ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1350-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1350-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհրաժեշտությունը․
«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1350-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1350-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 2)-րդ ենթակետով հաստատված 2020-2023 թվականների Հայաստանի Հանրապետության չափագիտության ոլորտի զարգացման ծրագրի միջոցառումների ցանկի 7․3-րդ-7․6-րդ և 8-րդ կետերի կիրարկման համար անհրաժեշտ և ԵՄ ֆինանսավորման շրջանակներում տրամադրվող ֆինանսական աջակցության բացակայությամբ և սահմանված ժամկետում միջոցառման կատարման ապահովմամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
Որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական աջակցության բացակայության արդյունքում վերոնշյալ միջոցառումների իրականացումն անհնար էր։ Նախարարության և Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին ստորագրվել է համագործակցության ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր), համաձայն որի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և UNIDO-ի կողմից իրականացվող ֆինանսական աջակցության շրջանակներում կապահովվի Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության համակարգի արդիականացումը, արդյունաբերական չափագիտական կարողությունների ձևավորումը և զարգացումը, տրամաչափարկման կարողությունների, մասնավորապես՝ գծային (անկյունագծային) մեծությունների, էլեկտրական մեծությունների, ուժի և հարակից մեծությունների, քիմիական մեծությունների ուղղություններով տրամաչափարկման լաբորատորիաների ձևավորումը և այլն։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, նպատակը և բնույթը․
Նախագիծը բխում է Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշումից, համաձայն որի ներքին քաղաքականության իրականացմանն է ուղղված ՀՀ չափագիտության ոլորտը միջազգային պահանջներին համապատասխանեցնելու համար ոլորտի զարգացման հեռանկարային ուղղությունների սահմանումը, ազգային գործող օրենսդրության և չափագիտության ոլորտի ԵԱՏՄ, միջազգային համանման օրենսդրության ուսումնասիրման արդյունքում համապատասխան թիրախների սահմանումը, միջազգային լավագույն փորձին համահունչ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կառուցվածքի, գործառույթների վերանայումը։
ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 25-ի N 2300-Լ որոշմամբ փոփոխություն է արվել ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման մեջ, որով «Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացում» Կառավարության նպատակի իրականացման «2024-2026թթ․ ուժի և հարակից մեծությունների, քիմիական մեծությունների, Էլեկտրական մեծությունների, գծային (անկյունագծային) տրամաչափարկման լաբորատորիաների ստեղծում» արդյունքի ապահովման համար նախատեսվում է իրականացնել «11.2 Արդյունաբերական չափագիտական կարողությունների ձևավորում և զարգացում՝ տրամաչափարկման լաբորատորիաների ձևավորում, գործարկում և զարգացում» միջոցառումը և նշված միջոցառման իրականացման համար նախատեսված ժամկետ է սահմանվել «2022-2026 թթ ավարտը՝ 2026 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակը»:
Այս համատեքստում կարևորելով Կառավարության 2019-2023 և 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրերով նախատեսված «Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացում» Կառավարության նպատակը և դրա իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները և արդյունքը, այն է` «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կազմում նոր ստեղծվող, և հետագայում միջազգային ճանաչում ունեցող գծային (անկյունագծային) մեծությունների, Էլեկտրական մեծությունների, ուժի և հարակից մեծությունների, քիմիական մեծությունների տրամաչափարկման լաբորատորիաների ստեղծումը և գործարկումը, որը կապահովի նաև միջլաբորատոր համեմատություններին մասնակցությունը և կհանդիսանա չափումների միասնականության ապահովման ոլորտում ազգային և միջազգային մակարդակներում կապող կամուրջ, առաջացել է սույն նախագծի մշակման անհրաժեշտություն։ Նախագծով նախատեսվող Ծրագրի կիրարկմամբ կապահովվի գծային (անկյունագծային) մեծությունների, էլեկտրական մեծությունների, ուժի և հարակից մեծությունների, քիմիական մեծությունների ուղղություններով 4 տրամաչափարկման լաբորատորիաների հիմնումը, ինչի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտական ծառայություններ։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ձևավորել և զարգացնել արդյունաբերական չափագիտական, տրամաչափարկման կարողություններ, մասնավորապես, հիմնել/ստեղծել ՀՀ-ում բացակայող գծային (անկյունագծային) մեծությունների, էլեկտրական մեծությունների, ուժի և հարակից մեծությունների, քիմիական մեծությունների ուղղություններով տրամաչափարկման լաբորատորիաներ:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «2020-2023 թվականների Հայաստանի Հանրապետության չափագիտության ոլորտի զարգացման ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1350-Լ որոշման դրույթներից՝ որոշման 1-ին կետի 2)-րդ ենթակետով հաստատված 2020-2023 թվականների Հայաստանի Հանրապետության չափագիտության ոլորտի զարգացման ծրագրի միջոցառումների ցանկի 7․3-րդ-7․6-րդ և 8-րդ կետերի (խմբագրված) կիրարկումն ապահովելու նպատակով։
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)․
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
-
Քննարկվել է
05.12.2022 - 02.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2812
Տպել