«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
4 - Կողմ
-
9 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 189-րդ հոդվածի 6-րդ մասում «պահանջները» բառից հետո լրացնել «և մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր կանոնները» բառերը։
Հոդված 2. Օրենքում լրացնել 302.1-րդ հոդված՝ հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 302.1. Մաքսային հսկողության գոտում սահմանված պարտադիր վարքագծի կանոնները խախտելը
- Մաքսային հսկողության գոտում սահմանված վարքագծի պարտադիր, ներառյալ, մաքսային հսկողության գոտում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանք՝ երկու հարյուր հազար դրամի չափով։»։
Հոդված 3. Օրենքի 326-րդ հոդվածը՝
- 1-ին մասում «եթե» բառից հետո լրացնել «մաքսային կանոնների խախտում կատարած անձը դիմադրություն է ցույց տալիս մաքսային ծառայողներին, հրաժարվում է դադարեցնել կատարվող իրավախախտումը կամ» բառերը.
- 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Եթե կան բավարար տվյալներ անձի կողմից մաքսային սահմանով մաքսային հսկողությունից թաքցրած ապրանք տեղափոխելու մասին, և եթե անձը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց դիմադրություն է ցույց տալիս մաքսային հսկողության իրականացման ժամանակ, փորձում է փախչել դեպքի վայրից, ապա նա կարող է ձերբակալվել մինչև երեք օր ժամկետով` ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնելով դատախազին:»։
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
- Սույն օրենքի առաջին հոդվածով սահմանված՝ մաքսային հսկողության գոտում վարքագծի պարտադիր կանոնները սահմանվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի թիվ ՀՕ-402-Ն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից «դիմադրություն ցույց տվող իրավախախտին» բառերը հանել։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Քննարկվել է
29.11.2022 - 14.12.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2438
Տպել