Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշում

ՆԱԽԱԳԻԾ

Արձանագրային

  ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

 ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

  1. Հավանություն տալ Անդրսահամանային տարածքային համագործակցության հայեցա­կար­գին` համաձայն հավելվածի: 

 

                                                                                                             

Հավելված

  ՀՀ կառավարության 2017 թվականի

     .........….  նիստի N ….

արձանագրային որոշման

 

 

ՀԱՅԵՑԱ­ԿԱՐ­Գ

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

 

 

I.ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

  1. Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից:

 

II.ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

Հայեցակարգը մշակվել է ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի թիվ 122-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 86-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման շրջանակներում:

  1. Հայեցակարգը հանդիսանում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների համար որպես ուղեցույց` անդրսահմանային տարածքային համագործակցություն իրականացնելու նպատակով:

 

 III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Պետական կառավարման սկզբունքների ժամանակակից զարգացումների, տարբեր երկրների վարչատարածքային միավորների  միջև առևտրատնտեսական, արտադրական, գիտատեխնիկական  և մշակութային կապերի խորացման և ընդլայնման պայմաններում ավելի է կարևորվում միջտարածաշրջանային համագործակցության դերն ու նշանակությունը:  Միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում ակտիվանում են տնտեսվարող սուբյեկտների միջև կապերը, լուծվում են տարբեր երկրների վարչատարածքային միավորների միջև փոխգործակցության հստակ խնդիրները: Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անդրսահմանային համագործակցությանը` որպես միջտարածաշրջանային համագործակցության ամենաակտիվ ձևի:
  2. Միջտարածաշրջանային և անդրսահմանային համագործակցությունը կոչված է աջակցել մարդկանց, կապիտալի, ապրանքների և ծառայությունների՝ առանց խոչընդոտների տեղաշարժին:
  3. Արդի ժամանակաշրջանի տնտեսական զարգացումը հաստատում է անդրսահմանային վարչատարածքային միավորների միջև համագործակցության ներուժի բացահայտման ու օգտագործման խիստ անհրաժեշտությունը վարչատարածքային միավորներին արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավելու և անդրսահմանային վարչատարածքային միավորների բնակչության կյանքի որակի բարելավմանն  ուղղված համալիր միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
  4. Սակայն անդրսահմանային տարածքային համագործակցության զարգացման հնարավորությունները երբեմն զսպվում են տվյալ դաշտի իրավական հիմքերի ոչ կատարյալ լինելու պատճառով` թե՛ պետությունների ազգային օրենսդրությունների մակարդակում, թե՛ բազմակողմ համագործակցության շրջանակներում: Ահա այս հարցերի լուծմանը պետք է ծառայի Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգը:
  5. Հայեցակարգը սահմանում է անդրսահմանային տարածքային համագործակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների նպատակները, սկզբունքները և գործունեության ուղղությունները: Հայեցակարգը հաշվի է առնում ՀՀ մարզերի և համայնքների անդրսահմանային երկկողմ համագործակցության կուտակված փորձը:
  6. Հայեցակարգը ձևավորում է անդրսահմանային տարածքային համագործակցության զարգացման քաղաքականության հիմնական խնդիրները, սկզբունքները և իրականացման ուղղությունները:
  7. Անդրսահմանային տարածքային համագործակցությունը իրենից ենթադրում է Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների համագործակցությունը ոչ միայն հարևան պետությունների, այլ նաև ոչ հարևան պետությունների վարչատարածքային միավորների,  իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների միջև, որոնք ունեն ընդհանուր շահեր, համաձայնեցված գործողություններ, որոնք իրականացվում են գործող օրենսդրության շրջանակներում և ուղղված են վարչատարածքային միավորների և անդրսահմանային, սահմանամերձ տարածքների կայուն տնտեսական զարգացմանը, անդրսահմանային տարածքներում բնակվող բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, քաղաքացիների կյանքի անվտանգության ապահովմանը, բնապահպանության և արտակարգ իրավիճակներում փոխօգնության բնագավառներում  այլ երկրների հետ բազմակողմ հարաբերությունների ամրապնդմանը:
  8. Հայաստանի Հանրապետությունում անդրսահմանային տարածքային համագործակցությունը իրականացվում է՝ ելնելով ներքոնշյալ սկզբունքներից.  

հետևում է  ոլորտում գործող  միջազգային իրավական հիմնարար ակտերին, մասնավորապես 1980թ. մայիսի 21-ին Մադրիդում ստորագրված «Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին» եվրոպական շրջանակային կոնվենցիային (այսուհետ` Կոնվենցիա), որն ստորագրել և վավերացրել է  ՀՀ-ն, ու այն ուժի մեջ է մտել ՀՀ-ում 2004թ. փետրվարի 1-ից, Կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությանը, Կոնվենցիային կից միջտարածաշրջանային համագործակցության մասին թիվ 2 արձանագրությանը, «Եվրոռեգիոնալ համագործակցության խմբավորումների վերաբերյալ տարածքային համայնքների կամ իշխանությունների միջև» անդրսահմանային եվրոպական շրջանակային կոնվենցիայի թիվ 3 արձանագրությանը,  2004թ. սեպտեմբերի 15-ին ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների (այդ թվում  Հայաստանի Հանրապետության)  խորհրդի կողմից հաստատված ԱՊՀ անդամ-պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հայեցակարգին:

  1. Վերոնշյալ իրավական ակտերով Հայաստանը, հաստատելով սահմանամերձ շրջաններում տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցությունը, վճռականություն է հայտնել ձեռնարկելու միջոցներ անդրսահմանային համայնքների ու տարածաշրջանների միջև բազմոլորտ համագործակցություն ապահովելու համար:
  2. Վարչատարածքային միավոր – պետության վարչատարածքային միավոր, որն իրականացնում է իր գործունեությունն ազգային օրենսդրության համաձայն:
  3. Սահմանամերձ տարածք – պետության վարչատարածքային միավորի տարածքի մաս, որի վարչական սահմանը համընկնում է այլ երկրի պետական սահմանի մի մասի հետ:

 

  1. Միջտարածաշրջանային և անդրսահմանային համագործակցության մասնակիցները – պետական իշխանություն, տեղական ինքնակառավարման մարմիններ:

 

 IV.ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ և

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Անդրսահմանային համագործակցության մասնակիցներն ուշադրության կենտրոնում են պահում հետևյալ հիմնական գործոնները.
  • համագործակցող պետությունների միջև միջկառավարական հարաբերությունների ընդհանուր բնույթը,
  • համագործակցող պետությունների միջև պատմականորեն ձևավորված կապերը, համագործակցող տարածքներում բնակվող բնակչության ավանդույթները և սովորույթները,
  • համագործակցող տարածքների զարգացման բնառեսուրսային, սոցիալ-տնտեսական պայմանները և պահանջները բառերով,
  • անդրսահմանային համագործակցության ազդեցությունը տնտեսական միջտարածաշրջանային կապերի վրա,
  • անդրսահմանային հետևանքներ ունեցող արտակարգ իրավիճակների ստեղծման կամ կանխարգելման համար պայմանները,
  • համագործակցող պետությունների մասնակցությունն այլ միջազգային տնտեսական, ռազմական կազմակերպություններին և համայնքներին, միություններին, միավորումներին և դրանց հետ կապված հանգամանքները:  
  1. Այս առանձնահատուկ գործոններն անհրաժեշտ է հաշվի առնել միջտարածաշրջանային և անդրսահմանային համագործակցության տեսակներն ու ուղղությունները, ինչպես նաև դրանց կարգավորման և աջակցության տեսակներն ընտրելիս:

 V. ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Անդրսահմանային տարածքային համագործակցության սկզբունքներն են՝
  • Այլ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանք,
  • պետական սահմանների անձեռնմխելիություն,
  • սահմանային վեճերի խաղաղ լուծում,
  • անդրսահմանային տարածքային համագործակցությունը կարգավորող ազգային օրենսդրությունների, ինչպես նաև համապատասխան միջազգային պայմանագրերի փոխադարձ հարգանք,
  • անդրսահմանային տարածքային համագործակցության փոխադարձ շահերի ապահովում,
  • պետությունների սահմանամերձ տարածքների առանձնահատկությունների հաշվի առնելը, այդ թվում` դրանց հարևան պետությունների հետ պատմականորեն ձևավորված կապերի և միջկառավարական հարաբերությունների բազմազանությունը և բնույթը, սահմանամերձ տարածքների բնառեսուրսային, սոցիալ-տնտեսական, քաղաքաշինական, տրանսպորտային առանձնահատկությունները,
  • քաղաքացիների կյանքի անվտանգության ապահովումը, բնության, պետության տնտեսական և այլ հետաքրքրություններին վնաս չպատճառելը` ովքեր իրականացնում են անդրսահմանային համագործակցություն ազգային օրենսդրության շրջանակներում,  
  • համագործակցող պետությունների քաղաքացիների իրավունքների և ազատության հարգանք,

 

VI. ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

  • Անդրսահմանային տարածքային համագործակցության հիմնական խնդիրները և նպատակներն են՝համագործակցող վարչատարածքային միավորների իշխանությունների և բիզնես շրջանակների, բնակչության միջև վստահության մթնոլորտի, փոխըմբռնման և բարիդրացիական հարաբերությունների ստեղծում,
  • համագործակցող վարչատարածքային միավորների միջև փոխշահավետ առևտրի շրջանառության մեծացման խթանում, տնտեսվարող, մշակութային և հումանիտար կապերի զարգացում և ամրապնդում,
  • մշակութային ժառանգության պահպանում և հանրահռչակում,
  • համագործակցող վարչատարածքային միավորների միջև տնտեսական, սոցիալական ենթակառուցվածքների ստեղծում և արդյունավետ զարգացում,
  • համագործակցող վարչատարածքային միավորների սահմանային տարածքներով անցնող ուղևորահոսքերի, արտահանվող և ներմուծվող ապրանքների անցկացման ժամկետների կրճատմանը խթանող պայմանների ստեղծում, որն իր մեջ կներառի պետական սահմանի անցակետում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և ավտոմատ իդենտիֆիկացման համակարգի և պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ներդրումը, տրանսպորտային ենթակառուցվածքների, մաքսային պահեստների, տերմինալների արդիականացումը, այդ թվում համապատասխան նորմատիվ ակտերի մշակումը և ընդունումը,
  • անդրսահմանային վարչատարածքային միավորների արտադրական և սոցիալական բազայի օգտագործման արդյունավետության բարձրացում,
  • համագործակցող պետություններում արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման համակարգերի փոխհամագործակցության պայմանների ստեղծում, այդ թվում նաև տեղեկատվության փոխանակման, անդրսահմանային հետևանքներ ունեցող արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունների հզորացման նպատակով,
  • մերձսահմանային տարածքներում քաղաքացիների կյանքի անվտանգության ապահովման, բնապահպանական, անդրսահմանային հետևանքներ ունեցող արտակարգ իրավիճակների նախազգուշացման և լիկվիդացման հարցերում համաձայնեցված քաղաքականության իրականացում:

 

VII.ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ և
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Միջտարածաշրջանային և սահմանամերձ համագործակցությունը հնարավոր է իրականացնել հետևյալ կերպ`
  • լիազորված պետական իշխանության մարմինների կողմից անդրսահմանային տարածքային համագործակցության հարցերով հանդիպումների անցկացում,
  • լիազորված պետական մարմինների կողմից` անդրսահմանային համագործակցության համատեղ համակարգող մարմինների, նրանց կից աշխատանքային խմբերի ստեղծում,
  • անդրսահմանային տարածքային համագործակցության  զարգացման նպատակով առևտրատնտեսական և գիտատեխնիկական միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում աշխատանքային խմբերի ստեղծում:
  • վարչատարածքային միավորների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատում,
  1. Հայաստանի Հանրապետությունում կարող են կիրառվել անդրսահմանային տարածքային համագործակցության այլ տեսակներ, որոնք չեն հակասում ազգային օրենսդրությանն ու համապատասխանում են պետության, վարչատարածքային միավորի և անդրսահմանային տարածքների զարգացման նպատակներին ու սկզբունքներին:

 

VIII .ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Անդրսահմանային տարածքային համագործակցության զարգացման ուղղություններն են՝
  •  անդրսահմանային տարածքներում առևտրի ոլորտում համագործակցություն, որն իրականացվում է համագործակցող պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև, բավարարելու համար տեղական կարիքները հատկապես այն ապրանքներով, որոնք  արտադրվում են համապատասխան վարչատարածքային միավորներում:
  • համագործակցություն ներդրումային նախագծեր իրականացնելիս և արտադրա-տեխնիկական համագործակցություն, այդ թվում`

 ա) համատեղ ձեռնարկությունների և ֆինանսաարդյունաբերական խմբերի ստեղծում,

բ)  համագործակցող վարչատարածքային միավորների և տարածքների տնտեսվարող սուբյեկտների միջև կանոնավոր կապերի ստեղծում, արդյունաբերության, գյուղատնտեսության շինարարության, ֆինանսների, տեխնոլոգիաների փոխանակման և այլ ոլորտներում ներդրումներ ներգրավելու նպատակով պայմանգրերի կնքում, որոնք չեն հակասում պետությունների ազգային օրենսդրություններին,  

գ) տնտեսական գործունեության կարգավորում, արդյունաբերական թափոնների կառավարում, համատեղ վերահսկողություն սահմանամերձ տարածքներում տարբեր տեսակի տնտեսական գործունեության մեջ վնասակար նյութերի օգտագործման հարցում,

դ) համագործակցություն գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում առաջատար տեխնոլոգիաների ներդրման հարցում համագործակցող վարչատարածքային միավորներում բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման նպատակով,

ե) պատմա-մշակութային ժառանգության պահպանման ծրագրերի համատեղ մշակում և իրականացում,

զ)  սահմանամերձ տարածքների տեղեկատվական փոխգործակցության և սոցիալ–տնտեսական զարգացման ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքների անցկացում,

  • էներգետիկայի ոլորտում համագործակցություն,
  • համագործակցություն տրանսպորտի և կապի ոլորտում, այդ թվում`

ա) աջակցություն սահմանամերձ տարածքներում բեռ, ուղևոր փոխադրող բոլոր տրանսպորտի տեսակների համար առանց խոչընդոտների գործունեության անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցում, ներառյալ տրանզիտը,

բ) տրանսպորտային ծառայության, տրանսպորտային հաղորդակցության և ենթակառուցվածքների շուկայի զարգացման հարցում համատեղ աշխատանքների իրականացում,

գ) տրանսպորտային հաղորդակցության բարելավում, ինժեներա-տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծերի համաձայնեցում և փոխադարձ մասնակցություն,

դ) աջակցություն տրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործմանը տրանսպորտի տեսակների գործունեության համակարգման և նրանց զարգացման ներդրումային գրավիչ նախագծերի հաշվին,

ե) կապի ծառայության շուկայի զարգացման հարցում աշխատանքների իրականացում,

զ) ռեգիոնալ և սահմանամերձ տեղեկատվական կենտրոնների փոխգործակցության զարգացում,

 

  • համագործակցություն բնական ռեսուրսների օգտագործման, արտակարգ իրավիճակների և բնապահպանության ոլորտում, այդ թվում`

ա)      բնապահպանության, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում, արտակարգ իրավիճակների արձագանքման դեպքում փոխօգնության տրամադրում,

բ)       սահմանամերձ շրջաններում կենդանիների վարակիչ հիվանդությունների, կարանտինային վնասատուների և բույսերի հիվանդությունների ժամանակին փոխադարձ տեղեկատվության տրամադրում, պրոֆիլակտիկ և հակաէպիզոդիկ միջոցառումների համատեղ անցկացում, հիվանդությունների, կարանտինային հիվանդությունների և վնասատուների լիկվիդացման հարցում արտակարգ միջոցների ընդունում,

 գ)      հողով, օդով և ջրով արտադրական վնասակար թափոնների անդրսահմանային տեղափոխման նախազգուշացում,

դ)       համաձայնեցված բնապահպանական վերահսկման և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների լիկվիդացման նպատակով մասնագետների խմբերի ու տրանսպորտային միջոցների ազգային օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերին համաձայն պետական սահմանների հատման աջակցում,

 

  • համագործակցություն բնակչության միգրացիայի կարգավորման և աշխատանքի շուկայի կարգավորման ոլորտներում,
  • գիտական և հումանիտար համագործակցություն, այդ թվում`

 ա)  համատեղ հետազոտական ծրագրերի և նախագծերի մշակում և իրականացում կրթության և գիտության բնագավառում, բոլոր տեսակի երիտասարդական փոխանակումների աջակցում, մասնակցություն երիտասարդության հարցերին ուղղված միջազգային նախագծերի և ծրագրերի իրականացմանը,

բ)  մշակութային ոլորտի միջոցառումների կազմակերպում, սպորտային, մարզական միջոցառումների անցկացում,

 

  • համագործակցություն զբոսաշրջության ոլորտում, այդ թվում`

ա)  զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ ծառայությունների մատուցման պայմանների ստեղծում,

բ)  էկոլոգիական և գյուղական զբոսաշրջության  բոլոր տեսակների աջակցություն և զարգացում,

գ)  մասնակցություն միջազգային զբոսաշրջային համաժողովներին, ցուցահանդեսներին և տոնավաճառներին,

դ)       սահմանամերձ տարածքներում զբոսաշրջիկների կողմից սահմանային, մաքսային և այլ տեսակի վերահսկողության անցման արդյունքների մասին վիճակագրական տեղեկատվության հավաքագրման և փոխանակման կատարելագործում,

ե)  սահմանամերձ տարածքներում և վարչատարածքային միավորներում զբոսաշրջային տեղեկատուների հրատարակում, առողջարանային, էկոլոգիական և այլ տեսակի զբոսաշրջության մասսայականությանն ուղղված համատեղ արշավների անցկացում, զբոսաշրջության մոնիթորինգի համակարգի ստեղծմանն ուղղված աշխատանքների կազմակերպում և տեղեկատվության փոխանակում,

զ)  սահմանամերձ վարչատարածքային միավորների սահմանակից կառավարման մարմինների հետ զբոսաշրջային հաղորդակցության և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված հարցերի լուծում,

է) զբոսաշրջության ոլորտում ռեգիոնալ և անդրսահմանային տեղեկատվական համակարգերի զարգացում և փոխգործակցում,

ը)  պետությունների զբոսաշրջության ոլորտի մասնագետներ պատրաստող ուսումնական հասատատությունների միջև փոխգործակցության ապահովում,

 

  • համագործակցություն բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և լիկվիդացման ոլորտում`

ա)      սահմանամերձ տարածքներում բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և լիկվիդացման հարցում փոխշահավետ տեղեկացման և օգնության տրամադրման կազմակերպում,

բ)       աջակցում մասնագետների խմբերի և հատուկ սարքավորումներով ու հանդերձանքով տրասնպորտային միջոցների պետական սահմանն անցնելու հարցում սահմանամերձ տարածքներում բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և լիկվիդացման աշխատանքներ կազմակերպելու նպատակով,

գ)       գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակում և գիտական  անցկացում,  արտակարգ իրավիճակների կանխարգելման և լիկվիդացման ոլորտում համատեղ հետազոտական  նախագծերի և ծրագրերի մշակում ու իրականացում,

10)  hամագործակցություն առողջապահության ոլորտում`

ա) համագործակցություն հանրային առողջապահության ոլորտում, ներառյալ համատեղ հետազոտական ծրագրերի, նախագծերի մշակում և իրականացում:

 

 IX.ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ

ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

  1. Անդրսահմանային տարածքային համագործակցության զարգացման խթանումն իրականացվում է՝ հաշվի առնելով պետությունների համագործակցող տարածքների և վարչատարածքային միավորների, ինչպես նաև ամբողջ բնակչության շահերը.
  • անդրսահմանային տարածքային համագործակցության նորմատիվ-իրավական բազայի ձևավորում և կատարելագործում,
  • համագործակցող պետությունների վարչատարածքային միավորների միջև տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական վարչական և այլ փոխշահավետ կապերի խրախուսում, ամրապնդում,
  • անդրսահմանային տարածքային համագործակցության նախագծերի և ծրագրերի իրականացման գործընթացին մասնակցող պետությունների տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ազգային օրենսդրության շրջանակներում ֆինանսական աջակցություն,
  • անդրսահմանային տարածքային համագործակցության հեռանկարային զարգացման պետական և ռեգիոնալ ծրագրերի մշակում,
  • անդրսահմանային տարածքային համագործակցության խթանման համար համագործակցող պետությունների ազգային օրենսդրություններին չհակասող  այլ միջոցների կիրառում;

 

X.ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 Անդրսահմանային տարածքային համագործակցության իրականացման գործընթացին մասնակցող անձանց իրավական և սոցիալական պաշտպանությունը երաշխավորվում և իրականացվում է ազգային օրենսդրություններով սահմանված կարգով:

  1. Անդրսահմանային տարածքային համագործակցության իրականացման ֆինանսական ապահովումը կարող է իրագործվել ազգային բյուջեների, վարչատարածքային միավորների, տեղական բյուջեների, ինչպես նաև ֆինանսավորման արտաբյուջետային աղբյուրներից, այդ թվում՝ միջազգային ու հասարակական կազմակերպությունների ու համագործակցող պետությունների միջոցների հաշվին, որոնց օգտագործումը կարգավորվում է ազգային օրենսդրություններով:
  2. Անդրսահմանային տարածքային համագործակցության մասնակիցների գործունեության վերահսկումն իրականացվում է մասնակից պետությունների պետական իշխանության մարմինների, նրանց վարչատարածքային միավորների պետական իշխանության մարմիների կողմից իրենց իրավասությունների շրջանակներում:
  3. Հայեցակարգը կարող է լրացվել, պարզաբանվել և կատարելագործվել մասնակից-պետություններում սոցիալ-քաղաքական և տնտեսական իրավիճակի փոփոխությամբ:

 

 XI. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐ

 

  1. Վարչական ռիսկեր կարող են առաջանալ պետական իշխանության մարմինների տարբեր մակարդակների միջև աշխատանքների համակարգման բացակայությունից կամ տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող միջոցառումների տարանջատված լինելուց:
  2. Ֆինանսական ռիսկեր կարող են առաջանալ ֆինանսների բացակայության կամ միջոցառումների մասնակի ֆինանսավորման դեպքերում:
  3. Բնապահպանական ռիսկեր կարող են առաջանալ բնածին և տեխնածին արտակարգ իրավիճակների դեպքում:

 

 XII.ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Սույն Հայեցակարգի իրականացմամբ հնարավոր կլինի ունենալ հետևյալ արդյունքները.
  • Անդրսահմանային տարածքների տնտեսական զարգացում` հիմնված վարչատարածքային միավորներում մրցունակ առավելությունների ձևավորման և պահպանման վրա,
  • արտադրության համար նպաստավոր պայմանների ստեղծում,
  • զբոսաշրջության, այդ թվում էկոզբոսաշրջության հնարավորությունների լիարժեք օգտագործում,
  • hամագործակցող տարածքներում բնապահպանությանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված ճիշտ քաղաքականության վարում,
  • անդրսահմանային տարածքներում մարդկային ռեսուրսների զարգացում,
  • անդրսահմանային տարածքներում ժողովրդագրական վիճակի բարելավում, ծնելիության բարձրացում, միգրացիոն հոսքերի նվազում,
  • լրացուցիչ աշխատուժի ներգրավում, նոր աշխատատեղերի ստեղծում,
  • տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում` բեռնափոխադրումների ինտենսիվացում, տարանցիկ բեռնափոխադրման ծավալների մեծացում,
  • տարածքային և տեղական կառավարման որակի բարձրացում:

 

 XII.ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

  1. Հայեցակարգի դրույթների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների գնահատականը հնարավոր է տալ հայեցակարգից բխող կոնկրետ ծրագրերի շրջանակներում:
  2. Հայեցակարգի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում է ապահովել ՀՀ պետական բյուջեի, համայնքային բյուջեի, միջազգային դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի միջոցների հաշվին:

 

 

  • Քննարկվել է

    31.10.2017 - 15.11.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10106

Տպել