալ բյուջետային տարվա համար ՀՀ կառավարության կողմից սահմանում է  ընտանեկան և սոցիալական նպաստների ու հրատապ օգնության չափերը, ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ինչպես նաև դրանց վճարման համար նախատեuված ֆինանuական միջոցների չափերն՝ ըuտ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների:

ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված են ընտանեկան և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան, սոցիալական նպաստների բազային մաuերի չափերը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը, միանվագ հրատապ oգնությունների չափերը` երեխայի ծննդյան, երեխայի` առաջին դաuարան ընդունվելու և ընտանիքի անդամի մահվան դեպքերում, ինչպես նաև եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը:

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման համար առաջարկվում է ավելացնել կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար հատկացվող գումարը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021-2026թթ. հնգամյա ծրագիրը, որը նպատակադրում է ծայրահեղ աղքատության վերացումը և անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական: Տվյալ դեպքում, այդ հասցեականությունն ուղղված է ծայրահեղ աղքատների առավելագույն ներգրավվածությանը անապահովության նպաստների համակարգում՝ երկրում ծայրահեղ աղքատության վերացման նպատակով, ինչպես նաև համակարգից ոչ աղքատների բացառմանը։

 Ընտանեկան և սոցիալական նպաստները ու հրատապ օգնությունը վճարումը շարունակելու համար նշված ցուցանիշներն անհրաժեշտ է սահմանել նաև 2023 թվականի համար։

ՀՀ կառավարության 2021-2026թթ. հնգամյա ծրագրի՝ ՀՀ կառավարության 18.11.2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 8.1-ին կետով նախատեսված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերն արդեն իսկ ներկայացվել են վարչապետի աշխատակազմ, որով կձևավորվի սոցիալապես անապահով, աղքատ ընտանիքների սոցիալական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների բազմազանության և դրանց տրամադրման համար անհրաժեշտ իրավական հենքը։ Միջոցառումների ծրագրի 8.2-րդ կետով նախատեսվում է մինչև 2023 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 10.05.2015 թ. N 1061-Ն և 30.01.2014 թ. N 145-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով 2023 թվականի հուլիսի 1-ից գործարկվելու է ընտանիքի սոցիալական (անապահովության) գնահատման նոր համակարգը (գնահատման բնութագրիչները վերանայված են, ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը հստակեցված են)։

ՀՀ վարչապետի 29.09.2021թ․ N 1082-Ա որոշմամբ, անապահովության (սոցիալական) գնահատման համակարգում առկա խնդիրների բացահայտման, համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացման, նոր համակարգի ներդրման նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից, որպես անապահովության գնահատման նոր համակարգի հիմք, ընտրվել է ընտանիքի միջոցների հիբրիդային ստուգման մեթոդը, որը ենթադրում է անցում ընտանիքի  տնօրինվող եկամուտների հիման վրա նպաստի իրավունքի որոշմանը։

Վերոգրյալ նոր համակարգի ներդրման արդյունքում անհրաժեշտություն է առաջանալու 2023 թվականի կեսից վերանայել սույն նախագծով 2023 թվականի համար սահմանված ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի չափերը և որոշման հավելվածով նախատեսված ֆինանսական միջոցների չափերը՝ հաշվի առնելով նոր համակարգի ներդրման արդյունքում նպաստառու ընտանիքների թվի և հատկացվող նպաստների չափերի փոփոխությունը։ 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի թիվ 50-Ն որոշման մեջ:

2. Կարգավորման առարկան

Հիմք ընդունելով ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման փուլում ընտանեկան և սոցիալական նպաստների ու հրատապ օգնության գծով ծախսերի հաշվարկների հիմքում դրված ենթադրությունները (ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը)՝ Նախագծով առաջարկվում է ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և   եռամսյակային հրատապ օգնության ամսական չափերը 2023 թվականի համար սահմանել 20000 դրամ, իսկ անապահովության միավորը պահպանել 2022 թվականի համար սահմանված չափով՝ 28.00:

Միաժամանակ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված միջոցները:

3. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ 2023 թվականի համար կսահմանվեն ընտանեկան նպաuտի և սոցիալական նպաստի բազային մասերի, եռամսյակային հրատապ օգնության ամսական չափերը, ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, ինչը կապահովի նշված գումարների նշանակման և վճարման բնականոն ընթացքը:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունումն ապահովում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարումը։

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    06.12.2022 - 22.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3358

Տպել

Առաջարկներ`

Կարեն Աբրահամյան

15.12.2022

Նշվում է, որ կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների հիմնական նպատակը ծայրահեղ աղքատության բացառումն է, բայց առաջարկում եք նպաստի չափը 18.000 դրամից 20.000 դրամ դարձնել, ի՞նչ տրամաբանությամբ, այն դեպքում, երբ նվազագույն կենսաթոշակի, ՆՊԱՍՏԻ չափ սահմանված է 31.600 դրամը: Առաջարկում եմ 18.000 դրամից բարձրացնել ու դարձնել 31.600 դրամ,այլապես ձեր առաջարկած ավելացման չափն ու ծայրահեղ աղքատության բացառման նպատակադրումն անհամատեղելի են։

Կարեն Աբրահամյան

06.12.2022

Դիցուք մեկ օրինակ.անձը միայնակ կենսաթոշակառու է,ունի հաշմանդամության կարգ (2-րդ),ստանում է 36,000 դրամ,չունի կողմնակի ոչ մի եկամուտ, տվյալ մարդուն նշանակվելու՞ է նպաստ,եթե այո' ինչքա՞ն

Կարեն Աբրահամյան

06.12.2022

2023 թվականի հուլիսից ներդրվող անապահովության գնահատման նոր համակարգով ընտանիքին նպաստ նշանակելու հիմքը նորից լինելու է տվյալ ընտանիքի անապահովության միավորի սահմանաչա՞փը,որքա՞ն գումարն է համարվելու այն եկամտի չափը,որից ցածր եկամուտ ունեցող անձին նշանակվելու է նպաստ,նոր համակարգով նպաստառու ընտանիքը շարունակելու՞ է օգտվել կոմունալ վարձավճարների զեղչերից,սոցիալական նպաստ տեսակը պահպանվելու՞է

Տեսնել ավելին