«Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների չափորոշիչները և հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները ճանաչելու և երաշխավորելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-ին մասի 5-րդ կետի համաձայն, ԱԱՀ-ից ազատվում են հանրակրթության ոլորտում իրականացվող` կրթության և գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի ճանաչած, երաշխավորած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափորոշիչներին համապատասխանող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին մասնակցության իրավունքի տրամադրումը:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 64-րդ հոդվածի 2-ին մասի 5-րդ կետով սահմանված վերոնշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների չափորոշիչներ, ինչպես նաև հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները կրթության և գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից ճանաչման և երաշխավորման կարգ սահմանված չեն:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների չափորոշիչներ, ինչպես նաև հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները կրթության և գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից ճանաչելու և երաշխավորելու կարգը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների չափորոշիչներն են, ինչպես նաև հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները կրթության և գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից ճանաչելու և երաշխավորելու կարգը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների չափորոշիչները, ինչպես նաև հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները կրթության և գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից ճանաչելու և երաշխավորելու կարգը:
-
Քննարկվել է
16.02.2017 - 20.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 9708
Տպել