Հիշել նախագիծը

«ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի № 113-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1․ Անհրաժեշտությունը.
Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքը մի քանի չափման միջոցներից բաղկացած համալիր է և դրանց ճշգրիտ աշխատանքը էական նշանակություն ունի մարդու կյանքի և առողջության պահպանման համար։ Արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքի մի քանի չափման միջոցների ճշգրիտ աշխատանքը հավաստվում է ստուգաչափման գործընթացի միջոցով։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մարմինը՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը վերազինվել է արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքում առկա չափման միջոցների ստուգաչափման գործընթացի ապահովման համապատասխան տեխնիկական կարողություններով։ Արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքերը ՀՀ կառավարության 2016թ փետրվարի 11-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշմամբ սահմանված ցանկում ներառելու վերաբերյալ համապատասխան դիրքորոշում ստանալու նպատակով Առողջապահության նախարարությանը՝ որպես առողջապահության ոլորտի լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվել է համապատասխան գրություն։ Առողջապահության նախարարության կողմից դրական դիրքորոշում ստանալուց հետո միայն մշակվել է սույն նախագիծը։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը․
Էկոնոմիկայի նախարարությունը հանդիսանում է օրենսդրական չափագիտության ոլորտում որպես քաղաքականություն մշակող մարմին։ Ներկայումս հաշվի առնելով այն, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը վերազինվել է այնպիսի տեխնիկական կարողություններով, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքում առկա չափման միջոցների ստուգաչափման գործընթացը, ուստի առաջարկվում է տվյալ սարքում առկա չափման միջոցները ներառել ՀՀ կառավարության 2016թ փետրվարի 11-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշմամբ սահմանված ցանկում։
4․Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագծի կարգավորման նպատակը մարդու կյանքի և առողջության պահպանման համար էական նշանակություն ունեցող արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքի մի քանի չափման միջոցների ճշգրիտ աշխատանքն է։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Սույն նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
6․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի հավաստել արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքի մի քանի չափման միջոցների ճշգրիտ աշխատանքը, որը էական նշանակություն ունի մարդու կյանքի և առողջության պահպանման համար։
7․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
8․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

  • Քննարկվել է

    05.12.2022 - 22.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2571

Տպել