«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի № 967-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի 1-ին կետի 1-ին մասով
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է 233 բնության հուշարձանների ցանկը: Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի՝ բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր բնության հուշարձանի անձնագրի կազմման աշխատանքներն իրականացնելու համար պահանջում է բավականաչափ ժամանակահատված և ֆինանսական միջոցներ:
Շրջակա միջավայրի նախարարության կողմից, առաջնորդվելով Օրենքի 9-րդ հոդվածի ը) ենթակետով՝ ներկա դրությամբ հաստատվել է 32 բնության հուշարձանի անձնագիր: Առանց անձնագրերի հաստատման գործնականորեն հնարավոր չէ ապահովել բնության հուշարձանների պահպանության ռեժիմը, բացի այդ հաստատված ցանկում առկա են անանուն աշխարհագրական օբյեկտներ և աշխարհագրական մի շարք օբյեկտների ոչ ճշգրիտ տեղադիրքեր, որոնք անհրաժեշտ է հստակեցնել` համապատասխանեցնելով «ՀՀ աշխարհագրական անվանումների հաշվառման գրանցման պետական քարտադարանի ստեղծման և վարման» № 502 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին:
Հաշվի առնելով վերոգրյալը որոշման նախագիծը մշակվել է ելնելով որոշմամբ հաստատված ցանկի վերանայման և դեռևս չանձնագրավորված բնության հուշարձանների անձնագրերի կազմման և հաստատման գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ֆինանսավորման անհրաժեշտությունից:
Որոշման նախագծի 1-ին կետի 2-րդ մասով
Որոշման նախագծով առաջարկվող փոփոխության համաձայն՝ նախատեսվում է նախարարության հին անվանումը փոխարինել նոր անվանումով հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ին ընդունված Օրենքի հոդված 2-ի 2-րդ կետը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է ապահովելու՝ որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկի վերանայման և անձնագրավորման աշխատանքների իրականացման համար, բյուջետային գործընթացի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական բյուջեներում համապատասխան ծավալների ֆինանսական միջոցների տրամադրման շարունակականությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից ներկայացված հայտերի:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի որոշմամբ հաստատված բնության հուշարձանների վերանայման և անձնագրավորման աշխատանքների ֆինանսավորման շարունակականությունը։
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություններ չեն սպասվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
24.11.2022 - 15.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 3311
Տպել