Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁ

    Տաշիր համայնքի 2023  թվականի  բյուջեի հաստատման որոշման  նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով  Տաշիր  համայնքի միջնաժամկետ ծախսային ծրագիրը  և  առաջնորդվելով  «Տեղական ինքնակառավարման մասին  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:      
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար  համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։        
  Տաշիր համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ)     եկամուտների և ծախսերի  ընդհանուր գումարը ծրագրվել է  2100376,0 հազար դրամ և դեֆիցիտը  (պակասուրդը) ՝ 145000.0 հազար դրամ:        

  

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                      Է. ԱՐՇԱԿՅԱՆ.

 1.    ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼՈՒՐԴԻ ԿԱՄ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

  1.Բյուջեի եկամուտների կանխատեսում   
     

  Տաշիր համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի  կանխատեսված  եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել   է 1 158566.0  հազար դրամ, ավել է նախորդ տարվա պլանավորված բյուջեից  3.7 %-ով,  կամ 41747.8 հազ.դրամով և 2021 թվականի փաստացի  հավաքագրված եկամուտների  նկատմամբ  ավել 75720.4 հազ.դրամ  կամ 6.8 %:

Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 363025,0  հազար դրամ՝ 2022 թվականի հաստատված  380911,4 հազար դիմաց, նվազելով   նախորդ տարվա   ցուցանիշից  17886.4 հազ դրամով  կամ  4,7 %-ով և  19,3%  կամ 58485,0 հազ.դրամ ավել 2021 թ փաստացի հավաքագրվածից:

Նախագծով նախատեսված եկամուտների հիմավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։

Մասնավորապես.   
1)  Հարկեր և տուրքեր.

  2023 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են հիմքում ունենալով  2022 թվականի կատարողականը, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը։ Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի են առնվել առկա ապառքները և 2023 թվականի հաշվարկային ցուցանիշները։ որոշ հարկային եկամուտների կանխատեսվող աճը պայմանավորված է գույքային հարկերի բազաների ճշտումների արդյունքից, ինչպես նաև համայնքում նոր գրանցված փոխադրամիջոցների հարկից։    Հարկային եկամուտները և տուրքերը 2023 թվականի համար նախագծով կանխատեսվել են 178880.0 հազար դրամ՝ նախորդ տարվա ի սկզբանե հաստատված 249357,0 հազար դրամի դիմաց, ինչը  պակաս է 2022 թվականի հաստատված ցուցանիշից 70477,0 հազար դրամովկամ 28,3%  և շուրջ 6,0 %-ով ավել է կամ  10200,0 հազ.դր 2021 փաստացի հավաքագրված ցոցանիշից :

  Տեղական տուրքերը ծրագրվել են 7080.0 հազար դրամի չափով, որը 427.0 հազար դրամով կամ 6.4 %-ով գերազանցում է 2022 թվականի ծրագրային ցուցանիշը և 104,8 հազ դրամով կամ 1,5% 2021 փաստացի հավաքագրված ցոցանիշը :

Այն  պայմանավորված է համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվությունների , արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, վարչատարածքային միավորների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության ավելացմամբ          
Պետական տուրքերը ծրագրվել են  5000.0 հազար դրամ՝ 2022 թվականի համար հաստատված ցուցանիշից 1000.0 հազ.դրամով ավել կամ 25% չափով, որից՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու հետ կապված համապատասխան գործարքներից՝  2 500.0 հազար դրամ, նոտարական գրասենյակի կողմից նոտարական ծառայությունների հետ կապված համապատասխան գործարքներից՝ 2500.0 հազար դրամ։ 
     2) Հիմք ընդունելով  համայնքների բյուջեների «Ֆինանսական համահարթեցման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով դոտացիաներ տրամադրելու նպատակով»  Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումներով նախատեսվել են 793541.7 հազար դրամ, որը 2022 թվականի հաստատված ցուցանիշից ավել է 63340,8 հազար դրամով կամ 8,7 %-ով և   69881,8 հազ. դրամով կամ 9,7 %-ով   2021 փաստացի ստացված գումարից : 

-Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների (սուբվենցիա) գծով համաձայն համայնքի սուբվենցիոն ծրագրերի  կանխատեսվել է   809919,0հազ․դրամ  նախատեսված 2022թվականի  116000,0 հազ դրամի դիմաց  և 186117,3 հազ դրամ  2021 թվականի փաստացի  ծախսված  գումարի ։

-Համայնքի բյուջե մուտքագրվող արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպութուններից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով՝ 73891.0 հազ դրամ:
 -Համայնքի բյուջե մուտքագրվող այլ կատեգորիաներում չդասակարգված կապիտալ տրանսֆերտներ (Նվիրատվություն)  կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար  նախատեսվել   58000.0 հազ.դրամ:

3) Այլ եկամուտների գծով բյուջետային մուտքերի կանխատեսումը 2023 թվականի համար նախատեսվել է 186144,3 հազար դրամ: 2022 թվականի ճշտված բյուջեով նախատեսված  137259.2 հազար դրամի դիմաց կամ 35,6 %-ով ավել և 43397,2 հազ դրմով կամ 30,4 %-ով  ավել 2021 թվականի փաստացի հավաքագրված  գումարից ։ Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպություններում  համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ), տեղական վճարները,  տույժերը, տուգանքները, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները և այլ եկամուտներ

Այլ եկամուտների կազմում հաշվառվող առանձին եկամտատեսակների գծով 2023 թվականի մուտքերը կանխատեսվել են՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները, նախորդ տարիների մուտքերի հավաքագրման միտումները, ինչպես նաև ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածի փաստացի մուտքերը, կնքված պայմանագրերը և ապառքները:

        
 2.Բյուջեի ծախսերի կանխատեսում  

     Տաշիր  համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը  ծրագրվել է  2 195376.0 հազար դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 52.8 %-ը կամ 1 158566.0 հազար դրամը բաժին է ընկնում  ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 1086810.0 հազար դրամը կամ 47,2 %-ը ՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը  
( հողի և գույքի օտարումից ) նախատեսվել է 20000.0 հազար դրամ: 
Նախագծով առաջարկվող վարչական բյուջեի  ծախսերում 34,4 %-ը կամ
398490,0 հազ.դրամը  բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, 0.26 %-ը կամ 3000,0հազ.դրամ՝ «Պաշտպանություն» և «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» ոլորտներին, 0,43 %-ը կամ 5000,0հազ.դրամը՝ «Տնտեսական հարաբերություններ ոլորտին»,
 10,0 %-ը կամ 117000,0հազ.դրամը ՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 14,6 %-ը կամ 169500,0 հազ.դրամը՝ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն ոլորտին, 5,3 %-ը կամ 60935,0 հազ դրամը ՝ «Հանգիստ, մշակույթ և կրոն ոլորտին , 16,2 %-ը կամ 188500 հազ դրամը՝ «Կրթություն» ոլորտին,
0.7 %-ը կամ 8000,0 հազ դրամը ՝ «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին,
 17,9 %-ը կամ 207641,0 հազ.դրամը՝ «Հիմնական բաժիներին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին։
 Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 17,9 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։  
Ստորև ներկայացվում են համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները ըստ ծրագրի։       
- Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում  ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրական պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները։ Նախորդ տարվա համեմատ պահպանման ծախսերը ավել են պլանավորվել 18.7 %-ով կամ
58825,9 հազ.դրամով  և 92378 ,0 հազ դրամով 2021 թվականի փաստացի ծախսերի նկատմամբ՝ հիմք ընդունելով խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները,  ինչպես նաև նվազագույն աշխատավարձի  բարձրացումները։ Ոլորտի մյուս ծրագրերում  էական փոփոխություններ չեն կատարվել, ծախսերը  պլանավորվել են հաշվի առնելով վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները։  
-  0.45 % կամ 5000,0 հազ. դրամը   նախատեսվել է փողոցների փոսային վերանորոգման, շենքերի բակերի և մայթերի ասֆալտապատման և քաղաքում անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով գծանշում   կատարելու համար, Նախորդ տարվա համեմատ նախատեսվածից 15206,0 հազ դրամով պակաս, իսկ 2021 թվականի փաստացի ծախսերից՝ 5000,0 հազ. դրամով ավել:   
  -- Նախորդ տարվա համեմատ  «Աղբահանություն» բնագավառի ծախսերը  նախատեսվել է 100000,0 հազ.դրամ , ավելացել է նախորդ տարվա պլանավորված ցուցանիշից   25350,0 հազ դրամով    կամ  25%-ով և  2021թ փատացի ծախսված գումարի դիմաց ավել է 32615,0 հազ դրամով կամ 32,6 %, հաշվի առնելով մաքրման տարածքների ընդլայնումը, լրացուցիչ  ծախսերը կֆինանսավորվեն պահուստային ֆոնդից հատկացում կատարելուց հետո։
- Նախորդ տարվա համեմատ   նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակություն ոլորտում 2022 թվականի համեմատությամբ ծախսերն ավելացել են  28945,0 հազ.դրամով կամ  18,1% և 46590,0 հազ.դրամով ավել են 2021 թվականի փաստացի հատկացված գումարից :   
Ծախսերի ավելացումը պայմանավորված է հիմնականում նվազագույն աշխատավարձի , սննդամթերի  և այլ  անհրաժեշտ ծախսերի  գների բարձրացման հետ, ինչպես նաև 2023 թվականին նախատեսվում է մանկապարտեզներում ավելացնել ալյընտրանքային խմբեր:

- Սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվում է տրամադրել 8500,0 հազ.դրամ  կամ 0.8 % , 2021 թ փաստացի ծախսերից ավել 555.0 հազ.դրամով կամ 7,0% և 2022 թվականի նախատեսվածից  38,5% կամ 2360, 0 հազ դրամով  ՝   բնակիչների ավելի բարեկեցիկ կյանքի ապահովում, խոցելի ընտանիքների հասցեական և թիրախավորված աջակցության,  համայնքային սոցիալական աշխատանքի խթանման միջոցով առավել խոցելի ընտանիքների կարիքներին արձագանքման, խոցելի ընտանիքների տնտեսական դիմակայունության բարձրացման հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հնարավորության և սոցիալ հոգեբանական ծառայությունների ընդլայնման, սոցիալական ոլորտի գործընկերների հետ համատեղ սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման, համայնքային մակարդակում երեխաների պաշտպանության ցանցի հիմնման և կանոնավոր գործունեության ապահովման,  Արցախից տեղահանված ընտանիքների լիարժեք ինտեգրման, տնտեսական կայունության և սոցիալ հոգեբանական աջակցության տրամադրման միջոցով։
  Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման համար համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները՝

 Նախատեսվում է

  1. գազաֆիկացնել Բլագոդարնոյե և Ապավեն բնակավայրերը որի համար կհատկացվի 100000.0 հազ դրամ կամ ֆոնդային բյուջեի 9.2%-ը:
  2. Նորոգել Տաշիրի համայնքապետարանի, Պաղաղբյուր,  Ձորամուտ բնակավայրերի վարչական շենքերը,  որի համար նախատեսվում է հատկացնել 140000.0 հազ դրամ կամ ֆոնդային բյուջեի 12,9 %-ը:
  3. Շրջակա միջավայրի պահպանության ապահովում՝ կանաչապատ տարածքների պահպանության, նոր կանաչապատ տարածքների ստեղծման միջոցով նախատեսվում է ուղղել 10000.0 հազ դրամ  կամ ֆոնդային բյուջեի 0,9 %-ը աճեցվող ակտիվների ձեռք բերման համար, նախորդ տարվա նախատեսված  6000,0 հազ,դրամի դիմաց 66,7%  և 2021 թ նկատմամբ մոտ 278 % ավել :
  4. Փողոցների ասֆալտապատման   աշխատանքներին հատկացվելու է ֆոնդային բյուջեի ծախսերի  23.2 %-ըկամ 252123 հազ.դրամ , որը նախատեսված է բարեկարգել մի շարք գյուղերի՝ Մեղվահովիտ, Կրուգլայա Շիշկա, Մեծավան, Ձորամուտ, Ապավեն ,Արծնի Նորաշեն  բնակավայրերի ճանապարհները սալարկմամբ,  որը ավել է 40%-ով նախորդ տարվա պլանավորված գումարից և  144000,0 հազ, դրամով կամ 42,9% փաստացի ծախսված 2021 թվականի բյուջեով:

   5.Նախատեսվում է ապահովել մի շարք գյուղական բնակավայրեր՝ Կրուգլյա Շիշկա, Լեռնահովիտ, Պրիվոլյնոե, Ձորամուտ, Պետրովկա,  Կաթնառատ, խմելու ջրով: Վերանորոգելով խմելու ջրագծերը՝ բարձրացնել ջրամատակարարման որակը, որի համար պլանավորվել է հատկացնել 90000.0 հազ դր կամ ֆոնդային բյուջեի 8.3%-ը ինչը  27650,0հազ դրամով կամ 44.3%  ավել է  2022 թվականին նախատեսված գունարից և 58,9 % ավել է 2021 թվականի փաստացի ծախսված գումարից:

  1. Համայնքում շարունակական բնույթ է կրում լուսավորության առկա համակարգի վերափոխումը էներգախնայող համակարգի։ Ընդլայնելու և արդիականացնելու     համայնքի լուսավորության ցանցի աշխատանքների     համար նախատեսվում է բյուջեից  հատկացնել  153150.հազ դրամով կամ ֆոնդային բյուջեի 15%-ը:ավել է նախատեսվել 27146, 0 հազ դրամով  կամ 21,5%  2022թվականի նախատեսված բյուջեով և   85568,5 հազ .դրամով կամ 226,6%  փաստացի 2021թվականի ծախսված գումարից:
  2. Բնակչության կենսական շահերի ապահովմանն աջակցելու նպատակով նախատեսվում է բնակֆոնդի տանիքների վերանորոգման համար 154455.0հազ դրամ կամ ֆոնդային բյուջեի 14.2%-ը , 165929,0հազ դրամի կամ 7% պակաս  նախատեսված 2022թվականի բյուջեով,  2021 թվականին այս վոլորտում ծախսեր չէն կատարվել :
  3. Համայնքը շարունակելով հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման քաղաքականությունը՝ 2023 թվականին նախատեսել է  115 000.0 հազար դրամ կամ ֆոնդային բյուջեի 10,6%-ը   սպորտի և  մշակույթի ոլորտի  համար :  Մշակույթի    ավանդույթների պահպանման , առողջ ապրելակերպի խթանման համար ՝ հատկապես նախատեսվել է Պրիվոլյնոե բնակավայրում սպորտ դահլիճի վերանորոգման, այլ գյուղական բնակավայրերում   պուրակների, մարզադաշտերի և խաղահրապարակների կառուցման  աշխատանքների համար, որը 33197,0 հազ դրամով  կամ 40,6 % ավել է 2022թվականի նախատեսված գումարից  և 55225,0 հազ. դրամով   կամ 92,3 %  -ով  2021 թվականի փաստացի ծախսված գումարից :
  4. Տաշիր համայնքում նախադպրոցական տարիքի բոլոր երեխաների ընդգրկվածության ապահովում նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ նորոգելով մանկապարտեզները և կառուցելով նոր մանկապարտեզներ Տաշիր քաղաքում և Նորաշեն գյուղում; Ծրագրվում է ծախսելու 250000, 0 հազար դրամ՝ կամ ֆոնդային բյուջեի 23%-ը ,որը 421 % ավել է 2022թվականի նախատեսված բյուջեով և  195280,0 հազ.դրով  կամ 28,0%  2021թվականին ծախսված գումարի նկատմամբ:

  

Համայնքի բյուջեի նախագիծը համարվում է նորմատիվ իրավական ակտ։

 

  • Քննարկվել է

    23.11.2022 - 08.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3307

Տպել