«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
8 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի N 557-Ա որոշմամբ հաստատված «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարտի 4-ի N ՀՕ-51-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը կատարելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգի» համաձայն Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական, արտադրական նշանակության բազմակի օգտագործման օբյեկտներ են համարվում քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի ղեկավարի հրամանով կիրարկման մեջ դրված և կարգի պահանջներին համապատասխան մշակված ճարտարապետաշինարարական նախագծերը:
Նշված կարգի համաձայն օրինակելի նախագծերը պետք է մշակվեն միայն քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի պատվերով` նրա կողմից տրված նախագծային առաջադրանքի հիման վրա, որոնք կառուցապատողներին տրամադրվում են անվճար:
«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարտի 4-ի N ՀՕ-51-Ն օրենքով Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական, արտադրական նշանակության բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի մշակման վերաբերյալ սահմանվել են նոր պահանջներ, որոնց համաձայն բազմակի կիրառման օրինակելի նախագծերը կարող են մշակվել նաև կառուցապատող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատվիրատվությամբ՝ իրենց միջոցների հաշվին:
Օրենքով սահմանված դրույթների համաձայն կառուցապատողների պատվիրատվությամբ մշակված բազմակի օգտագործման նախագծերի տնօրինումը, տիրապետումը, հետագա կիրառումը (օգտագործումը) այլ ծրագրերի շրջանակներում նույն կառուցապատողի կողմից կարող է իրականացվել սեփական հայեցողությամբ, միայն տեղակապման նախագծեր մշակելու միջոցով՝ առանց քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով դրանց հաստատումն ու կիրարկումն ապահովելը:
Ներկայումս «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանվել են դրույթներ, որոնք վերաբերում են կառուցապատող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատվիրատվությամբ մշակվող բազմակի կիրառման օրինակելի նախագծերի կիրարկման ապահովման խնդիրներին և դրա շրջանակներում նախատեսվող ընթացակարգերին:
2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում,
- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բաժնի 5.3-րդ կետ,
- ՀՀ կառավարության ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N531-Լ որոշում:
Միաժամանակ հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծում, բազմակի կիրառման օրինակելի նախագծերի մշակման և կիրարկան ընթացակարգերի կարգավորում:
-
Քննարկվել է
21.11.2022 - 06.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 2717
Տպել