Հիշել նախագիծը

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԿԻՐԱՌՄԱՆ) ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ (ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՀՐԱՍԱՆԴՆԵՐ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ հրագործական արտադրատեսակների արտադրություններ և պահման համար պահեստներ, տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների շահագործման (կիրառման) համար գործարկման կայանքներ (սարքավորումներ, հրասանդներ) հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտ: Համաձայն նույն օրենքի 4-րդ հոդվածի՝ Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների չափորոշիչները, ինչպես նաև տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ոլորտը կանոնակարգով իրավական ակտը բացակայում է, որի հիման վրա անհրաժեշտություն է առաջանում ընդունելու Կառավարության որոշում, որը կսահմանի տեխնիական անվտանգության կանոններ:

  • Քննարկվել է

    06.12.2022 - 21.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4143

Տպել

Առաջարկներ`

Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն

12.12.2022

1. Նախագծով սահմանվող «Կանոններ»-ի վերնագիրը շատ երկար է և հարմար չէ օգտագործման համար, քանի որ այսպիսի անվանումը դժվար հիշելի է, նշելու կամ մեջբերելու համար՝ ոչ հարմար։ Սովորաբար, «Կանոններ»-ի վերնագիրը նշվում է ավելի համառոտ և հիշարժան։ Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք լրամշակել վերնագիրը, օրինակ՝ «Հրագործական արտադրանքի կառուցվածքի, անվտանգ արտադրության, պահպահման, կիրառման և շահագործման տեխնիկական անվտանգության կանոններ»։ 2. Նպատակահարմար է լրացնել Կանոնների բաժինների ցանկը՝ համապատասխան էջերով։ 3. Անհրաժեշտ է համարակալել ոչ միայն 14-րդ կետի վտանգավորության դասերը համարակալված չեն (I, II, III և այլ դասեր), այլև ողջ Կանոնների կետերի, ենթակետերի, պարբերությունների համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին. 4. Կետ 20-ում պահանջներ նշված չեն և տպված է ինչ-որ անհայտ նշանակության C-ն տառը: 5. 63-րդ կետի «պետք է ունենան անհրաժեշտ որակավորում՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով» արտահայտությունն անհրաժեշտ է փոխարինել «պետք է ունենան անհրաժեշտ որակավորում՝ Հայաստանի Հանրապետությունում կրթության և տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառները կանոնակարգով իրավական ակտերով սահմանված կարգով»: 6. Գլուխ VIII-ի կետ 65-ում և գլուխ IX-ի կետ 71-ում որպես զանգվածի քանակության չափորոշիչ նշված է «անզուտ» բառակազմությունը։ Մեր կարծիքով ճիշտ կլիներ «անզուտ» բառը փոխարինել «բրուտտո» բառով, կամ «անզուտ» բառի կողքը՝ փակագծում նշել «բրուտտո» բառը, որը միջազգային պրակտիկայում լայն կիրառում գտած տերմին է և ավելի հասկանալի է թե մասնագետների, թե սույն Կանոններից օգտվող և հրագործական արտադրանքի վաճառք ու տեղափոխում իրականացնող անձանց համար։ Սույն առաջարկությունները տրված են https://www.e-draft.am/projects/5113/about կայքէջի «Պահպանել որպես word ֆայլ» պատուհանում ներբեռնված փաստաթղթի վերաբերյալ, որովհետև ներբեռնված տեքստերը, դրանց համարակալումները տարբերվում են:

Մարկոս Կրասոս

06.12.2022

Արգելեք չափահասներին հրավառ ցանցակած տեսակի նյութրի վաճառքը բացառություն սահմանելով լուցկիների, կրակայրիչների մասով, կարելի է ցանկ սահմանել չթույլատրվածների մասով։

Տեսնել ավելին