Հիշել նախագիծը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) լրացնել նոր՝ 188.2 հոդածով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 188.2. Վտանգավոր քիմիական արտադրանքի ներմուծման և արտահանման  կարգը խախտելը

Վտանգավոր քիմիական արտադրանքի ներմուծման և արտահանման  կարգը խախտելը՝

      առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:        

 

Հոդված 2. Օրենսգրքի 242 հոդվածը «201.1» թվից առաջ լրացնել «188.2-րդ հոդվածով,» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է 2025 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    02.12.2022 - 18.12.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Վարչական իրավախախտում

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3396

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ