Լրամշակման փուլում է
«ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի 2016 թվականի մարտի 15-ի թիվ 2-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2016 թվականի մարտի 15-ի թիվ 2-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունման վերաբերյալ
1. Անհրաժեշտությունը
Հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է դրանով նախատեսվող կարգավորումները ավելի բարձր իրավական ուժ ունեցող իրավակարգավորումներին համապպատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը։
Նշված օրենսդրական պահանջի հիման վրա 2016 թվականին ընդունվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի 2016 թվականի մարտի 15-ի «Վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկի ձևը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանը (այսուհետ՝ Հրաման)։
Հարամանով հաստատված հավելվածով սահմանվող հուշաթերթիկի ձևի բովանդակության հիմքը հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) 305-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ տուգանք նշանակելու մասին որոշման կատարման ժամկետների ու կարգի մասին սահմանված կարգավորումը, որի 2-րդ մասը Հրամանի ընդունումից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 300 Ն օրենքի 35-րդ հոդվածով խմբագրվել է՝ մասնավորապես 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված» բառերը փոխարինվել են «43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 111, 123, 123.1, 123.3, 123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերի), 123.6, 123.7, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.6, 125, 126, 128, 129.2, 131, 132, 135.2, 140-րդ» բառերով։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագիծը նպատակ ունի ապահովել Օրենքի 7.1-ին հոդվածի 3-րդ մասի պատշաճ՝ Օրենքսգրքով սահմանված կարգին համապատասխան, կատարումը։
Վերը նշված նպատակին հասնելու համար առաջարկվում է Հրամանով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ դրանով նախատեսելով տուգանք նշանակելու մասին որոշման կատարման վերաբերյալ գործող Օրենսգրքով կարգավորմանը համապատասխան դրույթ։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Հրամանի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել իրավական որոշակիությունը և ավելի բարձր իրավական ուժ ունեցող օրենսդրական ակտերով սահմանված պահանջների կատարումը։
Հրամանի նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
05.12.2022 - 20.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Վարչական իրավախախտում
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 2987
Տպել