2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
2023 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարների չափը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա։
Առաջակվում է սահմանել 2023 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարներ՝ հաշվի առնելով կառույցի նպատակային նշանակությունը և տեսակը՝ ժամանակավոր կառույցների համար (կրպակներ, տաղավարներ, տրանսպորտի կայանատեղեր և այլն), հիմնական կառույցների համար (հասարակական սնունդ, առևտուր, կենցաղ-սպասարկում, դրամափոխանակում, բանկեր և նմանատիպ այլ գործունեության օբյեկտներ), շահույթ չհետապնդող կազմակերպությունների, արտադրություն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև ավտոտնակների համար: Կառուցապատման իրավունքի վճարի չափը սահմանելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Աբովյան համայնքը գտնվում է տարածագնահատման 7-րդ և 8-րդ գոտիներում: Առաջարկվում է սահմանել նախորդ տարիներին կիրառված դրույքաչափը։ Քանի որ Աբովյան համայնքը բազմաբնակավայր է առաջարկվում է դրույքաչափը կիրառել բոլոր բնակավայրերի համար:
Ստորև ներկայացվում է կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարի առաջարկվող չափերը՝
հ/հ |
Տեսակը |
1 քառակուսի մետրի համար կառուցապատման իրավունքի վճարի չափը ըստ գոտիների |
||
VII |
VIII |
|||
1. |
Ժամանակավոր կառույցներ (կրպակներ, տաղավարներ, տրանսպորտի կայանատեղեր և այլն) տեղադրելու համար |
|
|
|
1.1 |
Մինչև 20 քառակուսի մետրի համար` անկախ գործունեության բնույթից |
3.5 |
2.1 |
|
1.2 |
21 և ավելի ք.մ` 20 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` անկախ գործունեության բնույթից |
0.3 |
0.2 |
|
2. |
Հիմնական կառույցների (հասարակական սնունդ, առևտուր, կենցաղ-սպասարկում, դրամափոխանակում, բանկեր և նմանատիպ այլ գործունեության օբյեկտներ) համար |
|
|
|
2.1 |
Մինչև 20 քառակուսի մետրի համար |
2.0 |
1.5 |
|
2.2 |
21-100 ք. մ.` 20 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար |
1.0 |
0.6 |
|
2.3 |
101-200 ք. մ.` 100 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար |
0.7 |
0.3 |
|
2.4 |
201 և ավել ք. մ.` 200 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար |
0.2 |
0.12 |
|
3. |
Շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար |
0.5 |
0.3 |
|
4. |
Արտադրություն իրականացնող կազմակերպությունների համար |
0.1 |
0.06 |
|
5. |
Ավտոտնակների համար |
0.400 |
0.400 |
|
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև համայնքի սեփականություն համարվող հողերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վճարները: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարների չափը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամուտների ապահովմանը:
Համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարների չափը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի նորմատիվ բնույթը պայմանավորված է նրանով, որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու համայնքի սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրելու համար ճարների չափերի սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։
-
Քննարկվել է
29.11.2022 - 14.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան
Դիտումներ` 2883
Տպել