Հիշել նախագիծը

«Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը  հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Անհրաժեշտությունը

    «Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված ծրագրի (Հավելված N1-ի) «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 77-րդ կետի 77.10 ենթակետում նշված միջոցառման։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

    Կեղտաջրերի հեռացման և մաքրման բնագավառն առաջնային չի համարվել և համարժեքորեն չի ֆինանսավորվել:

    Կեղտաջրերի հեռացման և մաքրման համակարգերը հիմնականում գտնվում են անբավարար վիճակում։ Վիճակը հատկապես անբավարար է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից չսպասարկվող բնակավայրերում, որտեղ հիմնականում ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) համակարգեր չկան։ Նեկայում չի իրականացվում տնտեսվարող սուբյեկտների (արդյունաբերական, սպասարկման ոլորտի և այլ կազմակերպությունների) կողմից ջրահեռացման համակարգ արտանետվող կեղտաջրերի քանակական և որոկական մոնիթորինգ, բացակայում է դրանց նախնական մաքրումը։

    Ստեղծված իրավիճակը առաջացնում է նաև բնակավայրերում առողջապահական և բնապահպանական խնդիրներ։

    Կեղտաջրերի հեռացման և մաքրման բնագավառի բարելավման ու զարգացման նպատակով անհրաժեշտ է մշակել և իրականացնել համալիր միջոցառումներ՝ բնագավառի արդյունավետ կառավարման, անհրաժեշտ ներդրումների ներգրավման, արդի տեխնոլոգիաների և մեխանիզմների կիրառման ուղղությամբ:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հանրապետության բնակավայրերում ապահովել կայուն, անխափան, հուսալի և հասանելի ջրահեռացում ու կեղտաջրերի մաքրում՝ հաշվի առնելով տեղական կոնկրետ լուծումների և ներդրումների արդյունավետությունը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

  Հայեցակարգի հիմնական նպատակն է կեղտաջրերի հեռացման և մաքրման արդիականացումն ու զարգացման ապահովումը՝ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի արդյունավետության բարձրացումը, առողջապահական և բնապահպանական համապատասխան խնդիրների լուծմանն աջակցությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

 ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության» ( EU4SEVAN) ծրագրի աջակցությամբ նախապատրաստված «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջրահեռացման ոլորտի զարգացման հայեցակարգի» հիմնադրույթները։

(https://www.scws.am/uploads/files/121/Concept_Paper-ARM_FINAL_20220823.pdf)

  1. Ակնկալվող արդյունքը

 ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հիմք կհանդիսանա կեղտաջրերի հեռացման և մաքրման բնագավառում առկա խնդիրների   լուծման, համակարգերի արդիականացման և արդյունավետ կառավարման, մատուցվող ծառայությունների որակի և հասանելիության բարելավման համար:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական իրքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N1363-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի «3.3 Ջրային տնտեսություն» բաժնի դրույթներից։

 

 

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե

  • Քննարկվել է

    24.11.2022 - 10.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2819

Տպել