Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի № 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի № 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի № 1282-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է, քանի որ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների չափերն ու շնորհման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի № 462 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1282-Ն որոշման № 1 հավելվածի մեջ և ավելացնել աշխարհի առաջնության, Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարները:
Եվրոպայի և աշխարհի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին տարեվերջյան միանվագ պարգևատրում տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրով:
Գումարները ավելացումը պայմանավորված է սպորտի ոլորտում 2022 թվականին ունեցած վերելքով: 2021 թվականին Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ) Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկները նվաճել են 199 մեդալ: 2020 թվականին Կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի և աշխարհի առաջնությունների գերակշիռ մասը չի անցկացվել: 2019 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ) Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկները նվաճել են 222 մեդալ: 2022 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ) Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկները նվաճել են 295 մեդալ, որից 102 ոսկե, 68 արծաթե և 125 բրոնզե մեդալ: Աշխարհի չեմպիոն են դարձել հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևում Արթուր Ալեքսանյանը և սպորտային մարմնամարզություն մարզաձևում Արթուր Դավթյանը: Եվրոպայի չեմպիոն են դարձել հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևում Մալխաս Ամոյանը, ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևում Արսեն Հարությունյանը, հրաձգություն մարզաձևում Լիլիթ Մկրտչյանը (անհատական), Գոհար Հարությունյանը և Գոռ Խաչատրյանը (վերջին երկուսը միքս վարժությունում), բռնցքամարտ մարզաձևում Հովհաննես Բաչկովը և Անի Հովսեփյանը, ծանրամարտ մարզաձևում Դավիթ Հովհաննիսյանը և Ռաֆիկ Հարությունյանը, սամբո մարզաձևում Արսեն Խանջյանը, սպորտային մարմնամարզություն մարզաձևում Հարություն Մերդինյանը:
Ավելացվում է ինչպես աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և եվրոպական խաղերում առաջին, երկրորդ, երրորդ տեղը գրաված մարզիկների, այնպես էլ ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների և հավաքական թիմերի երկրորդ մարզիչների տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարը: Մեծահասակների հավաքականների բժիշկների պարգևատրման գումարը չի ավելացվում: Նախագծում ուժը կորցրած է ճանաչվում «Եվրոպական խաղեր» գլուխը, որովհետև Եվրոպական խաղերը հավասարեցվում են Եվրոպայի առաջնությանը, ըստ այդմ էլ Եվրոպական խաղերը Նախագծում գրված են Եվրոպայի առաջնության հետ: Եվրոպական խաղերը Եվրոպայի առաջնությանը հավասարեցնելու արդյունքում պակասեցվում է Եվրոպական խաղերի ժամանակ գործունեություն իրականացրած բժիշկներին տրվող պարգևատրման գումարը:
Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրով 2022 թվականի նոյեմբերի 17-ի դրությամբ պարգևատրվողների գումարը գործող գումարներով կազմում է 189 120 000 (հարյուր ութսունինը միլիոն հարյուր քսան հազար) ՀՀ դրամ: Նախագծով սահմանված գումարների համաձայն՝ տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարը 2022 թվականի նոյեմբերի 17-ի դրությամբ կկազմի 362 480 000 (երեք հարյուր վաթսուներկու միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ: Պահանջվող լրացուցիչ գումարը կկազմի՝ 173 360 000 (հարյուր յոթանասուներեք միլիոն երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ:
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում, 4.8 կետ, մեջբերում. «Կառավարությունը միջազգային մրցասպարեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար խրախուսելու է մարզական բարձր արդյունքները և աջակցելու մարզական ֆեդերացիաների գործունեությանը»:
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:
Նախագծի ընդունմամբ ավելանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը:
-
Քննարկվել է
18.11.2022 - 08.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 2708
Տպել