Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի թիվ 977-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

«Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև հարթակի ներդրմամբ պայմանավորված՝ հայտատուների կողմից ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան կից փաստաթղթերի ներկայացման և ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան համապատասխանության գնահատման փաստաթղթերի տրամադրման գործընթացը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով»։

Այս համատեքստում, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասության շրջանակներում, ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի թիվ 977-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ ներառված՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը սահմանելու մասին» N 552-Ն որոշման մասով։ Նախագծով նախատեսվում է «ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը սահմանելու մասին» N 552-Ն որոշման»» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը, չափանիշները և դեպքերը հաստատելու մասին»» N 623-Ն որոշման բառերով։

Նշյալի համատեքստում տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը սահմանելու մասին» N 552-Ն որոշմամբ կարգավորվում են միայն ՀՀ ազգային տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերի մասով էլեկտրոնային եղանակով գործընթացը, ինչի արդյունքում էլեկտրոնային եղանակով գործընթացի կարգավորման հարթակից դուրս է մնում ՀՀ ազգային տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատների, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերի և համապատասխանության սերտիֆիկատների, պետական գրանցման վկայկաննների մասով էլեկտրոնային եղանակով գործընթացի ապահովումը։

Հաշվի առնելով նշյալը՝ մշակվել է սույն Նախագիծը, որով նախատեսվող պահանջներին համապատասխան հարթակում ներառվելու է հայտատուների կողմից ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան կից փաստաթղթերի ներկայացման և ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան բոլոր համապատասխանության գնահատման փաստաթղթերի (միաժամանակյա համապատասխանության գնահատման փաստաթղթի թղթային տարբերակի պահպանմամբ) տրամադրման էլեկտրոնային եղանակով գործընթացը։ Այս համատեքստում տեղեկացնում ենք, որ համաձայն ԵԱՏՄ շրջանակներում համապատասխան ոլորտը կանոնակարգող օրենսդրական միասնական իրավակարգավորումների՝ համապատասխանության գնահատման փաստաթղթերի թղթային տարբերակի առկայությունը պարտադիր է։

Բացի այդ, հաշվի առնելով այն, որ ներկա փուլում համապատասխանության գնահատման փաստաթղթեր գրանցող և տրամադրող հավատարմագրված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմիններն ապահովված չեն էլեկտրոնային ստորագրությամբ և բացակայում է համապատասխան իրավական կարգավորումը, ուստի Նախագծով առաջարկվում է «ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի  N 552-Ն որոշման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի N 623-Ն որոշման» բառերով։

  • Քննարկվել է

    05.12.2022 - 25.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2748

Տպել