ՏԵՂԵԿԱՆՔ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Որոշման նախագիծը մշակվել է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջների հիման վրա:
Համաձայն «Տեղական տուրքեր և վճարների մասին» օրենքի 3-րդ հոդվածի՝
- Տեղական տուրք՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող՝ սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ.
- Տեղական վճար՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե կամ բյուջեի բաղկացուցիչ մաս կազմող, օրենքի համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշվին վճարվող, սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ»
Համաձայն « Նորմատիվ իրավական ակտի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ.
- Նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձաց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար»
Համաձայն , «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի համայնքի ավագանին սահմանում է յուրաքանչյուր տարվա տեղական տուրքերի և վճարների, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար, որով սահմանվում են համընդհանուր նորմեր և դրույթներ, հետևաբար համայնքի տեղական տուրքի և վճարների դրույքաչափերը հաստատվում են նորմատիվ իրավական ակտով և դրանում կատարվող փոփոխությունները և լրացումները նույնպես հաստատվում են նորմատիվ իրավական ակտով:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԸՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ծաղկաձոր համայնքի տեղական տուրքերի և վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծի ընդունման առընչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության չի առաջանում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ծաղկաձոր համայնքի տեղական տուրքերի և վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ կառաջանա համայնքի բյուջեում եկամուտների ավելացում։
-
Քննարկվել է
23.11.2022 - 08.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարան
Դիտումներ` 3116
Տպել