Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՀՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____նոյեմբերի 2022 թվականի N ___-Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՀՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 72-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝
  • էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձանց ցանկը՝ համաձայն հավելված 1-ի,
  • էլեկտրոնային հսկողության արդյունքով ստացված տվյալների օգտագործման, պահպանման և ոչնչացման պայմանները՝ համաձայն հավելված 2-ի,
  • էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը՝ համաձայն հավելված 3-ի,
  • էլեկտրոնային հսկողության համար տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկը՝ համաձայն հավելված 4-ի,
  • էլեկտրոնային հսկողության համար տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների կիրառման կարգը՝ համաձայն հավելված 5-ի:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                                      Ն. Փաշինյան

 

2022 թվականի նոյեմբերի____

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի
նոյեմբերի____-ի N _____-Ն որոշման

 

 

ՑԱՆԿ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ

 

  1. Էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձինք են՝
  • քրեակատարողական ծառայության պետը,
  • քրեակատարողական ծառայության պետի համապատասխան տեղակալը,
  • քրեակատարողական հիմնարկի պետը,
  • քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը,
  • քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետը,
  • քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետը:
  1. Անհրաժեշտության դեպքում սույն ցանկի 1-ին կետում նշված պաշտոնատար անձանց փոխարինում են նրանց ժամանակավոր պաշտոնակատարները:

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի
նոյեմբերի _____-ի N ___-Ն որոշման

 

 

ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՀՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

  1. Քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ էլեկտրոնային հսկողությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկում և դրա հարակից տարածքներում:
  2. Հաշվի առնելով, որ դատապարտյալների կամ այլ անձանց անվտանգության ապահովման կամ այլ իրավաչափ շահերի պաշտպանության նպատակով՝ դատապարտյալների փախուստները, ինքնավնասումները, ինքնասպանությունները, պատժի կատարման սահմանված կարգի խախտումները, անկարգությունները, հանցանքները կամ այլ իրավախախտումները կանխելու կամ խափանելու նպատակով քրեակատարողական հիմնարկում և դրան հարող տարածքում կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողություն՝ տեսաձայնագրող միջոցների կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ, հետևաբար էլեկտրոնային հսկողության արդյունքները կարող են օգտագործվել միայն սույն կետով նախատեսված նպատակներին համապատասխան։
  3. Էլեկտրոնային հսկողության արդյունքների ստացման և պահպանման համար յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ ապահովվում է անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով և պայմաններով՝ պահպանման համար ունենալով համապատասխան ծավալով հիշողությամբ կրիչներ և Տեսահսկման սարքավորումածրագրային համակարգ (այսուհետ նաև՝ Համակարգ):
  4. Տեխնիկական սարքավորումների ծրագրային ապահովումը ենթակա է վերստուգման էլեկտրոնային հսկողություն իրականացնելու մասին քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշումը ստանալուց անմիջապես հետո:
  5. Համակարգը նախատեսում է քրեակատարողական հիմնարկում տարածքների ամբողջական տեսահսկում, բացառությամբ երկարատև տեսակցությունների համար հատկացված սենյակներում, կացարաններում և խցերում էլեկտրոնային հսկողության, տեսանյութի պահպանում և անալիտիկ վերլուծություն և սահմանված ժամկետի լրացման դեպքում՝ ավտոմատացված ոչնչացում:
  6. Համակարգն ապահովվում է հեռահար եղանակով տեսանյութի հավաքագրում, պահպանում և մշակում, ինչպես նաև համակարգի հուսալի անխափան աշխատանքը, համակարգի օգտագործման պարզությունն ու հետագա ընդլայնման և զարգացման մատչելիությունը:
  7. Հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկի առանձնահատկությունները տեսահսկման սարքավորումածրագրային համակարգը կառուցվում է IP տեսահսկման հենքի վրա՝ ապահովելով հուսալի և անխափան աշխատանք: Ցանցի երթուղիների սպասարկման համար անհրաժեշտ են ցանցային կամուտատորներ և երթուղիչներ:
  8. Տեսախցիկների տեսանյութի դիտման համար կահավորվում են ավտոմատացված աշխատանքային տեղեր, որոնք ընդհանուր համակարգի ակտիվ բաղադրիչներից մեկի անաշխատունակության դեպքում ապահովվում են ընդհանուր համակարգի անխափան աշխատանքը մյուս ավտոմատացված աշխատանքային տեղում: Սարքավորումածրագրային համակարգը նախագծվում է մոդուլային սկզբունքով, և այն հնարավոր է ձևափոխել և ավելացնել հավելյալ սարքավորումների ձեռք բերման ու փոխինտեգրման միջոցով:
  9. Սարքավորումածրագրային համակարգը կառավարվում է մեկ միասնական ծրագրային համակարգի միջոցով։ Համակարգն օժտված է մի շարք անալիտիկ (վերլուծական) և ազդարարման գործառույթներով:
  10. Համակարգը ներառում է տեսաձայնագրման սերվերների խափանումների դեմ կայունության (redundancy) մեխանիզմներ, որոնք կնախատեսեն ցանկացած տեսաձայնագրման սերվերի շարքից դուրս գալու դեպքում համակարգի անընդհատ աշխատունակություն։
  11. Էլեկտրոնային հսկողության համակարգի բոլոր սարքավորումներն ինտեգրված են միմիանց միջև և գործում են որպես մեկ միասնական ծրագրա-ապարատային համիլիր համակարգ, որը ներառում է միացումներն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր մալուխները և փոխարկիչները:
  12. Համակարգում առկա բաղադրիչների միջև տվյալների փոխանակումն իրականացվում է TCP/IP կամ համարժեք տեխնոլոգիայի միջոցով: Սարքավորումածրագրային համակարգը կազմված է հետևյալ բաղադրիչներից՝
  • տեսանյութի տեսագրման և պահպանման սարքավորում (սերվեր),
  • տեսանյութի պահպանման համակարգ (կրիչներ),
  • ակտիվ և պասիվ ցանցային սարքեր (կամուտատորներ, կոնվերտորներ, PoE ինժեկտորներ),
  • ցանցային տեսախցիկներ,
  • օպերատորների աշխատանքային կայաններ,
  • մոնիտորներ,
  • այլ աքսեսուարներ և սարքավորումներ (ադապտորներ, կանեկտորներ, կախիչներ և այլն):
  1. Տեսանյութի տեսագրման և պահպանման սարքավորումը պետք է լինի թվային և բավարարի հետևյալ պահանջներին՝
  • անընդհատ տեսագրում 24 ժամ շաբաթը 7 օր և 365 օր տարվա ընթացքում,
  • շարժի հայտնաբերման դեպքում տեսագրում,
  • տեսագրում երբ կադրում հայտնվում է տիպային օբյեկտ (մարդ կամ ավտոմեքենա),
  • պահեստային գործառույթ (ավտոմատ տեսախցիկների միացման փոփոխում դեպի ռեզերվային սերվեր անսարքությունների դեպքում),
  • «տվյալների արխիվացում» - տեսանյութի պահպանում բարձր որակով,
  • եռատիպ աշխատանքային ռեժիմ (միաժամանակյա տեսագրում, տեսագրված տեսանյութի դիտում և իրական ռեժիմով տեսանյութի դիտում),
  • հնարավորություն միանալու առնվազն 10 ԳԲ ցանցային ինտերֆեյսով,
  • բարձր արտադրողականություն (տեսագրման համար մինչև 1500 Մբիթ/վ, դիտման ժամանակ մինչև 600 Մբիթ/վ, ընդհանուր՝ մինչև 2100 Մբիթ/վ),
  • մաթեմատիկական հագեցվածությամբ GPU վիդեովերլուծության համար, CPU-ի բեռնվածության թեթևացում, որի արդյունքում մշակվող ալիքների քանակը պետք է լինի առնվազն 160 հատ մեկ սերվերի վրա,
  • ընտրովի տարբերակով կոշտ սկավառակներ համակարգի տվյալների պահպանման համար, որի արդյունքում 96 ՏԲ 1 սերվերի համար. Կոշտ սկավառակները կարգաբերված են RAID-6,
  • արխիվային տվյալների պահպանում բարձր որակով առնվազն մեկ ամիս,
  • «կլաստերավորման» հնարավորություն, մի քանի սերվերների տրամաբանական միավորում մեկ հանգույցում՝ բոլոր սերվերների միաժամանակյա մեկ մուտքի հնարավորությամբ,
  • 2U պահարանային չափս,
  • օպերացիոն համակարգի կազմակերպում առանձին SSD-կրիչների RAID-1:
  1. Սերվերից աշխատատեղերին վերաբերող տեղեկությունը փոխանցվում է հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք կարող են էապես կրճատել փոխանցման թրաֆիկը: Տեսանյութի հոսքի պարամետրերը ընտրվում են ինքնաբերաբար՝ կախված այն բանից, թե ինչ է ցուցադրվում տվյալ պահին աշխատակայանի մոնիտորների վրա:
  2. Համակարգը կառուցվում է այնպես, որ սերվերներից աշխատանքային կայան տվյալների փոխանակումն իրականացվի հատուկ տեխնոլոգիաների միջոցով, ինչը հնարավորություն է տալիս կրճատել ցանցի և աշխատանքային կայանի ծանրաբեռնվածությունը՝ առանց տեսանյութի որակի վրա ազդելու: Համակարգը չի թույլատրում տեսախցիկից ուղիղ կապով տվյալների փոխանակում դեպի աշխատանքային կայան: Աշխատանքային կայանն օժտված է տեսախցիկների կարգաբերման հնարավորությամբ՝ ըստ օպերատորի պահանջների՝ միաժամանակ մեկ տեսախցիկի արտահանում մի քանի պատուհանների վրա՝ յուրաքանչյուր պատկերում առանձին հատվածի առանձնացման հնարավորությամբ: Աշխատանքային կայանում օպերատորը հնարավորություն ունի միաժամանակ տարբեր պատուհաններում տեսնել առցանց տեսանյութը, և միաժամանակ աշխատել այլ տեսախցիկների արխիվային տեսանյութի հետ: Օպերատորի կողմից հետաքրքրող պատուհանին դիմելիս օպերատորը պետք է կարողանա նույն պահին նշված պատուհանի տեսախցիկի տեսանյութն արխիվում դիտել 30, 60 կամ 90 վայրկյան հետ վերադառնալու ժամանակահատվածում:
  3. Աշխատանքային կայանը ունի՝
  • ամբողջական և պարզ ինտերֆեյս՝ տեղայնացման հնարավորությամբ,
  • WEB ինտերֆեյս հաճախորդի մասով,
  • կառավարման վահանակ (Joystic),
  • ինտերնետ կամ բջջային ցանց տվյալների փոխանցման հնարավորություն,
  • քարտեզ տեսախցիկների դասավորվածությունը կազմելու համար,
  • Windows օպերացիոն համակարգի օգտագործողների հավաստիության ստուգում,
  • ինտելեկտուալ վիրտուալ մատրիցային ստեղծում,
  • պատահարների միասնական հետազոտում,
  • իրադարձությունների ծանուցումը էլեկտրոնային փոստով կարգաբերելու ունակություն (շարժման և համակարգի այլ իրադարձություններ),
  • կենտրոնական համակարգի իրադարձությունների ծանուցում,
  • իրադարձությունների մշակման ակտիվ կանոններ,
  • ռեզերվային ձայնագրություն (ձեռքով և ավտոմատ ժամային կարգավորմամբ),
  • խափանումների դեպքում վերականգման միացում,
  • ազդասարքերի էսկալացիա:
  1. Սարքավորումածրագրային համակարգը ապահովում է՝

1)    անվտանգության հաստատությունում իրավիճակի շարունակական շուրջօրյա մոնիտորինգ,2)    վիդեո ազդանշանների փոխանցում պահակախմբին և կառավարման սենյակ իրական ժամանակում,3)   տեսանյութի զուգահեռ դիտելու, պատկերների մշակման զուգահեռ հնարավորություն,4)   աշխատանքային կայանի օպերատորի հրահանգով ավտոմատ տեսանյութի արտահանում էկրանին,5)   թվային պատկերի մշակում (բազմաշերտ, պատկերների բազմապատկում),6)   պատկերների ձայնագրում թվային ձևաչափով,7)    ձայնագրման ավտոմատ ակտիվացումը իրական ժամանակում, ազդանշանային ծանուցումը ստանալու պահից կամ շարժման դետեկտորը կամ վերլուծությունը խթանելու դեպքում,8)   վիդեոտվյալների արտահանում ինչպես սեփական պահպանված ձևաչափով, այնպես էլ ընդհանուր առմամբ ընդունվածներին (օրինակ ՝ AVI),9)   վիդեոտվյալների միանվագ արխիվացում կամ ավտոմատ արխիվացում ժամանակացույցով՝ մինչև մեկ ամիս ժամկետով,10) պաշտպանություն սարքավորումներից չթույլատրված մուտքից և ուղղակիորեն վիդեո տեղեկությունից `մալուխային համակարգի և մոնտաժային բլոկների մակարդակում և տեղեկության մակարդակով` տարբերակելով մուտքի իրավունքները,11)  տեխնիկական միջոցների և տեղեկության փոխանցման գծերի գործունակության ավտոմատ մոնիտորինգ՝ ազդանշանի թողարկումով համակարգի տարրերի անսարքության դեպքում,12)  մոնիտորի էկրանին ծառայության տեղեկության ցուցադրում՝ տեսախցիկի ընթացիկ ժամանակը, ընթացիկ ամսաթիվը, համարը կամ անվանումը և ձայնագրման ռեժիմը. տեսախցիկների և պահպանվող տարածքների դասավորությունը,13) կառավարում՝ ըստ պարամետրերի և օգտագործողի իրավունքների մատչելիության բազմաստիճան համակարգի,14) օպերատորի աշխատանքային կայանում մեկ մոնիտորի վրա մեկ տեսախցիկից մինչև 64 պատկերների միաժամանակյա ցուցադրում,15) օպերատորի աշխատանքային ծրագրի ավտոմատ գործարկումը `պահված դիտումներով և տեսախցիկների մերձավոր տարածքներով:18.   Ծրագրային համակարգը տեսախցիկից ընդունում է տեսախցիկում ինտեգրված մետատվյալների և անալիտիկ վերլուծությունները՝ տարբեր իրադարձություններ ազդարարելու համար, ինչպես նաև տեսանյութի արխիվում որոնման համար:19.   Տեսահսկման սարքավորումածրագրային համակարգի միջոցով ստացված տվյալներն օգտագործվում են օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիությունը:20.  Անձնական տվյալները կարող են փոխանցվել ﬕայն օրենքով ուղղակիորեն սահմանված դեպքերում և կարգով:21.Էլեկտրոնային հսկողության համակարգերից անձնական տվյալների արտահոսքի դեպքում քրեկատարողական հիմնարկի պետը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, քրեակատարողական ծառայության պետին և անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին:

  1. Էլեկտրոնային հսկողության համակարգը պետք է աշխատի 24 ժամյա ռեժիմով և հնարավորություն ունենա առնվազն մեկ ամիս տեսանյութի պահպանման և վերլուծություն հնարավորություն: Մեկ ամիս տեսանյութի պահպանումն ապահովվում է ավտոմատացված ռեժիմով:
  2. Մեկ ամսից ավել տեսաձայանգրված տեղեկության անհրաժեշտության դեպքում այն ծրագրային ապահովման միջոցով առանձնացվում է և պահվում է երկու կրիչների վրա, որից մեկը հանձնվում է քրեակատարողական հիմնարկի պետին, իսկ մյուսը կիրառվում է օրենքով նախատեսված նպատակների համար:

24.  Էլեկտրոնային հսկողությամբ ստացված տվյալների պահպանման համար կրիչները պետք է գտնվեն մշտական վերահսկողության ներքո և պահպանվեն չհրկիզվող պահարանում:25.  Սույն հավելվածի 23-րդ կետով նախատեսված առանձնացված տեղեկությունը պահպանվում է այնքան ժամանակ մինչև վերանում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրա պահպանման անհրաժեշտությունը:26.  Եթե սույն հավելվածի 23-րդ կետում սահմանված տեղեկությունը փոխանցվել է նախաքննության կամ հետաքննության մարմիններին, ապա դրա տնօրինումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:27.   Ավտոմատ ռեժիմով ոչնչացված տեղեկության վերաբերյալ արձանագրություն չի կազմվում, իսկ սույն հավելվածի 23-րդ կետով նախատեսված տեղեկությունը ոչնչացնելու դեպքում կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է քրեակատարողական հիմնարկի պետը և էլեկտրոնային հսկողություն իրականացնող պատասխանատու ծառայողը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 3
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի
նոյեմբերի ____-ի N ___-Ն որոշման

 

 

ՑԱՆԿ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ

 

  1. Բացի սույն որոշման Հավելված 1-ում նշված անձանցից էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ունեն՝
  • քրեակատարողական ծառայության պետը,
  • քրեակատարողական ծառայության պետի՝ օպերատիվ և անվտանգության ոլորտները համակարգող տեղակալները,
  • քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետը,
  • քրեակատարողական ծառայության ներքին անվտանգության բաժնի պետը և աշխատակիցները՝ ծառայողական քննության շրջանակներում,
  • քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետը և աշխատակիցները՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում,
  • քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետը,
  • վարույթ իրականացնող մարմինը,
  • դատախազը,
  • դատարանը,
  • Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
  1. Սույն հավելվածի 1-ին կետի 7-10 ենթակետերով նախատեսված մարմինները և անձինք էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ձեռք են բերում իրենց վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում՝ օրենքով սահմանաված դեպքերում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 4
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի
նոյեմբերի ___-ի N ____-Ն որոշման

 

 

ՑԱՆԿ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

  1. Քրեակատարողական հիմնարկի էլեկտրոնային հսկողության ընդհանուր համակարգը ներառում է՝
  • տեսահսկման համակարգը,
  • ցանցային ենթակառուցվածքների կառուցումը,
  • ամբողջ համակարգի ներդրման աշխատանքները:
  1. Տեսահսկման համակարգը ներառում է՝
  • սերվեր,
  • մալուխ,
  • օպտիկական փոխակերպիչ,
  • տեսախցիկ,
  • ջերմային տեսախցիկ,
  • աքսեսուար,
  • փոխակերպիչ,
  • PoE փոխակերպիչ,
  • տուփ,
  • փոխակերպիչ,
  • օբյեկտիվ,
  • աշխատանքային կայան,
  • մոնիտոր,
  • կառավարման վահանակ:
  1. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված տեխնիկական միջոցների քանակը և տեսակները որոշվում է հաշվի առնելով սույն որոշման հավելված 5-ում նախատեսված չափանիշները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 5
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի
նոյեմբերի ___-ի N ____-Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված՝ էլեկտրոնային հսկողության ընթացքում կիրառվող տեսանկարահանող, լուսանկարահանող և տեսաձայանգրող տեխնիկական միջոցների բնութագիրն ու չափանիշները և դրանց կիրառման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի իմաստով տեխնիկական միջոցներ են ցանկացած գործիքներ, սարքեր, համակարգեր, տարբեր տեսակի հարմարանքներ, որոնց միջոցով հնարավոր է տեսանկարահանել, լուսանկարահանել և տեսաձայնագրել:
  3. Տեխնիկական միջոցներն օգտագործելիս՝ պահպանվում են օրինականության, հավաստիության, համաչափության և անվտանգության սկզբունքները։
  4. Տեխնիկական միջոցների օգտագործումը պետք է հետապնդի օրինական նպատակ, իսկ դրանց կիրառման արդյունքում ստացված նյութերը կարող են օգտագործվել դատավարական, հանցագործությունների բացահայտման կամ կանխման, խափանման նպատակներով (օրինականության սկզբունք):
  5. Տեխնիկական միջոցների օգտագործման արդյունքում ստացված տվյալները պետք է լինեն ամբողջական և ճշգրիտ (հավաստիության սկզբունք):
  6. Տեսաձայնագրող սարքերը պետք է կահավորվեն այնպես, որ դրանցով իրականացվող տեսահսկումը (տեսահսկման դաշտը) համապատասխանի անձնական տվյալներրի մշակման համաչափությանը՝ հնարավորինս բացառելով դրանում կողմնակի անձանց հայտնվելը (համաչափության սկզբունք):
  7. Տեխնիկական միջոցներ կիրառողը պետք է գնահատի տեխնիկական միջոցների հնարավոր բացասական ազդեցությունը: Էլեկտրոնային հսկողության ընթացքում տեխնիկական միջոցների օգտագործումը չպետք է վտանգի մարդու կյանքը, առողջությունը, իրավունքներն ու ազատությունները (անվտանգության սկզբունք):
  8. Տեսաձայնագրումը և լուսանկարահանումն իրականացվում են գունավոր եղանակով` համապատասխանաբար տեսաձայնագրման և լուսանկարահանման հնարավորություն ունեցող թվային սարքով:
  9. Թվային տեխնիկական սարքում ամրագրված ամսաթիվը և ժամը պետք է համապատասխանեն էլեկտրոնային հսկողության իրականացման իրական ամսաթվին և ժամին: Տեսաձայնագրման ֆայլից պետք է հնարավոր լինի պարզել տեսաձայնագրման իրականացման ժամը և օրը:
  10. Տեխնիկական միջոցների կիրառման անընդհատությունն ապահովվում է քրեակատարողական հիմնարկի կողմից:
  11. Տեխնիկական միջոցներից տեսահսկման համակարգը ներառում է՝

Հ/Հ

Անվանում

Նկարագիր

1

Սերվեր

Սերվեր Premium, 96 ՏԲ , 2U, առնվազն Windows server 2016,

2

Մալուխ

DAC-մալուխ (twinax) առնվազն 10 Gb ինտերֆեյսի միացնելու համար

3

Օպտիկական փոխակերպիչ

SFP-փոխակերպիչ առնվազն 10 Gb ինտերֆեյսին միացնելու համար

4

Տեսախցիկ

առնվազն 3x3 Մեգապիքսել, WDR, (LightCatcher, Lightfinder, Starlight կամ համարժեք) ոչ պակաս 4մմ, միայն տեսախցիկ

5

Աքսեսուար

Փոխակերպիչ դրսի մոնտաժի համար

6

Աքսեսուար

Գմբեթ դրսի մոնտաժի համար

7

Փոխակերպիչ

Օպտիկական ԻԿ-մոդուլ, հեռավորություն առնվազն 30м,

8

PoE փոխակերպիչ

Միալար Gigabit PoE++ փոխակերպիչ ներքին օգտագործման համար, առնվազն 60 Վտ

9

Տեսախցիկ

առնվազն 2.0 մեգապիքսել գմբեթաձև տեսախցիկ ներսի օգտագործման համար (1080p) WDR, (LightCatcher, Lightfinder, Starlight կամ համարժեք) գիշեր/ցերեկ ոչ պակաս 3.3-9 մմ վարիֆոկալ օբյեկտիվ f/1.3 P-iris, ինտեգրված ԻԿ-, նոր սերնդի անալիտիկա

10

Տեսախցիկ

առնվազն 8.0 մեգապիքսել գմբեթաձև տեսախցիկ ներսի օգտագործման համար (4K) WDR, (LightCatcher, Lightfinder, Starlight կամ համարժեք) գիշեր/ցերեկ, ոչ պակաս 4.9-8 մմ վարիֆոկալ օբյեկտիվ f/1.8 P-iris, ինտեգրված ԻԿ-, նոր սերնդի անալիտիկա

11

Տեսախցիկ

առնվազն 12.0 մեգապիքսել, տեսախցիկ "Ձկան աչք" H4 Fisheye, (LightCatcher, Lightfinder, Starlight կամ համարժեք) գիշեր/ցերեկ, ոչ պակաս 1.45մմ f/2.2, ԻԿ

12

Տեսախցիկ

առնվազն 2.0 մեգապիքսել գլանաձև տեսախցիկ (1080p) WDR, (LightCatcher, Lightfinder, Starlight կամ համարժեք) ոչ պակաս 9-22 մմ վարիֆոկալ օբյեկտիվ f/1.6 P-iris, ինտեգրված ԻԿ-, նոր սերնդի անալիտիկա

13

Տեսախցիկ

առնվազն 4.0 մեգապիքսել գնդաձև տեսախցիկ WDR, (LightCatcher, Lightfinder, Starlight կամ համարժեք) ոչ պակաս 3.3-9 մմ վարիֆոկալ օբյեկտիվ f/1.3 P-iris, ինտեգրված ԻԿ-, նոր սերնդի անալիտիկա

14

Ջերմային Տեսախցիկ

առնվազն 320x256, դրսի օգտագործման ջերմային տեսախցիկ, ոչ պակաս 9.1 մմ f/1.0, 9Hz, NETD<60mK

15

Ջերմային Տեսախցիկ

առնվազն 320x256, Уличный тепловизор, ոչ պակաս 4.3 մմ f/1.0, 9Hz, NETD<60mK, նոր սերնդի ինքնուս անալիտիկա

16

Տուփ

գլանաձև տեսախցիկների համար տուփ

17

Տեսակցիկ PTZ

առնվազն 2 մեգապիքսել ապակի մաքրող հարմարանքով. Օպտիկական հզորություն առնվազն 30х, ինքնուս վիդեոանալիտիկա, վանդալապաշտպան IK10, IP66, ԻԿ 250 մետր.

18

Փոխակերպիչ

Տեսախցիկի սնուցման ինժեկտոր

19

Աքսեսուար

Պատին ամրացնելու համար կռանշտեյն

20

Աքսեսուար

Տեսախցիկը հենասյան վրա ամրակցելու ադապտր,

21

Տեսախցիկ

4K (ոչ պակաս 8 մեգապիքսել) (LightCatcher, Lightfinder, Starlight կամ համարժեք) H.264 տեսախցիկ

22

Օբյեկտիվ

Tamron կամ համարժեք 24-70, f/2.8, 2е սերնդի, Auto-Iris կամ համարժեք, վարիֆոկալ օբյեկտիվ

23

Աքսեսուար

Հավելյալ PoE + մոուլ, սնում է տեսախցիկը և պատյանը по PoE.

24

Աքսեսուար

Ինժեկտոր PoE +, 30Վտб գեգաբիտանոց պորտ 802.3at, класс-4.

25

Ծրագրային ապահովում

Հավաստագիր ծրագրային ապահովման

26

Աշխատանքային կայան

Պրոֆեսիոնալ աշխատանքային կայան առնվազն միչև 4 մոնիտոր միացման հնարավորությամբ

27

Մոնիտոր

Մոնիտոր, առնվազն 24", LCD, 2.3 մեգապիքսել, 16:10  Widescreen Aspect Ratio

28

Կառավարման վահանակ

Պրոֆեսիոնալ USB կառավարման վահանակ,

29

Մոնիտոր

Մոնիտոր, առնվազն 43" LCD 4K UHD, 16:9 Widescreen Aspect Ratio - EU

30

Ծրագրային ապահովում

Ծրագրային հավաստագիր 1 երթևեկելի գոտում ճանաչման համար.

31

Ծրագրային ապահովում

Ծրագրային հավաստագիր դեմքի ճանաչման համար

32

Ծրագրային ապահովում

Հավաստագիր ռեզերվային գործառույթի համար

33

Տեսախցիկ

առնվազն 3x3 մեգապիքսել, WDR, (LightCatcher, Lightfinder, Starlight կամ համարժեք) առնվազն 4մմ, տեսախցիկ

34

Ջերմային Տեսախցիկ

ոչ պակաս 320x256, դրսի օգտագործման ջերմային տեսախցիկ, առնվազն 9.1 մմ f/1.0, 9Hz, NETD<60mK,ինքնուս անալիտիկա

35

Տեսախցիկ PTZ

ոչ պակաս 2 մեգապիքսել, ապակի մաքրող սարքով. Օպտիկական հզորություն 30х, ինքնուս վիդեոանալիտիկա, վանդալակայուն IK10, IP66, ԻԿ 250 մետր.

36

Տեսախցիկ

4K (ոչ պակաս 8 մեգապիքսել) (LightCatcher, Lightfinder, Starlight կամ համարժեք) H.264 տեսախցիկ

 

12.   Տեխնիկական միջոցներից տեսահսկման համակարգի ռեզերվային բաղադրիչներն են՝

 

1

Սերվեր

Սերվեր Premium, 96 Тб , 2U, առնվազն Windows server 2016,

2

Աքսեսուար

DAC-մալուխ (twinax) առնվազն 10 Gb ինտերֆեյսի միացնելու համար

3

Փոխակերպիչ

SFP-փոխակերպիչ առնվազն 10 Gb ինտերֆեյսին միացնելու համար

4

Ծրագրային ապահովում

Ծրագրային ապահովման ռեզերվային հավաստագիր

 

       

 

  1. Տեխնիկական միջոցներից ցանցային ենթակառուցվածքն է՝

Հ/Հ

Անվանում

Նկարագիր (port)

1

Օպտիկական ցանցային սարք

48

2

PoE Ցանցային սարք

24

3

PoE Ցանցային սարք

48

4

PoE Ցանցային սարք

16

5

PoE Ցանցային սարք

8

6

PoE Ցանցային սարք

4

7

Մետաղական արկղ

500X800X200

8

Հեռահար կառավարվող հոսանքի բաշխիչ

 

9

Սերվերային պահարան

 

10

Անխափան սնուցման սարք

 

11

Օպտիկական բաժանարար

8

12

Օպտիկական բաժանարար

48

13

Վարդակ

1

14

Օպտիկական փոխակերպիչ

 

15

Օպտիկական մուֆտ

 

16

Ցանցային մալուխ

SFTP Cat5e

17

Օպտիկական մալուխ

8 F/O

18

Օպտիկական մալուխ

48 F/O

19

Հոսանքի մալուխ

2X6

20

Մալուխ ցանցային

UTP Cat5e

21

Մալուխների մոնտաժման տրեյ մեծ

 

22

Մալուխների մոնտաժման տրեյ փոքր

 

 

  1. Տեխնիկական աշխատանքներն են՝
  • Տեսախցիկի տեղադրում,
  • Մետաղական արկղի տեղադրում,
  • Օպտիկական մալուխների զոդում,
  • Սերվերային Սենյակի մոնտաժում,
  • Ցանցային մալուխի մոնտաժում,
  • Օպտիկական մալուխի մոնտաժում,
  • Հոսանքի մալուխի մոնտաժում,
  • Մալուխ ցանցային մոնտաժում,
  • Մալուխների մոնտաժման տրեյ մեծ,
  • Մալուխների մոնտաժման տրեյ փոքր:
  1. Սույն կարգում նախատեսվող տեխնիկակական միջոցների քանակը կախված է քրեակատարողական հիմնարկի և դրա տարածքի առանձնահատկությունների հետ։
  2. Տեսանկարահանող, լուսանկարահանող և տեսաձայնագրող միջոցները կիրառվում են առանց անջատումների՝ 24 ժամ 7 օր սկզբունքով և պետք է ապահովված լինեն մեկուսացված էներգամատակարարմամբ այնպես, որպեսզի հոսանքի տատանումները, հոսանքազրկումները, տեխնիկական այլ խափանումները չանդրադառնան տեսանկարահանող, լուսանկարահանող կամ տեսաձայնագրող անընդհանտության վրա:
  • Տեսանկարահանող և տեսաձայանգրող միջոցներով լուսանկարահանում կատարելը պետք է լինի ավտոմատացված և ցանկացած տեսանյութից լուսանկար ստանալու համար անհրաժեշտ է համապատասխան ծրագրային ապահովում:
  • Քննարկվել է

    30.11.2022 - 16.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3186

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ